Երևան, 25.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Սո­վո­րա­կան շան­տա­ժի մի սո­վո­րա­կան պատ­մու­թյուն.մի­և­նույն է, սու­տը միշտ պարտ­վում է. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

«Վստահ ենք՝ կգա մի օր, երբ կկազմվի փաշինյանական ստերի ամբողջական ցանկը»,-ֆեյսբուքյան գրառմամբ նշել է ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը՝ անդրադառնալով այս օրերին երկրում տիրող իրավիճակին, մասնավորաբար շրջանառության մեջ դրված «սենսացիային»:

Իշխանությունների կողմից արված հերթական այս քայլը՝ 40 տարվա վաղեմության սարքած դատական գործը շրջանառելը, շատերն են արդեն որակել որպես բարոյականության հնարավոր ու անհնար բոլոր սահմանների անցում: Ռոստոմյանը նաև հրապարակել է փաստաթուղթ, որն ապացուցում է այն հանգամանքը, որ գործ ունենք «սովորական շանտաժի մի սովորական պատմության» հետ:

Ստորև ներկայացնում ենք Հրաչյա Ռոստոմյանի անդրադարձն ամբողջությամբ

«Համացանցում երեկվանից մի օգտատեր, որը «հաստատ» Փաշինյանը չէ, և մի կայք, որը հաստատ Փաշինյանինը չէ, որոշեց անցնել ստի և ստորության սահմանը։

Վարկաբեկել մարդուն, խաբել հանրությանը, ծախել մտերիմներին, սուտ ասել, հետո՝ ավելի մեծ սուտ. սա է այս մարդու կյանքը, որը ճակատագրի բերումով մի կարճ փուլ մեր երկրի վարչապետն է։

Բայց նրա սուտը ունի մի կարևոր հատկանիշ. դա ինքնաոչնչացումն է։ Նրա սուտը տիրոջ համար լրջության և բարոյականության ՁԻԱՀ է, որը ոչնչացնում է կրողին. ամեն նոր ստից հետո նա դառնում է համընդհանուր ծաղրուծանակի առարկա, ամեն նոր ստից հետո նրանից զգուշանում են և հեռու մնում նորանոր մարդիկ, ամեն նոր ստից հետո նա դառնում է ավելի խղճուկ։

Մարդը խաբում է թե՛ ներսում, թե՛ դրսում, թե՛ քաղաքականության մեջ, թե՛ տնտեսության, թե՛ բանակցություններում, թե՛ նույնիսկ իր և իր ընտանիքի առողջության։

Ինչքա՞ն պետք է բարոյապես արժեզրկված լինել, որ մի օր քաղաքական շահից ելնելով հայտարարես, որ վարակվել եք վիրուսով, իսկ 5-6 օր հետո ազդարարես, թե ամբողջությամբ ապաքինվել ենք։

Սա այն դեպքում, երբ քո ապաշնորհ կառավարման պատճառով երկրի հիվանդանոցներում արդեն տեղ չկա, հազարավոր մարդիկ չեն կարողանում ժամանակին բուժօգնություն ստանալ, տեստ հանձնել, բժշկի երես չեն տեսնում։

Հայաստանցիների համար այս հիվանդությունը վերածվել է իսկական ողբերգության, վարչապետի համար՝ ստի և քաղաքական հաշվարկի թեմա։

Վստահ ենք՝ կգա մի օր, երբ կկազմվի փաշինյանական ստերի ամբողջական ցանկը։ Բայց դա չի լինի կատակի ժանրից, որովհետև այս ստերից շատերը ուղղակի առնչվելու են մեր երկրի անվտանգությանը, ժողովրդի կենսական շահերին։

Ամիսներ առաջ, իբր անվտանգության ծառայությունից աննկատ, տնեցիներով «փախուստի են դիմում», այդ պահին դա գուցե ծիծաղելի է, բայց երբ նույն ինֆանտիլիզմն է դրսևորվում պետական կառավարման հարցերում, ապա մենք սրընթաց մոտենում ենք կատաստրոֆային։

Ընդամենը երկու տարում մսխել և փոշիացնել փոփոխություններով պայմանավորված մարդկանց հույսը, սպասումները։ Երկիրը առաջ տանելու հնարավորությունը փոխես ընտանեկան կառավարման հետ, որտեղ բոլոր պետական կարևորագույն հարցերը լուծվում են ընտանիքի շրջանակներում։

Համաճարակի առաջ խեղճացած ու անօգնական մնացած ժողովուրդ և միայն ընտանեկան բարեկեցության մասին մտածող վարչապետ։ Շաբաթներ հետո մարդկանց ձեռքին հացի փող չի լինելու, մոտ 200-300 հազար նոր գործազուրկներ են ավելանալու, հազարավոր բիզնեսներ են սնանկանալու և փակվելու։ Սա թողած, երկրի վարչապետը զբաղված է ֆեսյբուքի «տրասսին կանգնելով»։

Ինչո՞ւ է կարևոր նոր կառավարության օր առաջ ձևավորումը. համընդհանոր աղետից խուսափելու, անդառնալի կազմաքանդումներ թույլ չտալու համար։

Դա շատ կարևոր է նաև վարչապետի համար։ Չարության դոզան սրընթաց մեծանում է։ Կարող է գալ մի պահ, որ վտանգավոր գծեր հատվեն։ Դա թույլ տալ պետք չէ։ Հանգիստ հեռանալու հնարավորությունը դեռ կա, և դրանից պետք է օգտվել։

Պետության համար շատ կարևոր է, որ Փաշինյանի թիմակիցները, պատգամավորները, կառավարության անդամները, գոնե՝ սեփական շահից ելնելով, հետևություններ անեն։ Այս մարդը ամեն ինչ անելու է՝ Ձեզ բոլորիդ հարվածի տակ դնելու համար։

Թիմը, գործընկերները Փաշինյանի համար արժեք չունեցող ֆիգուրներ են, որոնցից յուրաքանչյուրին նա առանց աչք թարթելու կզոհաբերի ու կդնի հարվածի տակ՝ միայն ու միայն իր նեղ անձնական շահից ելնելով։

ԲՀԿ-ն օգտագործելու է քաղաքական և քաղաքակիրթ պայքարի բոլոր գործիքները, բոլոր հնարավորությունները, երկրում շուտափույթ համերաշխության և աշխատանքի մթնոլորտ ձևավորելու համար:

Ինչ վերաբերում է երեկ տարածած «անհայտ» օգտատիրոջ նյութին, ապա տարիներ առաջ եղել է Վճռաբեկ դատարանի արդարացման վճիռը։ Փառք Աստծո՝ կան մարդիկ, ովքեր գիտեն ճշմարտությունը, որ այդ պատմության հիմքում ընկած է սովորական շանտաժի մի սովորական պատմություն»:

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Բաքվի նոր ականը խաղաղության պայմանագրի տակ. ինչո՞ւ է լռում Երևանը. «Փաստ»Չօգնեց նույնիսկ ԵՄ-ի և ԱՄՆ-ի անթաքույց աջակցությունը. ընտրությունները՝ նաև յուրատեսակ հանրաքվե. «Փաստ»Ինչու՞ է Ավետիք Չալաբյանը կրկին հայտնվել իշխանությունների թիրախում. «Փաստ»Քաղաքական վրեժխնդրություն՝ տնտեսական անվտանգության հաշվին. «Փաստ»Բահամյան կղզիներում 12-ամյա ամերիկացու վրա շնաձուկ է հարձակվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միաձայն բանաձև է ընդունել Լաս Վեգասում ԴՆԹ-վերլուծության նոր տեխնոլոգիաների շնորհիվ 20 տարվա վաղեմության դաժան սպանություն է բացահայտվել ՀՀ, ԱՄՆ, Ֆրանսիայի,Հունաստանի բարձրաստիճան զինվորականներ հետևել են «Արծիվ գործընկեր 2026»-ի ընթացքին Վարդաշենի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. տարհանվել է 12 քաղաքացի. հրդեհը մարվել է ԵՄ-ն նոր ներդրումային նախաձեռնություն է մեկնարկում Կենտրոնական Ասիայում Ռուսաստանում տարեկան գնաճը հասել է 5,82 տոկոսի Հունիսի 25-ին, 26-ին և 29-ին լույս չի լինելու Հյուսիսային Կալիֆոռնիայում տեղի է ունեցել վերջին գրեթե 90 տարվա ամենաուժեղ երկրաշարժը ՓԾ ծառայողները Ներքին Կարմիրաղբյուրում և Դովեղում փրկարարական ուսումնավարժություններ են իրականացրել Մեկ օրում Հորմուզով անցել է շուրջ 72 նավ. Ռայթ Ուժեղ քամու հետևանքով Մեծամոր քաղաքում ծառեր են տապшլվել Ի՞նչ եղանակ է սպասվելու հունիսի 25-ից 29-ին Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց ԱԱ-2026․ Բոսնիա-Հերցեգովինայի եւ Կատարի մեկնարկային կազմերը Ընտրություններից հետո՝ արտադրողը մենակ իր խնդիրների դեմ․ Գոհար ՂումաշյանԱկնալիճում բախվել են «Kia Sorento»-ն, «Opel»-ը և «Mitsubishi Pickup»-ը Ավետիքին իզոլացնում են. հեռախոսը վերցրեցին, ձերբակալեցինՄեր և այլ ուժերի կողմից ընտրությունների վերաբերյալ դիմումների դատաքննությունը Սահմանադրական դատարանում մեկնարկում է՝ հունիսի 26-ին. Արամ ՎարդևանյանԱջափնյակում բացվել է ընտանի շների համար նախատեսված զբոսայգին Երբ ասում ենք «բացել նեղուցները», նկատի ունենք, որ նեղուցները պետք է անվճար լինեն․ Ռուբիոն՝ Հորմուզի նեղուցի մասին Հունիսի 30-ից հուլիսի 1-ը Երևանի «Դինամո» մարզադահլիճը կընդունի 13 երկրի ավելի քան 170 ըմբիշի 44-օրյա պատերազմում նահատակված Հայկազ Մկրտչյանի դիմանկարը մաքրել են ՀՊՏՀ գետնանցման պատից ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի մարզում Թմրամիջոցների անօրինական շրջանառության հերթական դեպքերը Մի ձեռքով անհիմն մեղադրում են, իսկ մյուս ձեռքով բյուջեի հաշվին ձայն «գնում»․ Արթուր ՄիքայելյանՅունիբանկում այժմ կարելի է գրանցել ԱՁ և ՍՊԸՊուտինը Ժուկովսկիում զննել է ռուսական նորագույն ինքնաթիռները Կոնվերս Բանկ. Թիմային աշխատանքը՝ հաջողության երաշխիքԱմառը չի սպասում․ AMIO Mobile-ի օնլայն վարկը՝ քո պլանների համարՆոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 20% idcoin միջազգային գնումների համար IDBank-ի Visa քարտերով վճարելիսՈւժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Հունիսի 25-ին՝ ժամը 21:00-ից մինչև 22։00-ն, հարկային էլեկտրոնային համակարգերն անհասանելի կլինեն. ՊԵԿ Մեսի. Աստծուց եւս մեկ առաջնության մասին խնդրելը չափից շատ կլիներ Հայաստանում և նախկինում օկnւպացված տարածքներում ադրբեջանական մշակութային ժառանգության nչնչացման ֆոնին «հայոց մշակութային և կրոնական ժառանգության» վերաբերյալ Ֆրանսիայի պնդումները աբսուրդային են. Ադրբեջանի ԱԳՆ Մոլդովան և Հայաստանը դառնում են ռուսաֆոբիայի օջախներ, ինչպես Ուկրաինան․ Մեդվեդեւ Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելն արգելված է․ խախտման դեպքում կլինի տուգանք և միավորի կորուստ Իրանի և Պարսից ծոցի երկրների միջև տարածաշրջանային խաղաղության առանձին բանակցություններ տեղի կունենան Երևանում չինացի աղջիկ է անհետ կորել․ ընտանիքը հունիսի 22-ից չի կարողանում կապ հաստատել նրա հետ Էրեբունի վարչական շրջանում ճանապարհահատվածի երթևեկություն է ժամանակավորապես փակվելու Ավետիք Չալաբյանի նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց կիրառեց կալանք` 2 ամիս ժամկետովՍկանդալ սկանդալի վրա, կոռուպցիա կոռուպցիայի վրա․ ՌԴ ԱԳՆ-ն՝ Միջազգային քրեական դատարանի մասին Ավետիքը ազգային իրավունքների համար պայքարող է, այս ամենը դրա պատճառով է. Արսեն ԳրիգորյանՇուրջ 6 ամիս Երևանում փակ կլինի Արին Բերդ-Արցախի պողոտա խաչմերուկի մի հատվածը Մի անգամ անմեղ մարդուն որսացել են, հիմա նորից են անում. ո՞վ պետք է պատասխան տա իր կորցրած ամիսների համար. Հովհաննես Իշխանյան