Երևան, 04.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ժամանակակից ո՞ր ազգերն են ամենահինը

ԼԱՅՖ
Blognews.am-ը գրում է.
 
Բոլոր ժամանակներում սեփական պատմությունը չափազանցնելը «նորաձև» է եղել։ Այդ իսկ պատճառով ամեն ազգ ձգտում է իր ծննդաբանության պատմությունը ներկայացնել՝ սկսելով Հին աշխարհից կամ որ ավելի լավ է՝ քարի դարից։ Սակայն կան ազգեր, որոնց պատմության հնությունը կասկածների տեղիք չի տալիս։

Հայեր (մ.թ.ա. երկրորդ հազարամյակ)

Աշխարհի ամենահին ազգերից մեկը հայերն են։ Հին ավանդության համաձայն՝ հայերի նախահայրը համարվում էր լեգենդար արքա Հայկը, ով Միջագետքից Վանի տարածք էր ժամանել մ.թ.ա. 2492թ.-ին։ Նա առաջինն էր, ով Արարատ լեռան շրջակայքում նոր պետության սահմաններ գծեց և դարձավ Հայոց թագավորության հիմնադիրը։ Հենց Հայկի անունից էլ սերում է «հայ» բառը։
Այս վարկածը գրի է առնվել վաղ միջնադարյան հայ պատմիչ Մովսես Խորենացու կողմից։ Վաղ հայկական բնակատեղիները նա ընդունում էր Վանա լճի շրջակայքում գտնվող Ուրարտուի փլատակները։ Այժմ, պաշտոնական վարկածի համաձայն, նախահայկական ցեղերը՝ մուշկերն ու ուրումեացիները, այս տարածքներ են եկել մ.թ.ա. 7-րդ դարի երկրորդ քարրորդին՝ դեռ մինչև ուրարտական պետության կազմավորումը, այն բանից հետո, երբ նրանք կործանեցին Խեթական տերությունը։ Այստեղ նրանք խառնվել են տեղի խուռիական, ուրարտական ու լուվիական ցեղերի հետ։ Պատմաբանները նշում են, որ հայկական պետականության ծագման աղբյուրն անհրաժեշտ է փնտրել Արմե-Շուպրիա (Սուպրիա) թագավորության գոյության ժամանակահատվածում՝ մոտավորապես մ.թ.ա. 1200-ական թվականներին։

Հրեաներ (մ.թ.ա. երկրորդից առաջին հազարամյակ)

Երկար ժամանակ համարվում էր, որ «հրեաներ» ասվածն ավելի շատ մշակույթին, քան էթնոսին է վերաբերում։ Այլ կերպ ասած՝ «հրեաներին» հուդայիզմն է ստեղծել և ոչ թե հակառակը։ Գիտության մեջ մինչև այժմ քննարկվում է այն հարցը, թե ի սկզբանե ովքեր էին իրենցից ներկայացնում հրեաները՝ ազգ, սոցիալական դաս, թե՝ կրոնական խումբ։ Եթե հավատանք հրեաների պատմության հինավուրց աղբյուրին՝ Հին կտակարանին, ապա հրեաների ծագումը սկսում է Աբրահամից (մ.թ.ա. 21-20-րդ դարեր), ով սերում էր Հին Միջագետքի շումերական Ուր (Ուրիմ) քաղաքից։
Հոր հետ նա Քանան ժամանեց, որտեղ նրա սերունդներն ավելի ուշ գրավեցին տեղացիների (ավանդության համաձայն՝ Նոյի որդի Քամի սերունդները) հողերը՝ Քանանն անվանելով «Իսրայելի հողեր»։ Մեկ այլ վարկածի համաձայն՝ հրեա ազգը ձևավորվել է «Եգիպտոսից ելքի» ժամանակ։
Հրեաների ծագման լեզվաբանական վարկածի համաձայն՝ նրանք առանձնացել են արևմտյան սեմիթական խմբից մ.թ.ա. երկրորդ հազարամյակին։ Նրանց «լեզվական եղբայրներն» են համարվում ամովրհացիներն ու փյունիկեցիները։ Վերջերս հայտնվել է նաև հրեաների ծագման «գենետիկական վարկածը»։ Դրա համաձայն՝ հրեաների երեք հիմնական խմբերն են աշկենազները (Ամերիկա-Եվրոպա), միզրահները (Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի երկրներ), սեֆարդները (Պիրենեյան թերակղզի), ովքեր միանման գենետիկա ունեն, ինչը հաստատում է նրանց ընդհանուր արմատները։ «Abraham`s Children in the Genome Era»-ի հետազոտության համաձայն՝ բոլոր երեք խմբերի նախնիները հայտնվել են Միջագետքում։ 2500 տարի առաջ (մոտավորապես բաբելոնյան Նաբուգոդոնոսոր արքայի կառավարման ժամանակաշրջանում) նրանք բաժանվել են երկու խմբի, որոնցից մեկն ուղղվել է դեպի Եվրոպա և հյուսիսային Աֆրիկա, իսկ մյուսը՝ հիմնավորվել Մերձավոր Արևելքում։

Եթովպիացիներ (մ.թ.ա. երրորդ հազարամյակ)

Եթովպիան պատկանում է մարդկության ծագման արևելաաֆրիկյան հինավուրց արեալին։ Դրա առասպելական պատմությունը սկսում է Պունտ («Աստվածների երկիր») երկրից, որը հին եգիպտացիներն իրենց նախահայրենիքն էին համարում։ Դրա մասին հիշատակումները հանդիպում են հին եգիպտական աղբյուրներում, որոնք թվագրվում են մ.թ.ա. երրորդ հազարամյակին։ Ինչևէ, եթե այս երկրի տեղն ու դրա գոյությունն առհասարակ վիճելի հարց է, ապա Կուշի նուբիական թագավորությունը, որը գտնվում էր Նեղոսի դելտայում, հին Եգիպտոսի իրական հարևանն էր, որը մեկ անգամ չէ, որ վերջինիս գոյությունը հարցականի տակ էր դնում։ Չնայած Կուշի թագավորության ծաղկման ժամանակաշրջանը համարվում է մ.թ.ա. 300 - մ.թ. 300թթ-ը, սակայն այս քաղաքակրթությունը ծագել է այստեղ շատ ավելի վաղ՝ դեռ մ.թ.ա. 2400-ականներին՝ առաջին նուբիական թագավորության՝ Կերմի հետ միասին։
Որոշ ժամանակ Եթովպիան Շեբայի հինավուրց թագավորության գաղութն էր, որի կառավարիչը լեգենդար Շեբայի թագուհին էր։ Հենց այստեղից էլ ծագել է «Սողոմոնյան դինաստիայի» առասպելը, ըստ որի՝ եթովպիական արքաները Սողոմոնի նախնիներն են։

Ասորիներ (մ.թ.ա. 4-3 հազարամյակ)

Եթե հրեաները ծագել են սեմիթական ցեղերի արևելյան խմբերից, ապա ասորիները՝ հյուսիսային։ Մ.թ.ա. 3-րդ հազարամյակում նրանք կարողացան գրավել հյուսիսային Միջագետքի տարածքը, սակայն պատմաբանների կարծիքով նրանց տեղաբաշխումը կարող էր և ավելի վաղ տեղի ունեցած լինել՝ մ.թ.ա. չորրորդ հազարամյակում։ Ասորիների կայսրությունը, որը գոյություն է ունեցել Ք.ա. 8-6-րդ դարերում, համարվում է մարդկության պատմության առաջին կայսրությունը։ 
Ժամանակակից ասորիներն իրենց համարում են Հյուսիսային Միջագետքի բնակչության ժառանգներ, չնայած գիտական աշխարհում սա վիճելի փաստ է համարվում։ Հետազոտողների մի մասն այս տեսանկյունի կողմակից են, իսկ մի մասն էլ ժամանակակից ասորիներին արամեացիների հետնորդներն են համարում։

Չինացիներ (մ.թ. 4500-2500թթ․)

86594558_Old_Chinese_Photos__45_

Չինական ազգը կամ Հանն այսօր կազմում է երկրագնդի ողջ բնակչիության 19  տոկոսը։ Այն ծագել է նեոլիթյան մշակույթի հիմքում Ք.ա. 5-3 հազարամյակում Հուանհե գետի երկայնքի կենտրոնական հատվածում՝ համաշխարհային քաղաքակրթության կենտրոններից մեկում։ Սա հաստատվում է թե՛ հնագիտությունը, թե՛ լեզվաբանությունը։
Վերջինս նրանց առանձնացնում է չին-տիբեթական լեզվախմբում, որն առանձնացել է մ.թ.ա. հինգերորդ հազարամյակի կեսին։
Հանի հետագա կազմավորման մեջ մասնակցել են մոնղոլոիդների բազմաթիվ ռասաների ցեղեր, որոնք խոսել են տիբեթական, ինդոնեզական, թայական, ալթայան ու այլ լեզուներով, որոնք բավականին տարբեր էին մշակութային առումով։  Հան ժողովրդի պատմությունը սերտ կապված է Չինաստանի պատմությանը, և մինչ այսօր նրանք կազմում են երկրի բնակչության հիմնական մասը։

Բասկեր (հնարավոր է՝ մ.թ.ա. 14-10-րդ հազարամյակ)

Շատ տարիներ առաջ՝ մեր թվարկությունից առաջ 4-րդ հազարամյակում, սկսվեց հնդեվրոպացիների միգրացիան, ովքեր բնակեցրեցին Եվրասիայի մեծ մասը։ Այսօր հնդեվրոպական լեզվաընտանիքի լեզուներով խոսում են ժամանակակից Եվրոպայի գրեթե բոլոր երկրները, բոլորը՝ բացի բասկերից։ Նրանց ծագումը, տարիքն ու լեզուն ժամանակակից պատմության ամենամեծ գաղտնիքներից մեկն է։ Ոմանք կարծում են, որ բասկերի նախնիները Եվրոպայի առաջին բնակիչներն էին, ոմանք էլ ասում են, որ նրանք կովկասյան ազգերի հետ ընդհանուր հայրենիք են ունեցել։ Ինչևէ, բասկերը Եվրոպայի ամենահին բնակիչներից մեկն են համարվում։
Բասկերի լեզուն՝ էուսկարան, համարվում է միակ պահպանված նախահնդեվրոպական լեզուն, որը կապ չունի այսօր գոյություն ունեցող և ոչ մի լեզվաընտանիքի հետ։ Իսկ ինչ վերաբերում է գենետիկային, ապա հետազոտություններից մեկի համաձայն, որն արվել էր 2012թ.-ին «National Geographic Society»-ի կողմից, բասկերն այնպիսի գեներ են կրում, որոնք էականորեն տարբերվում են նրանց շրջապատող մյուս ազգերից։ Սա խոսում է ի օգուտ այն վարկածի, որ նախաբասկերն առանձնացել են առանձին մշակույթ հիմնելով 16 հազար տարի առաջ՝ պալեոլիթի ժամանակաշրջանում։

Կոյսանյան ցեղեր (100 հազար տարի առաջ)

Գիտնականների վերջերս արված հայտնագործության համաձայն՝ աշխարհի ամենահին ցեղը Կոյսանյան ցեղերն են համարվում, որոնք հարավային Աֆրիկայում ապրող ցեղեր են։ Նրանց թվում են որսորդությամբ զբաղվող բուշմեններն ու անասնապահությամբ զբաղվող հոտենտոտները։
Գենետիկայի շվեդ մասնագետները պարզել են, որ նրանք առանձնացել են մարդկության սկզբնական ծագման խմբից 100 հազար տարի առաջ, այսինքն՝ դեռ մինչև Աֆրիկայից դուրս գալն ու մարդկանց տարածումը։
Մոտավորապես 43 հազար տարի առաջ Կոյսանյան ցեղերը բաժանվեցին հյուսիսային և հարավային խմբերի։ Հետազոտողների պնդմամբ՝ Կոյսանյան ցեղերի մի մասը պահպանել է իր հին արմատները, իսկ մյուս մասը, այլ ցեղերի հետ խաչասերվելով, կորցրել է իրենց սկզբնական գենետիկ առանձնահատկությունները։
Կոյսանյան ցեղերի ԴՆԹ-ն տարբերվում է աշխարհի մյուս ազգերի գեներից։ Դրանում հայտնաբերվել են «մնացուկային» գեներ, որոնք պատասխանատու են մեծ ուժի և մկանների դիմադրողականության համար, ինչպես նաև ուլտրամանուշակագույն ճառագայթման դիմակայության համար։
Էկոլոգիական «հեղափոխություն» Սյունիքում. ինչպե՞ս հաջողվեց գյուղերն ազատել վառելափայտի հոգսից. «Փաստ»«Ռուսական շուկայում մեր տեղը շատ արագ զբաղեցնում են ադրբեջանական ապրանքները». «Փաստ»Չկա «ժողովրդի կողմից տրված» մանդատ. «Փաստ»Մոլդովական դասեր. ինչո՞ւ չի հեռանում հայաստանյան իշխանությունը. «Փաստ»Մեծ Բրիտանիան ուրախ է աջակցել Հայաստանի պաշտպանության նախարարությանը. Քոուլ Ուկրաինական երկու գյուղերի բնակիչներ հրաժարվել են հանձնել իրենց տները Ուկրաինայի զինյալներին Կայծակ. Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել Ռուսաստանի զինված ուժերը ամբողջությամբ ազատագրել են Կոնստանտինովկան․ Պեսկով Հուլիսի 7-ին, 8-ին, 9-ին գազ չի լինելու Ի՞նչ են քննարկել Փեզեշքիանը և Մեդվեդևը Ինչո՞ւ է Ռոնալդուն ավելի շատ քննադատության արժանանում, քան Մեսսին․ Սահայի մեկնաբանությունը Հուլիսի 6-ին, 7-ին լույս չի լինելու Հաստատվել են 2026-ի 3-րդ՝ լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերը Ամռանը երեխաների ջրաhեղձnւթյան դեպքերն ավելանում են Երևան, Բաքու, Անկարա․ ԵՄ-ն նոր հնարավորություններ է տեսնում Հարավային Կովկասում Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել են երեք անձինք ՄԻՊ-ն այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զnհերի թիվը հասել է 4,301-ի «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրը Սիմոն Աբգարյանն է 2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ ԵՄ-ն վերածվում է ռազմա-քաղաքական-տնտեսական բլոկի․ Պեսկով Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով տnւժել է 40 մարդ «Ռեալ Մադրիդի» կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն կդառնա ակումբի առաջին ավագը՝ Դանիել Կարվախալի հեռանալուց հետո ՍԴ-ն վաղը կհրապարակի ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումը Հանտավիրուսի վտանգն անցել է Սոնա Ռուբենյանը սպասում է 2-րդ բալիկին Հրապարակվել է Սնանկության նոր օրենսգիրքը Գողացել են «Շևրոլե» մակնիշի մեքենա Մոջթաբա Խամենեին չի մասնակցի հոր հուղարկավորությանը «Ոսկե ծիրան» 2026-ը կմեկնարկի հուլիսի 12-ին․ Կաննի հետ նոր համագործակցություն, Պավել Պավլիկովսկի և միջազգային կինոյի աստղեր՝ Երևանում «Բավարիան» պայմանագիր է կնքել Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» եզրային պաշտպան Նաթանիել Բրաունի հետ․ պաշտոնական Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար․ ՆԳՆ պարզաբանումը (տեսանյութ) Կարևոր հարցերը դեռ պատասխան չունեն, Ռուբեն. hանրությունը պետք է իմանա ամեն ինչ. Շիրազ ՄանուկյանԱդրբեջանական պատվիրակությունը Թեհրան է ժամանել առանց Իլհամ Ալիևի Վենեսուելան շնորհակալ է բոլորին երկրաշարժից հետո ցուցաբերած աջակցության համար Խոշոր հրդեհ՝ Արմավիրի մարզում Կազան՝ նոր ուղղություն FLYONE ARMENIA-ի չվացուցակում ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են. Քաղաքաշինության կոմիտե Կոտայքում դաստիարակը երեխաների բերանները ժապավենով փակել է, այնուհետև ստիպել ներողություն խնդրել Լուսավոր Հայաստան կուսակցությունը հանդիսանում է «Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինք» հեղինակավոր կուսակցության անդամՊայթյուն՝ Վանաձորի գազալցակայաններից մեկի պահեստային մասում. նախնական տվյալներով՝ կա մեկ տուժած Փաշինյանը դժգոհ է ընտրությունների արդյունքներից սահմանադրական մեծամասնություն չունենալու համար. Ցոլակ ԱկոպյանՎերացվել է «Սիլ–Մաազա» ընկերության «Սիլ չիպո» գազավորված ըմպելիքների արտադրության կասեցումը Առեղծվածային ու ողբերգական դեպք, Սևանի գերեզմաններում հայտնաբերվել է մեքենա, որի մեջ՝ մահացած երիտասարդ Մարգարիտա Սիմոնյանի սպանnւթյան փորձի համար մեղադրվողը դատապարտվել է 25 տարի ազատազրկման Հանրային լողափերում մեկնարկել է ուժեղացված ծառայությունը Մեռելոց օրերը լինելու են աշխատանքային Կատարը վերսկսում է հեղուկացված բնական գազի տանկերների անցումը Հորմուզի նեղուցով Հայաստանն իր ջերմ շնորհավորանքներն ու լավագույն մաղթանքներն է հղում Բելառուսի բարեկամ ժողովրդին․ ՀՀ ԱԳՆ