«Եթե իմ տվյալները լինեին սարսափելի, մենք ասուլիսին չէինք հանդիպի». Ադիբեկյանը խոստովանում է (տեսանյութ)
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ«Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի նախագահ Ահարոն Ադիբեկյանն այսօր լրագրողների դատին ներկայացրեց իր կենտրոնի կողմից անցկացված սոցիոլոգիական հարցման արդյունքները, որոնց համաձայն՝ հանրաքվեին բնակչության մոտ 500 հազարը քվեարկելու է «այո», իսկ 520 հազարը՝ «ոչ»: Եվ չնայած, որ հետազոտությամբ առջևում է «ոչ»-ը Ադիբեկյանը լրագրողներին վստահեցրեց, որ հաղթելու է «այո»-ն, քանի որ նա ունի 3 տոկոս սխալի իրավունք:
Past.am-ն Ադիբեկյանից հետաքրքվեց, թե ով է պատվիրել այդ հետազոտությունը: Խնդրեցինք նաև մեկնաբանել Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը, որ իշխանությունների ձեռքի տակ կան սոցիոլոգիական հետազոտությունների արդյունքներ, որոնք այնքան ահագնացող վատ են, որ դրանք չեն հրապարակվում: Ի պատասխան՝ Ահաբեկյանն ասաց. «Եթե ես իշխանականների կողմից վարձատրվեի ու իմ տվյալները լինեին այդքան սարսափելի, մենք ասուլիսին չէինք հանդիպի»:
Պատասխանի մանրամասները՝ տեսանյութում.
Լիլիթ Լալայան




















































