Հայկական շոու բիզնեսի քավոր-սանիկները
ՖՈՏՈBlognews.am-ը գրում է.
Ոչ միայն Հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչներից շատերը փոխկապակցված են ոչ միայն գործնական, այլև քավոր-սանիկական հարաբերություններով։ Այս անգամ ներկայացնում եմ, թե հայտնիներից ով ու քավորն ու սանիկն է դարձել։
«Ամենաթարմ» մկրտությունը երգչուհի Սոնա Շահգելդյանինն է։ Նա կնքվեց երգահան, երգիչ Ռուբեն Հախվերդյանի քավորությամբ։

Երիտասարդ երգիչ Վլադիմիր Պողոսյանը ևս այս տարի է մկրտվել։ Նա դարձել է երգիչ Հայկոյի և երգչուհի Անահիտ Սիմոնյանի սանիկը։

Հայկոն ու Անահիտը միայն Վլադիմիրի քավորը չէ, որ դարձել են։ Որոշ ժամանակ առաջ Երևանի գլխավոր դիզայներ Գագա Ամատունին մկրտեց իր երեխաներին, իսկ կնքահոր ու կնքամոր պարտականությունները վստահեց երհիչ-ամուսիններին։

Երգչուհի Արմինկան որդուն՝ Ալեքսին, մկրտեց, երբ նա 4 տարեկան էր։ Ալեքսի քավորը դարձավ երգիչ Արման Աղաջանյանը։
.jpg)
Ռեժիսոր Սուրեն Թադևոսյանի 2 երեխայի քավորը երգիչ Նարեկ Բավեյանն է։

Դհոլահար Էֆոն և կինը՝ Քրիստինեն, ամուսնացան երգիչ Արման Հովհաննիսյանի քավորությամբ։

Երգչուհի Լիլիթ Կարապետյանը որդուն՝ Կարենին մկրտեց այս տարի։ Փոքրիկի քավորը դարձավ երգիչ Սարգիս Ավետիսյանը։

Երգիչ Մհերը մկրտվեց, հավանաբար, բոլորին ապացուցելու համար, որ ինքն աղանդավոր չէ։ Նրա քավորը դարձավ իր պրոդյուսերը՝ Գեորգի Հարությունյանը։

Դերասաններ Լիդիան և Գագոն վերջերս մկրտել են իրենց որդուն, իսկ նրա քավորի պարտականությունը ստանձնել է Դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Խանդիկյանը։
1
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
2
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
3
Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
4
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
5
Տարադրամի փոխարժեքն այսօր․ ինչպես է փոխվել դոլարի, եվրոյի և ռուբլու արժեքը



