Երևան, 20.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ ներկայացած դատապարտյալը հափշտակել է խոշոր չափերով գումարներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի նախաքննության նպատակով ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Հովիկ Բաբայանը, տարբեր պաշտոնատար անձանց անունից հանդես գալու և  իրավաբանի մասնագիտական հմտություններն օգտագործելով, նախնական համաձայնության է եկել Գարիկ Ալեքսանյանի հետ՝ ծանոթների շրջանում իրեն որպես ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ ներկայացնելու և այդ հանգամանքը շահարկելով՝ քրեական գործերով տարբեր անձանց օգտին գործողություններ կատարելու պատրվակով, խարդախությամբ գումարներ հափշտակելու շուրջ:

Ինչպես  տեղեկացրին ՀՔԾ լրատվական ծառայությունից, 2015թ. հունվարին Հ. Բաբայանը Գ. Ալեքսանյանի միջոցով ծանոթացել է փաստաբան Եղիկ Եփրեմյանի հետ և ներկայացել է որպես ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, ապա անձամբ պարբերաբար հեռախոսազրույցներ է ունեցել վերջինիս հետ: Փաստաբանը համոզվել է, որ «ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի» կողմից ընդունված անձնավորություն է ու ցանկացած հարցով կարող է ակնկալել նրա աջակցությունը, այդ թվում՝ քրեական գործերի ընթացքին միջամտելու և իրեն ցանկալի լուծում տալու հարցում:

Նշված ժամանակահատվածում Եղիկ Եփրեմյանի ծանոթ Թաժդին Ավդալյանի վերաբերյալ քննվել է քրեական գործ, որի մասին տեղեկանալով` Ե. Եփրեմյանը Թ. Ավդալյանին հայտնել է, որ ինքը մտերիմ է «ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի» հետ: Թ. Ավդալյանը փաստաբանին տեղեկացրել է, որ պատրաստակամ է «ՀՀ գլխավոր դատախազի տեղակալին» կաշառք տալ, որպեսզի նա իր վերաբերյալ քննվող քրեական գործի ընթացքը լուծի հօգուտ իրեն:

Նյութական շահ ստանալու ակնկալիքով, 2015թ. հունվարին Ե. Եփրեմյանը ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ ներկայացած Հ. Բաբայանին խնդրել է միջամտել Թ. Ավդալյանի վերաբերյալ քննվող քրեական գործի քննությանը և գործի ընթացքը լուծել հօգուտ վերջինիս: Առաջարկի մասին լսելով՝ Հ. Բաբայանը և Գ. Ալեքսանյանը, խմբով ընդունել են Ե. Եփրեմյանի առաջարկը: Վերջինս ստանձնել է կաշառք տվող Թ. Ավդալյանի և կաշառքը ստացող «ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի» միջև կապող օղակի դերը և յուրաքանչյուրի հետ առանձին զրուցելու ընթացքում նպաստել է կաշառքի առարկայի չա փի՝ 5 հազար ԱՄՆ դոլար գումարի շուրջ համաձայնության գալուն:

Այնուհետև Թ. Ավդալյանի հետ նախապես ձեռք բերած պայմանավորվածության համաձայն, փաստաբանը 5 հազար ԱՄՆ դոլար կաշառքի գումարը «ՀՀ գլխավոր դատախազի տեղակալին» փոխանցելու համար տվել է Գ. Ալեքսանյանին: Հ. Բաբայանը և Գ. Ալեքսանյանը նշված գումարը խաբեությամբ հափշտակել են:

Դրանից հետո, 2015թ. փետրվարին Ե. Եփրեմյանն ինչպես Գ. Ալեքսանյանի միջոցով, այնպես էլ անձամբ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ ներկայացած դատապարտյալին խնդրել է ներազդել մեկ այլ գործով դատարանում մեղադրանքը պաշտպանող դատախազի վրա` հայտնելով, որ քրեական գործի ելքով շահագրգռված անձը պատրաստակամ է դրա դիմաց 10 հազար ԱՄՆ դոլար գումար կաշառք տալ:

Հ. Բաբայանը և Գ. Ալեքսանյանը, խմբով ընդունելով Ե. Եփրեմյանի առաջարկը և չարաշահելով վերջինիս վստահությունը, իբր,  «ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի» կողմից խնդիրը լուծելու համար, Գ. Ալեքսանյանի միջոցով 2015թ. փետրվարին Ե. Եփրեմյանից խաբեությամբ ստացել են փաստաբանի միջնորդությամբ որպես կաշառք տրված առանձնապես խոշոր չափերով` 4 մլն 760 հազար ՀՀ դրամ գումարը և կրկին խարդախությամբ հափշտակել են այն:

Բացի այդ, 2015թ. հունվարին Հ. Բաբայանը, Գ. Ալեքսանյանի միջոցով ծանոթանալով նրա մտերիմ Աղավնի Մ.-ի հետ, նրան կրկին ներկայացել է որպես «ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ»: Ապա տեղեկանալով Երևանի քաղաքապետարանից հողատարածք ձեռք բերելու՝ Աղավնի Մ.-ի մտադրության մասին, հեռախոսային խոսակցությունների միջոցով, մտերմություն է հաստատել նրա հետ: Իբրև հողատարածքի տրամադրման համար անհրաժեշտ փաստաթղթերը վարորդի միջոցով Երևանի քաղաքապետարան ուղարկելու և օրենքով նախատեսված անհրաժեշտ բոլոր գործողություններն անձամբ կատարելու պատրաստակամության մասին հայտնելու արդյունքում Հ. Բաբայանին հաջողվել է Աղավնի Մ.-ին հավաստիացնել, որ անհրաժեշտ աջակցությունը ցուցաբերում է անշահախնդիր՝ որպես իր մտերիմ Գ. Ալեքսանյանի հարազատի: Սակայն հողատարածքի հատկացման համար անհրաժեշտ պետական մուծումները կատարելու պատրվակով, Հ. Բաբայանը 2015թ. փետրվար-մարտ ամիսներին Աղավնի Մ.-ից խաբեությամբ ստացել և խարդախությամբ հափշտակել է խոշոր չափերով՝ 1մլն 912 հազար ՀՀ դրամ գումար:

Բացի այդ, Հովիկ Բաբայանը ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրելու ընթացքում, խցակից Վարդգես Շ.-ին խաբեությամբ հայտնել է նրա պատժաչափը կրճատելու հնարավորության մասին: Ցանկանալով օգտվել ընձեռնված հնարավորությունից՝ Վարդգես Շ.-ն դիմել է հարազատներին և խնդրել գումարով օգնել: Արդյունքում` Հ. Բաբայանը, չարաշահելով Վարդգես Շ.-ի վստահությունը, վերջինիս հարազատներից ստացել և խարդախությամբ հափշտակել է 394 հազար ՀՀ դրամ գումար:

Գարիկ Ալեքսանյանն, իր հերթին, 2014թ. նոյեմբերին, խարդախությամբ ուրիշի խոշոր չափերով գույքը հափշտակելու դիտավորությամբ, Լոռու մարզի բնակիչ Կ. Զ.-ի որդու ժամկետային  զինվորական ծառայությունը Երևանի զորամասերից մեկում կազմակերպելու պատրվակով, նույն ամսվա ընթացքում Կ. Զ.-ից խաբեությամբ ստացած խոշոր չափերով՝ 1 մլն. 644 հազար ՀՀ դրամ գումարը խարդախությամբ հափշտակել է:

Դրանից բացի, նախաքննությամբ հիմնավորվել է, որ դեռևս 2014թ. ապրիլի 1-ին Թաժդին Ավդալյանը Գրետա Գ.-ի հետ կազմած հանձնման-ընդունման ակտով օժտվել է իրեն ի պահ հանձնված թվով 174 գլուխ խոշոր եղջերավոր անասունները անասնագոմում ժամանակավորապես պահելու լիազորությամբ: 2014թ. սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին Թ. Ավդալյանը հիշյալ թվով անասունները վաճառել է քննությամբ չպարզված տարբեր անձանց` այդ կերպ Գրետա Գ.-ին պատճառելով առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 50 մլն 87 հազար ՀՀ դրամի գույքային վնաս:

Հովիկ Բաբայանին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 178–րդ հոդվածի 1-ին մասով, 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 5-րդ կետերով, 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Գարիկ Ալեքսանյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178–րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 5-րդ կետերով և 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Եղիկ Եփրեմյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-313-րդ հոդվածի 1-ին մասով և Թաժդին Ավդալյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Վերջիններիս նկատմամբ մինչդատական վարույթում, դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Ավարտվել է քրեական գործի նախաքննությունը և մեղադրական եզրակացությամբ հանձնվել դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Զիջումների միակողմանի օրակարգը և պաշտոնական Երևանի լռության քաղաքականությունը. «Փաստ»Ուժային ուղղահայացի ճնշումն ու հետընտրական կոնսոլիդացիայի հրամայականը. Սամվել Կարապետյանի ազդակները. «Փաստ»Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցըՄեծ Բրիտանիայում երկու ուղևորատար գնացք են բախվել, կան ծանր վիրավորներ Մշակութային վտանգված ժառանգությունն Ադրբեջանում Գյումրիում կարկուտի հետեւանքով մեքենաներ են վնասվել Լուկաշենկոն մեկ շաբաթ ժամանակ ունի վերահաղորդիչները հեռացնելու համար, այլապես Ուկրաինան միջոցներ կձեռնարկի. Զելենսկի Յուպիտերը կարող էր օգնել աստերոիդներին Երկիր հասցնել կյանքի համար առանցքային տարրերը Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դուրս չի ​​բերի զորքերը հարավային Լիբանանից Հայաստանի թենիսի կանանց հավաքականը 3։0 հաշվով հաղթեց Մոնտենեգրոյի հավաքականին Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Ամեն ընտրություն նախորդից վատն է դառնում․ Ռոբերտ ՔոչարյանՀունիսի 23-ին, 24-ին, 25-ին լույս չի լինելու CNN. Իրանը պահանջում է Լիբանանում հրադադարի երաշխիքներ՝ ԱՄՆ-ի հետ երկխոսությունը վերսկսելու համար Վանդալիզմ՝ Լոռու մարզում․ կոտրել են զինվորի հիշատակին տեղադրված հուշաքարը Դեռ չկա հստակ որոշում մանդատները վերցնելու վերաբերյալ․ Ռոբերտ ՔոչարյանԲոլոր քրեական գործերում մենք հաղթող ենք դուրս եկել․ ՔոչարյանԼավրովը Ռուսաստանի և Մադագասկարի միջև շփումները անվանել է շատ ինտենսիվ Նրանք չեն ստացել իրենց սպասածը․ Ռոբերտ ՔոչարյանՋերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. ի՞նչ եղանակ սպասել՝ հունիսի 20-24-ը Սուրբ Գրիգոր Լուսավորչի Գյուտ նշխարաց տոնի առթիվ պատարագներ կմատուցվեն Ծառերի սրսկման աշխատանքներ՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում. բնակիչներին հորդորում են փակել պատուհանները «Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիրԽորեն Բայրամյանը կարիերան կշարունակի Եկատերինբուրգի «Ուրալում»․ պաշտոնական Հակամարտության սկսվելուց ի վեր առաջին նավը պաշտոնական երթուղով հատել է Հորմուզը Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Երևան-Արմավիր ավտոճանապարհին բшխվել են «Զիլ»-ն ու «Toyota Camry»-ն Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր Շիրակի մարզում տեղացել է հավկիթի մեծության կարկուտ. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Ռուսաստանի ԱԳՆ-ն չեղարկել է ռուսաստանցիներին նախկինում տրված խորհուրդը «Կին լինելը դժվար բան է». Նազենի Հովհաննիսյան Մոսկվայի ուղղությամբ խոցված ԱԹՍ-ների թիվը կտրուկ աճել է Հենրիխ Մխիթարյանը հոր հիշատակին հարգանքի տուրք է մատուցել Բաքվում ձերբակալված ութ ռուսաստանցիներ դատապարտվել են ազատազրկման Թուրքիայում հայկական գերեզմանների վրա տներ են կառուցում Իրանի ԱԳ նախարարությունը հերքել է Հորմուզի նեղուցի փակման մասին տեղեկությունը Հայաստան-Ադրբեջան սահմանին երկրաշարժ է գրանցվել Ընտրության տվյալները դեռ չհրապարակվա Փաշինյանն իրեն հայտարարեց հաղթածՁեզ համար է՞լ է պարզ, որ էն խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերիՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս Հայաստանի կողքին չէ․ քաղաքացիՄինչև ե՞րբ են տեղական սազանդարները խաբելու ժողովրդին՝ հօգուտ Ադրբեջանի շահերի․ Աննա ԿոստանյանԹեղուտի հանքի շուրջ մեծ գործարքի սպասումները. արևմտյան հեղինակների վարկածըԱզգային և հայրենասեր ուժերը պետք է միավորվեն. Արմեն ՄանվելյանԵԱՏՄ-ում քննարկվել են առևտրատնտեսական համագործակցության խորացման ուղիները «Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածու Աշոտ Եղիազարյանին ներկայացված մեղադրանքը հիշեցնում է ֆանտաստիկ ֆիլմի սցենար. փաստաբան Ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսում խուլիգանություն կատարած ուղևորի Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Շախմատի աշխարհի առաջնություն. հայ պատանի շախմատիստները առաջատար դիրքերում են Իսրայելն ու «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ Ամառային տապ և ջերմային հարված. Ի՞նչ է պետք իմանալ առողջությունը պաշտպանելու համար