Երևան, 10.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ստեղծված իրավիճակի միակ պատասխանատուն հենց դո՛ւք եք և հենց դո՛ւք էլ պատասխան եք տալու. Իվետա Տոնոյան

ԲԼՈԳ

Past.am

Իվետա Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է

Այսօր՝ լույսը դեռ նոր բացված, հերթական անգամ լսեցինք արդեն չարչրկված միևնույն արտահայտությունը.<<Կորոնավիրուսի հետ կապված մեր գործերը լավ չեն>>...Հերթական անգամ ամենաբարձր օղակից փորձ արվեց հակամահաճարակային տապալված քաղաքականության սլաքներն ուղղել դեպի ժողովուրդը: Այսինքն՝ ամենաուղղակի կերպով իշխանությունն իր ապաշնորհ կառավարման և աչք ծակող սխալների մեղքը բարդում է հասարակ քաղաքացու վրա: Սա բացարձակ անընդունելի է… Մեր քաղաքացիները մեղք չունեն, որ դուք դեռևս հունվարից կորոնավիրուսի դեմ պայքարելու փոխարեն Սահմանադրական հանրաքվե էիք անում, ձեր սեփական ամբիցիաներից բխող ծրագրերն էիք առաջ բրդում, իսկ վարակն այդ օրերին ակտիվորեն տարածվում էր մարզերում ու Երևանում:

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը դեռևս մարտի սկզբին էր ահազանգում, որ անհրաժեշտ էր օր առաջ անցնել սահմանափակումների խստացված ռեժիմի, անցակետերում թեստավորում անցկացնել, մարզային բոլոր հիվանդանոցները կորոնավիրուսի դեմ պայքարի գործընթացին ներգրավել, մարզային բոլոր բուժկենտրոններին անհրաժեշտ դեղորայք, թեստեր ու սարքավորումներ հատկացնել: Սա հնարավորություն կտար մարզերի բնակիչներին տեղում թեստավորվելու, վարակն անմիջապես բացահայտելու և դրա տարածումը թույլ չտալու:

Այն, որ գործազուրկ, օրվա հացը մի կերպ վաստակող մարդը մեծագույն ցանկության դեպքում անգամ չէր կարող իրեն թույլ տալ, կտրելով հարյուրավոր կիլոմետրեր, հասնել Երևան ու թեստ հանձնել՝ պարզից էլ պարզ է: Էլ չեմ ասում, որ հիվանդանոցում բուժօգնություն ստանալու համար գործում է ծանոթ-բարեկամի հայտնի սկզբունքը: Այդ ամենը պետք էր հենց տեղում՝ մարզերում կազմակերպել ու իրականացնել, որը դուք չարեցիք: Այսօր, երբ վարակի տարածման տեմպն այլևս անվերահսկելի է, երբ մարզերում վարակվածության սարսափելի մեծ ցուցանիշներ ունենք, ինչու՞ նոր միայն որոշեցիք մարզային հիվանդանոցները ներգրավել Կովիդ-19-ի դեմ պայքարի գործընթացին, այն դեպքում, երբ Գագիկ Ծառուկյանը դեռևս մարտի 4-ից էր խոսում դրա անհրաժեշտության մասին: Արդյոք ձեզ ամիսնե՞ր էին հարկավոր հասկանալու համար, որ աշխարհը պատուհասած համավարակի վերաբերյալ հումորներ անելու փոխարեն պետք էր ընդամենը աշխատել, քայլեր կատարել: Եվ այստեղ տրամաբանական հարց է առաջանում, ու՞ր են գնացել այն միլիոնները, որոնք պետք է ուղղվեին կորոնավիրուսի դեմ պայքարին: Հարցս հռետորական չէ, ու վաղ թե ուշ դուք ստիպված եք լինելու պատասխան տալ: Հաճախ եք սիրում կրկնել, որ մարդը բարձրագույն արժեք է, որ Հայաստանում իշխանությունը ժողովրդին է պատկանում, բայց այսօր փորձում եք ձեր ձախողումներն ու ձեր ապաշնորհության պատճառով տապալված քաղաքականության մեղքը բարդել ՀՀ հպարտ քաղաքացու վրա: Չի՛ ստացվելու... Ստեղծված իրավիճակի միակ պատասխանատուն հենց դո՛ւք եք և հենց դո՛ւք էլ պատասխան եք տալու: Իսկ այդ օրը, հավատացնում եմ ձեզ, շատ մոտ է…

Կոնգոյում էբոլայի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 4200-ըԱրթուր Ղարիբյանը 2 գնդակ է ուղարկել «Զենիթի» դարպասը և ճանաչվել հանդիպման լավագույն ֆուտբոլիստըՆավթի գները աճել ենԱմփոփվեցին Junius-ի արդյունքները․ առջևում նոր մրցափուլն էԱմռան ավարտին մնացել է 21 օր․ այլևս մի´ հետաձգեք ամառըԱդրբեջանում երկրաշարժ է գրանցվելԱնձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔիշնևը և Կիևն աննախադեպ առաջընթաց են գրանցել եվրաինտեգրման գործում. Ուկրաինայի դեսպանՀայաստանը և արցախյան մշակութային ժառանգությունը կներկայացվեն Վիեննայի միջազգային փառատոնումԵրևանում կասեցվել է «Բամբու» բար-ռեստորանի արտադրական գործունեությունը՝ սանիտարահիգիենիկ նորմերի խախտումների պատճառովԻնչ աջակցություն է նախատեսված երեխա ունեցող ընտանիքներին«Արարատ-Արմենիան» նոր դարպասապահ ունիԱրտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ Եղեգիս-Հերմոն ավտոճանապարհին հորդառատ անձրևի հետևանքով տեղի է ունեցել քարաթափումՓրկարարները մեկուսացրել և մարել են Պռոշյան բնակավայրում բռնկված հրդեհըՀորոսկոպի 3 նշան, ովքեր կամուսնալուծվեն աշնանըԳելենջիկում հեռակառավարվող նավակների հարձակման վտանգ է հայտարարվել Ներկա իշխանությունը շարունակաբար առաջ է տանում այն գաղափարը, որ մենք պետք է հետ կանգնեք մեր ինքնությունից. ՉալաբյանԼեհաստանը SMS-ով կզգուշացնի քաղաքացիներին՝ կործանիչների օդ բարձրանալու մասին Փաշինյանն ամենուրեք ընկալվում է որպես Ալիևի կցորդ, երկրորդական գործոն․ Ավետիք ՉալաբյանԿորեայի Հանրապետությունը և ԱՄՆ-ը լայնածավալ զnրավարժnւթյուններ կկազմակերպեն Պենտագոնը վերահաստատել է զենքի արտադրությունը արագացնելու իր պահանջը ԱՄՆ-ի կործանիչները Թրամփի գոլֆ-ակումբի մոտ կալանել են երկու ինքնաթիռ «Հայաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի մնայուն խաղաղության համաձայնագիր»․ Ֆիդան Թաիլանդում նախկին պատգամավորը կրակել է պաշտոնյայի վրա, այնուհետև ուղիղ եթերում խոստովանել արածը Երբեք չեմ հասկանա ձեր գլխի պարունակության տրամաբանությունն ու չեմ պատկերացնի ուրացող կոլաբորանտի ուղեղի կառուցվածքը. Աննա ԿոստանյանԱվետիք Չալաբյանի ապօրինի կալանքի հետ նրա առողջական վիճակն անհամատեղելի է. Մենուա ՍողոմոնյանՖասթ Բանկը տեղաբաշխում է 13,000,000,000 ՀՀ դրամ ընդհանուր ծավալով արժեկտրոնային պարտատոմսեր Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված2 բրոնզ՝ Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայից Իտալիայի և Դանիայի վարչապետերը կոչ են անում ԵՄ տարածքից դուրս ստեղծել «վերադարձի կենտրոններ» Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ Խոշոր հրդեհ՝ Կոտայքի մարզում. այրվում են անվադողեր ու խոտածածկ տարածք Ֆիլիպիններում մուսսոնի և արևադարձային ցիկլոնների պատճառով զnhվել է 13 մարդ Աստված պահապան մեր հրաշք Հայաստանի Հանրապետությանը. Ուժեղ Հայաստան վստահաբար ունենալու ենք. Արամ Վարդևանյան Որտե՞ղ են հայերը կորցնում ամենաշատ գումարը․ 5 սխալ, որոնք անում են շատերըԱԺ-ն ընդունեց Էթիկայի մշտական հանձնաժողովի ստեղծման մասին որոշումը. Ռուբեն Ռուբինյան Նար-Դոս փողոցի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է կնոջ մարմին Ինձ հետ կապ չի հաստատվել․ Ռուբեն Վարդանյանի կինը՝ Բաքու կանանց այցի կազմակերպման մասին Հայկ Առաքելյանը նշանակվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Ի՞նչ է Big Push-ը. Նարեկ Կարապետյան Որ դեղերը չի կարելի խմել նույն օրը․ վտանգավոր սխալներ, որոնք կարող են անգամ մահ առաջացնել Էթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանում Պատմության մեջ առաջին անգամ քաղաքական ուժը հաղթահարելով ընտրական շեմը` չի անցել խորհրդարան. Ցոլակ ԱկոպյանՆար-Դոս փողոցի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է կնոջ մարմին Ընդդիմությունը ԱԺ ամբիոնում պետք է ունենա բարձր պատասխանատվություն ժողովրդի նկատմամբ. Աննա ԿոստանյանԿորեայի Հանրապետությունը և ԱՄՆ-ը լայնածավալ զnրավարժnւթյուններ կկազմակերպեն Ուկրաինացի փախստականների վերաբերյալ ԵՄ որոշումները կնպաստեն հակամարտության ձգձգմանը. ՌԴ Արամ Վարդևանյանը ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ջրի խնդիրը մոտենում է․ ինչ կարող է սպասվել Հայաստանին առաջիկա տարիներինՄոսկվան այս փուլում հավատարիմ է մնում Անքորիջի պայմանավորվածություններին. Գալուզին