Երևան, 28.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ադրբեջանը հրաժարվու՞մ է Իսրայելից. Անկարայի կոշտ պահանջը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Past.am

Ադրբեջանը կստանա թուրքական արտադրության անօդաչու սարքեր, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Դա տեղի կունենա դեռեւս փետրվարին Էրդողանի Բաքու կատարած այցի ընթացքում ստորագրված գործակցության համաձայնագրի շրջանակում: Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ դրանք Թուրքիայի հակաահաբեկչական գործողություններում հաջողությամբ կիրառված անօդաչուներ են:

 

Ադրբեջանցիների ակնարկը հասկանալի է: Խոսքը վերաբերում է Սիրիայում եւ Լիբիայում Թուրքիայի ռազմական գործողություններին: Բաքվի պրոպագանդան ոգեւորությամբ էր թվարկում, թե այդ գործողությունների ընթացքում թուրքական անօդաչուները ինչպիսի հարվածներ են հասցրել ռուսական հակաօդային պաշտպանության միջոցներին ու սպառազինությանը:

 

Ակնառու էր, որ ադրբեջանական պրոպագանդան անուղղակիորեն «մոդելավորում» էր ռազմական գործողություններ հայկական ուղղությամբ, նկատի ունենալով այն, որ հայկական զինուժը համալրված է հենց այդօրինակ ռուսական սպառազինությամբ:

 

Միեւնույն ժամանակ, արդյոք Բաքուն հրաժարվում է իսրայելական անօդաչուներից, որոնք Բաքվի հարվածային ուժերից էին ապրիլյան քառօրյա պատերազմում: Օրերս Հայաստանի զինված ուժերը հայտնեցին, թե մեր տրամադրության տակ եղած եւ արդիականացված ՕՍԱ-ԱԿՄ զենիթային կայանն ինչպես է խոցել իսրայելական Օրբիտա-3 բավականին գովված անօդաչուն: Ադրբեջանցիները հիասթափվե՞լ են իսրայելական անօդաչուներից, թե՞ Թուրքիան դրել է նախապայման՝ Բաքուն կամ միլիոնները Իսրայելին է տալիս, կամ Թուրքիային: Իսկ հաշվի առնելով այն, որ Թուրքիայի եւ Իսրայելի հարաբերությունը մեղմ ասած բարվոք չէ, եւ այն, որ Թել Ավիվը Եգիպտոսի, Կիպրոսի ու Հունաստանի հետ փորձում է ձեւավորել հակաթուրքական բլոկ եւ զսպել Անկարայի միջերկրծովյան եւ աֆրիկյան հավակնությունները, հնարավոր է պատկերացնել, որ Անկարան Բաքվի առաջ իսկապես կարող էր դնել՝ կամ-կամ:

 

Այդ պայմաններում Ադրբեջանին չի մնում այլ բան, քան կերտել թուրքական անօդաչուների հզորության միֆը, պարտադրված ձեռքբերումը արդարացնելու համար:

 

Պետք չէ բացառել եւ այն, որ Ադրբեջանն իր հերթին իրավիճակը օգտագործում է Երեւանի եւ Թել Ավիվի որոշակի մերձեցման գործընթացի նկատմամբ դեմարշ արտահայտելու համար:

 

Միեւնույն ժամանակ, հայկական զինուժի համար իհարկե հույժ կարեւոր էր, եւ առավել կարեւոր է դառնում Սիրիայում եւ Լիբիայում թուրքական զինուժի ռազմական գործողությունների, մասնավորապես անօդաչուների կիրառման հանգամանալից դիտարկումն ու վերլուծությունը, ըստ այդմ դրանց դեմ ռուսական զենիթային սպառազինության էֆեկտիվության հետ կապված հարցերը:

 

ՏԻՄ ընտրությունների արդյունքները Հայաստանի 4 համայնքներում «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանդես կգա ասուլիսովՂազախստանը կոչ է արել Ուկրաինային դադարեցնել հանրապետության նավերի վրա հարձակումները Սև ծովում Ամեն գարուն ու աշուն երեխային ճիճվաթափ անելը պարտադի՞ր էՇվեյցարիայի բնակիչները հանրաքվեի ժամանակ մերժել են չեզոքության ավելի խիստ ձև սահմանելու առաջարկը Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայում «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի հայտարարությունը՝ 44-օրյա պատերազմի վեցերորդ տարելիցի առիթովNBC․ Իրանի՝ ԱՄՆ ռազմածովային ուժերի նավի վրա հարձակման հետևանքով ծովային ութ հետևակային է վիրավորվել Ճապոնիայում թայֆունի հետևանքով ավելի քան 4 հազար մարդ շարունակում է մնալ առանց էլեկտրականության Գազ չի լինելու սեպտեմբերի 29-ին մինչև 18:00-ն Հայրը իր 3-ամյա աղջկան 3 մլն դրամով վաճառել է 60-ամյա տղամարդու․ վերջինս փորձել է ծեծելով սպանել փոքրիկինՆեթանյահուն գաղտնի այցելել է ԱՄԷ և հանդիպել է էմիրությունների նախագահին Եկեղեցին անջատ է պետությունից, և պետությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին. Մենուա ՍողոմոնյանԵրևան-Սևան ավտոճանապարհին 25-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և կողաշրջված հայտնվել ձորակում․ կա վիրավnր 6 անգամ կրակել են. հինգ երեխաների հորը սպանել են խանութում՝ հաճախորդների աչքի առաջԱրաղչին հայտարարել է, որ Թեհրանը կդիմակայի ագրեսիայի ցանկացած նոր սրմանը Հայաստանի շախմատի կանանց ու տղամարդկանց հավաքականներն առանձին ենթախմբերում դարձել են մեդալակիրներ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հրաժարական է տվել Եթե դու հայրենիքի պաշտպանի նահատակnւթյունն ու առաքելությունը չես հարգում, ապա դու քո երկրի դեմ թշնամnւթյուն իրականացնող սուբյեկտ ես. Տիգրան Աբրահամյան Զելենսկին խոստացել է կրճատել ՌԴ նավթավերամշակման գործարանների վրա հարվածները. Թրամփ Նույն մարդիկ շարունակում են ցինիկաբար իշխել մեր երկրում, արդեն Հայաստանը պատրաստելով մաս-մաս հանձնելու իրենց օտար տերերին․ Ավետիք ՉալաբյանՀայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր ինքնության հիմնասյուներից մեկն է․ Փաշինյանի պայքարը դրա դեմ բխում է Ադրբեջանի շահերիցՊՆ զորամասերից մեկում հետևեցի առավոտյան մարմնամարզությանը․ Պապիկյան Տարադրամի փոխարժեքները մարտի 28-ին Լույս չի լինելու ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ալիևը կանգ չի առնելու, քանի դեռ Հայաստանում այս իշխանություններն են. տեսանյութՄինչև 4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ալմա Աթայում Վթար է․ ջուր չի լինելու Անկախությունն առաջին հերթին սեփական երկրի ճակատագիրը սեփական կամքով որոշելու կարողությունն է. Մհեր Ավետիսյան Հորոսկոպի 3 նշան, ովքեր հոկտեմբերին կարող են մեծ հարստություն ստանալԹումանյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ն ստանում է ընտրության մասնակիցների ձայների 95.1%-ը. Խուդաթյան Ձեր արարքը գնահատվելու է՝ անուն առ անուն, այլ ոչ թե ձեր հիշատակի օրը Հանրային ալիքով համերգ են դնելու ու պարեն. Նարեկ Կարապետյան Պետք է հասկանալ սեփական դերը յուրաքանչյուր խաղում․ Յամալ Թաղման նպաստ․ ո՞վ կարող է ստանալ և ի՞նչ ժամկետում է պետք դիմել Ինդոնեզիայում նավի խորտակման հետևանքով զոհերի թիվը հասել է 66-ի ՀԷՑ-ի բաժնետոմսերի վերաբերյալ վաղը նոր հանրային լսումներ կանցկացվենԹումանյան համայնքում ընտրողներն ամենաակտիվն են. ԿԸՀ Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ուզբեկստանի հավաքականին Տոկաևը Կոսանովի հրաժարականից հետո Ղազախստանի նոր պաշտպանության նախարար է նշանակել Արաղչին Ֆիդանի հետ հանդիպմանը․ Իրանը պատրաստ է համագործակցել հարևանների հետ՝ հանուն խաղաղության և անվտանգության վերականգնման Զբոսաշրջային ավտոբուս է շրջվել Բավարիայում. Կան զոհեր Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Խորվաթիայի հավաքականին «Ղարաբաղը Ադրբեջանի հողն է, և այդպես կլինի միշտ»․ Էրդողան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել Վաղ թե ուշ բոլորն էլ պարտվում են․ Լամին Յամալ