Կորոնավիրուսը կարող է սպառնալիք լինել ամբողջ նյարդային համակարգի համար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿորոնավիրուսային ինֆեկցիան կարող է սպառնալիք ներկայացնել ամբողջ նյարդային համակարգի համար, նշված է COVID-19-ով պացիենտների մոտ նյարդաբանական ախտանիշների վերաբերյալ հոդվածում, որը հրապարակվել է Annals of Neurology-ում:
Հոդվածի հեղինակները՝ Northwestern Medicine-ի մասնագետները, պարզել են, որ COVID-19-ով հոսպիտալացված պացիենտների շուրջ կեսի մոտ նյարդաբանական ախտանիշներ են եղել, այդ թվում՝ գլխացավ, գլխապտույտ, ուշադրության կենտրոնացման դժվարություն, հոտառության եւ համի խանգարումներ, ջղակծկումներ, կաթվածներ, թուլություն եւ մկանային ցավեր:
«Կարեւոր է, որպեսզի բնակչությունն ու բժիշկներն իմանան, որ SARS-COV-2-ը կարող է նյարդաբանական ախտանիշներով դրսեւորվել դեռեւս մինչեւ ջերմության, հազի կամ շնչառական խնդիրների առաջանալը»,- ասել է հետազոտության առաջատար հեղինակ, Northwestern University Feinberg School of Medicine-ի նյարդաբանության պրոֆեսոր, բժիշկ Իգոր Կորալնիկը:
Հոդվածում նկարագրված են տարբեր նյարդաբանական վիճակներ, որոնք կարող են առաջանալ COVID-19-ով պացիենտների մոտ, եւ դրանց ախտորոշման մեթոդները, ինչպես նաեւ հնարավոր ախտածին մեխանիզմները, հայտնում է technologynetworks.com-ը:
Շարունակությունը՝ այստեղ



