Դեկտեմբերի 6-ի հանրաքվեում դիտարկում կիրականացնեն 3006 տեղական եւ 123 միջազգային դիտորդներ
ՔԱՂԱՔԱԿԱՆԿենտրոնական ընտրական հանձնաժողովի մամլո ծառայությունից տեղեկացանք, որ առաջիկա կիրակի օրը կայանալիք հանրաքվեում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով գրանցվել են 3006 տեղական եւ 123 միջազգային դիտորդներ: Տեղական դիտորդները թվով 18 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ են:
Միջազգային դիտորդները ներկայացնում են այնպիսի հեղինակավոր կառույցներ, ինչքպիսիք են ԱՊՀ դիտորդական առաքելությունը, ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովը, ԵԽԽՎ, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը: Հանրաքվեն կդիտարկեն նաեւ օտարերկրյա ԿԸՀ ներկայացուցիչներ: Իսկ ՀՀ-ում հավատարմագրված դեսպանությունները հանրաքվեի օրը տեղամասերում կունենան ընդհանուր առմամբ 7 ներկայացուցիչ:
Տեղական կազմակերպություններից ամենամեծ պատվիրակությունը ներկայացրել է «Ազատ հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպությունը՝ 728 դիտորդ: Ամենափոքր թվով՝ 5 դիտորդով, ներկայացել է «Միավորում սոցիալական շարժում» ՀԿ-ն:
Գագիկ Աղբալյան



