Երևան, 06.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Սահմանադրական փոփոխությունները՝ «քաղաքական բանդա»

ԲԼՈԳ
Աշոտ Ծորմությանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
 
Ինչքան էլ հիմնավորված ամբիցաներդ զսպես, միևնույնն է այս փուլում տեղի կտան դրանք: Այս “Այո”-“Ոչ”-ի պայքարում պարզապես չես կարող անուշադիր անցնել դրա կողքով, քանի որ նախ, որ հանրային կառավարման մասնագետ եմ, և գոնե ինձ հետաքրքրում է թե պետության կառավարման ինչ մոդել, ձևեր են խաղարկվում այսօր, դա լինի աշխարհում, թե Հայաստանում, մյուս կողմից էլ, իհարկե, Սահմանադրությունը դա բոլորինս է, և ոչ միայն Այո կամ Ոչ ասողներինը կամ ոչինչ չասողներինը: Մի բան եմ ասելու, որը մենք բոլորս էլ, չնայած մեր երիտասարդ տարիքի, գիտենք դա: Պարզ ճշմարտությունը հետևայլն է. Ընկերնե՛ր Ժողովուրդը հոգնել է էս ամեն ինչից, քաղաքական առ ու ծախից, դիմություն ընդդիմություն խաղարկումներից:
 
Մեր խնդիրը քաղաքացիական հասարակությունն է, որին ամեն ուր ջարդում, փշրում են քաղաքական ուժերը ու հատկապես դրանց դերակատարները՝ իրենց անհասկանալի կեցվածքով: Հիմա կասեք ինչ կապ ունեն քաղաքական ուժերը քաղաքացիկան հասարակության հետ: Շատ մեծ: Մեր մոտ շատ ցածր մակարդակի վրա է գտնվում կուսակցական էթիկայի կանոները, ընդհակառակը որոշ դեպքերում իսպառ բացակայում են: Օրինակի համար ասեմ, որ արտասահմանում, մասնավորապես ասենք Գերմանիայում կուսակցությունները կրթում են երիտասարդներին, նրանց նպատակը ոչ թե փչացնելն է, այլ ընդհակառակը, պետական կառավարման կադրեր թողարկելը, որակյալ կադրեր պատրաստելը: Հիմա էս Սահմանադրական փոփոխությունները չգիտես ինչու էլի վերածվեց քաղաքական բանդայի:
 
Նորից գյուղերում, բակերում, քաղաքներում, թաղերում շատերը չեն էլ հասկանում իրականում ինչ է կատարվում(չնայած վաղը արդեն կհականան՝ տեղում): Մի բան լավ հասկանում են, որ ասում են էլի ընտրություններ է, էլի էսի գնաց միացավ նրան, էնի բաժանվեց, իսկ էն մեկն էլ սկի չգիտեն ինչ եղավ, ժողովրդի խոսքով ասած “աջին քաշեց”: Մեր երկրում բացառապես ինստիտուցիոնալ ընդդիմություն գոյություն չունի, այ սրանումն է ամբողջ խնդիրը: Փոխանակ պառակտվեք, սրա նրա հետեվից վազեք, տո աջ ու ձախ մեր մեծերի ավանդույթը չխաղտելով կուսակցություն բացեք, գնացեք բոլորդ միացեք ու սկսեք պայքարել իշխնությունների դեմ: Մի գուցե այդ դեպքում իշխանությունները տեսնեն, որ կա որակյալ համախմբված ուժ, ամենակարևորը՝ կադրեր, և իշխանությունը վստահի ձեզ և ինքը գնա ասենք “անորոշ ժամանակով” արձակուրդի, ինչպես արեց երկրորդ Նախագահը: 
 
Իսկ ինչ վերաբերվում է իշխանության վարած քաղաքականությանը Սահմանադրական փոփոխությունների շուրջ, կցանկանայի ասել, որ հարգելիներս եկեք դուքել նենց բաներ արեք, որ գոնե ինչ անում եք, էտ արած տեղում էլ մնա, դուրս չգա հասարակական լայն կուլիսներ: Համ ամենուր շեշտվում, նշվում է, որ հարգելի քաղաքացի դու գիտես, տես եթե քեզ ձեռա տալիս գնա ասա Այո, եթե չէ՝ Ոչ, նենց չի, որ մենք թողելու ենք գնանք: Բայց ամենուր խոսում են փող բաժանելու, չգիտեմ անձնագրեր հավաքելու ու նման մի շարք լծակների գործադրման մասին կամ ասենք ինչ է նշանակում սովորական չնչին աշխատավարձով աշխատող մանկավարժից, մանկապարտեզի դաստիարակից, դեղատան աշխատողից կամ անգամ հավաքարարից հարևանների անձնագրեր պահանջել, եթե ոչ, այլապես պատասխանը՝ հեռացումն է:
 
Ամեն դեպքում փորձում ենք չհավատալ լուրերին, դրանք համարելով ԱՅՈ –ՈՉ-ի կողմից շահարկվող ասեկոսեների հերթական ցանկ: 
Նորից վերադառնալով կառավարման ընտրված մոդելին, պետք է նշեմ, որ, լինելով գոնե ոլորտից մի փոքր տեղեկացված, աշխարհում չկա մի հատ կառավարման մոդել, որ ասենք այ տեսեք սա ամենալավն է: Այստեղ խնդիրը այլ է՝ արդյո՞ք ընտրված կառավարման ձևը համապատասխանում է էլեկտորատի զարգացվածության մակարդակին, կամ ավելի ճիշտ նրա զարգացման վեկտորին, այսինքն՝ որքանով է բնակչությունը պատրաստ ընդունելու այդ մոդելը, ինչքանով է ազդում գյուղացու և քաղաքում ապրող բնակչի վրա: 
Այլապես եկեք ճիշտ հասկանանք նրանց, նրանց համար խոշոր հաշվով ինչ տարբերություն երկիրը կառավարվում է Բաղրամյան 26-ից, թե ասենք նույն Հրապարակի Ժամացույցի տակից: 
 
Միգուցե սա իսկապե՞ս փոխում է ժողովրդի կենսակերպը կամ մի՞գուցե հենց սա է զարգացման առաջիկա տարիների լավագույն տեսլականը կամ ինչպես ասում է Ոչ-ը՝ դժոխք է սա: 
 
Ինչևէ, ավարտելով, կցանկանայի նշել, որ ամեն դեպքում ժողովուրդը դեկտեմբերի 7-ին արթնանա առանց որևէ դիվադադար լինելու, խաղաղ և հանգիստ, բնականոն հունով, իր առօրյա հոգսերով, պատրաստվի նոր տարվա ավանդական եռուզեռին:
Ի վերջո, ինչպե՞ս է սահմանը հատել ադրբեջանցի զինծառայողը. «Փաստ»Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1,3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար «Փաստ»Արթիկում թեժ ընտրապայքար է սպասվում. ընդդիմությունն ունի ՔՊ-ին իշխանազրկելու հնարավորություն «Փաստ»Աշխարհաքաղաքական արկածախնդրության մայրամուտը. Եվրոպան հոգնել է ՔՊ-ի քաղաքական «տունտունիկից». «Փաստ»Երևանում կայացել է «Հայ անվանի բժիշկ և առաջատար երիտասարդ բժշկաշխատող» հեղինակավոր մրցանակաբաշխությունը«Բարսելոնան» նոր պայմանագրեր կկնքի երեք ֆուտբոլիստի հետՀոկտեմբերի 6/7-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՌԴ ՊՆ․ մեկ օրում ռուսական շրջանների և Սև ծովի վրա ոչնչացվել է 343 ուկրաինական ԱԹՍՀայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըԱնձրևները կլինեն հորդառատ․ եղանակն՝ առաջիկա օրերինԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը ոչ-ոքիով ավարտեց ընտրական փուլըԿոմիտասի պողոտայում կինը սուր կտրող առարկայով հարվшծներ է հասցրել 51-ամյա տղամարդուն. վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՄիացյալ Նահանգների հետ կապված մեր խնդիրն այն է, որ ամեն անգամ, երբ նստում ենք բանակցությունների սեղանի շուրջ, մեզ անմիջապես պшտերազմ է պարտադրվում․ ՓեզեշքիանԱվտովթար և վրաերթ՝ ԵրևանումԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՎթար է. Ջուր հավաքեք. ջուր չի լինելուԹուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցելՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆՄի գողացեք մարդու «այո»-ն․ Մհեր ԱվետիսյանՇաքի գյուղի դեպքը բոլորիս ցույց տվեց մեր երկրի անվտանգային համակարգի թերությունները. Ավետիք ՉալաբյանԻշխանություններին հարմար առիթ էր հարկավոր եկեղեցու վրա հարձակման համար. Արեգ ՍավգուլյանԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվ․ Ուժեղ ՀայաստանՏաջիկստանում կանցկացվի ՀԱՊԿ հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կոբալտ-2026» զորավարժությունըՍիրելի՛ ուսուցիչներ, իմ խորին հարգանքն ու երախտագիտությունն եմ հայտնում ձեզ. Սիրով և հարգանքով՝ ձեր Մհեր Ավետիսյան Վրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերըՀրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումըՍաուդյան Արաբիան ենթարկվել է հութիների հարձակումներին և ինքնապաշտպանության իրավունք ունի․ ՌուբիոՈւնենք արդեն 14 կորուստ․ Եղիշե Մելիքյան«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովԱրհեստական ​​բանականության զարգացման պայմաններում չի կարելի թույլ տալ, որ հասարակությունը բաժանվի․ Պուտին Մշտական հանձնաժողովներում 2027 թ․ պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումները կսկսվեն նոյեմբերի 2-ից․ ԱԺ խորհուրդը հաստատել է ժամկետացանկը Հայաստանի ֆուտբոլի կանանց ընտրանին Հորդանանում երկու ընկերական խաղ կունենա Մեծամորում մեկնարկել է «Մեծամոր Ռեզիդենս» բնակելի համալիրի շինարարությունըԱմենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 4-ը Հայտնի են բժշկության կամ ֆիզիոլոգիայի բնագավառում Նոբելյան մրցանակի 2026 թվականի դափնեկիրները Նոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով Ուայթ-Քեյնի այցի օրերին Փաշինյանը ոչ միայն չմեղմեց իր հռետորաբանությունը, այլև հակադրությունը տեղափոխեց ինստիտուցիոնալ հարթություն. Սուրենյանց Ուսուցչի օրը՝ աղավաղված հայերենով. ինչ լեզվով ենք այսօր խոսում կրթության մասին․ Արմեն ՀովասափյանԵղանակը Հայաստանում կփոխվի․ ինչ է սպասվում առաջիկայումՌուսաստանը ԱՄՆ-ի հետ քննարկում է էներգետիկայի ոլորտում հնարավոր համագործակցությունը. Պեսկով Ֆոն դեր Լաայենի ԵԺԿ կուսակցությունը հրաժարվել է 15 մլրդ եվրո հատկացնել Գազայի համար․ Politico Արևմուտքը ցանկանում է իշխանության բերել Վրաստանում իր գործակալներին․ Կալաձե Հայաստանին պետք է միասնական ուժ՝ հակառուսական օրակարգը կանխելու համար․ Մհեր ԱվետիսյանԼավրովն անընդունելի է համարել ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքի տեղակայումն Աֆղանստանում Մարտունիում բախվել են «Lexus LX570»-ը և «Opel»-ը․ այնուհետև «Lexus LX570»-ը բախվել է բնակչի տան քարե պատնեշին․ կա վիրավոր «Դարերի խաղաղ համակեցություն» ասելուց առաջ արժե հասկանալ՝ ի՞նչ պատմական ժամանակաշրջանի և ո՞ւմ մասին է խոսքըՀայտնի են ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակակիրները Նոր սրահ՝ Ամիօ Պրեմիումի հաճախորդների համարՏղամարդը խանդի պատճառով սպանել է 3 հոգու