Երևան, 24.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Իշ­խա­նու­թյուն­նե­րը շատ խառն են

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարն ամբողջովին ձախողած իշխանությունները ակնհայտ խառն են: Նախորդ օրերին քաղաքական գրեթե բոլոր ուժերն արձանագրեցին, որ այս իշխանությունները տապալել են հնարավոր ու անհնար ամեն ինչ, հրաժարականների կոչեր հնչեցին, իսկ իշխանության որոշ ներկայացուցիչներ այդ ամենին փորձեցին հակադարձել ոչ թե տրամաբանված խոսքով, այլ այնպիսի էժանագին բառամթերքով ու ոճով, որի պարագայում նույնիսկ «շրիշակից ցածր» եզրույթն է հարաբերական, քանզի այս պարագայում շրիշակից նայելիս այդ մակարդակը անդնդախոր ձորում հազիվ երևա: 

Ավելորդ է նշել վարչապետի մամուլի քարտուղարի՝ Գագիկ Ծառուկյանի քննադատություններին ի պատասխան արձագանքի մասին: Ստացվում է, որ իշխանությունները «յոթ երգ գիտեն, յոթն էլ» քրեական գործերի մասին: Այսինքն, այս իշխանություններն ընդդիմադիրների ու ընդդիմախոսների հետ առնչվելու մի գործիք ունեն միայն՝ քրեական գործերը:

Ինչևէ, փաստն այն է, որ բացարձակապես քննադատություն չընդունող ու անսխալական երևակայող, ընդդիմախոսների հետ բացառապես վիրավորանքի, պիտակավորման ու քրեական գործերի «լեզվով» առնչվող իշխանությունների, մասնավորաբար Փաշինյանի հեռացման հանրային պահանջը գնալով ավելի ու ավելի մեծ ընդգրկում է ստանում: Եվ ահա, այս ֆոնին երեկ հանկարծ պարզվեց, որ Փաշինյանն ու իր ընտանիքը ապաքինվել են կորոնավիրուսից: Մեկ շաբաթում: 

Սա ավելի խորացրեց կասկածները հասարակության շրջանում: Ճիշտ է, վարչապետը նշում է, թե «մեր վարակվելու ժամկետները եւ հանգամանքները պետք է որոշակիորեն վերանայենք», սակայն այդ դեպքում ստացվում է, որ տևական ժամանակ կարող էին վարակած լինել այլոց՝ չիմանալով այդ մասին: Իսկ «լիարժեք աշխատանքի» վերադառնալու առաջին որոշումները ամենևին կորոնավիրուսի հետ չէին կապված. դա իշխանության համար այս պահին առաջնային չէ: 

Փաշինյանը պաշտոնանկ արեց ԱԱԾ տնօրենին ու ոստիկանապետին (ԳՇ պետի պաշտոնանկությունը այս շարքից դուրս է): ԱԱԾ տնօրեն դարձավ ՊՎԾ-ից մեկ օրում քննչական կոմիտեի պետի, ապա ԱԱԾ տնօրենի տեղակալ նշանակված 29-ամյա Արգիշտի Քյարամյանը (դեռ այն ժամանակ շատերը նշում էին, որ նա է շուտով դառնալու տնօրեն), ոստիկանապետ՝ վարչապետի ընկեր Վահե Ղազարյանը: 

Երեկ արդեն շատերն այս ամենը պայմանավորում էին ներքին անհանգստություններով, ոմանք էլ կարծիք էին հայտնում, որ իշխանական համակարգը լուրջ ճաքեր է տվել, և Փաշինյանը փորձում է ապահովագրել իր դիրքերը: Զուգահեռ քաղաքական շատ հետաքրքիր գործընթացներ են սկսվել ընդդիմադիր դաշտում, ինչը չի կարող չմտահոգել Փաշինյանին: 

Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՆրանք հնարավորություն չունեն պայքարելու մեր տարածքների համար․ Սամվել ԿարապետյանՓաշինյանի՝ Տիգրանաշենը հանձնելու երազանքը չի իրականանա. Սամվել ԿարապետյանՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինՈրոշ ընդդիմադիրներ սև գործ արեցին, օգնեցին Փաշինյանին մնալ, նրանց հետ համախմբում չի լինելուԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էՕրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվներըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր«Եկեղեցուն հասցված հարվածը հարված է հայկական ինքնությանը». Մասնագետները քննարկում են ազգային ժառանգությանը սպառնացող վտանգներըՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակմանՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՄենք նոր արմատներ ենք գցելու այն հողում, որից փորձելու են մեզ արմատախիլ անել․ Գոհար ՄելոյանՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքըՏիգրանաշենի զարգացում լինելու է. Գառնիկ ԴավթյանՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվելԲյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով«ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակումԵրևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժածՆյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումըԲռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել ՊԵԿ-ը իրազեկում է տարածել խաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալ Փաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանՆոր «բոյևիկ»՝ Երևանում․ կրակված պարկուճներ, բիտաներ, արնանման հետքեր․ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)Չկա որևէ ակտ, որով ապացուցվում է Տիգրանաշենի անկլավ լինելը. Ավետիք ՉալաբյանՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակման Խոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են «BMW» և «BYD» | Առաջինի վարորդը դիմել է փախուստիՌուսաստանն ու Հայաստանը մտնելու են բավականին երկար և միգուցե նույնիսկ ցավոտ բանակցային գործընթացի մեջ. Անդրեյ Կորտունով Լեհաստանը հայտնել է Ռուսաստանի կողմից երկրի օդային տարածքի ենթադրյալ խախտման մասին Արդյո՞ք կարող եք հրաժարվել պատվաստանյութերից. ի՞նչ է սահմանում օրենքը Թրամփը կխախտի գրեթե 60 տարի պահպանվող արարողակարգը՝ հանուն Սի Ծինփինի. FT Հորմուզի նեղուցում անկայունության պատճառը ԱՄՆ-ի և Իսրայելի գործողություններն են. Արաղչի ԵՄ-ի հետաքրքրությունը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում միտումնավոր ցուցադրական բնույթ է կրում. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանՔաջարանից դեպի համաշխարհային շուկա․ ԶՊՄԿ-ի տնտեսական նշանակությունըՍերգեյ Մուրադյանը վնասվածք է ստացել և չի մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա խաղերին ԽՍՀՄ կազմում Հայաստանն ուներ լավ զարգացած տնտեսություն. Հրայր ԿամենդատյանՈւսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, դիտեք Նարեկ Գալստյանի հարցազրույցը «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հետ83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկելՍի Ծինփինը պետական այցով մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերով Սիգի ձկնկիթի արտահանման վրա 6 ամսով արգելք կսահմանվի Մեքենայի ընտրությունից մինչև գնում՝ մեկ վայրում․ Ամերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով Մատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետ Քըրքորյան՝ նախկին Լենինգրադյան փողոցում, բшխվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա վիրավnր