Հայաստանի ռուսական ռազմակայանում դիպուկահարների հավաքներ են սկսվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանի «Կամխուդ» բարձրլեռնային զինափորձարանում սկսվել են հրաձգային եւ հետախուզական ստորաբաժանումների դիպուկահարների դաշտային հավաքները, որոնցում գործի են դրված հարյուրից ավելի զինծառայողներ:
Ինչպես տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, մեկ ամսվա ընթացքում երիտասարդ դիպուկահարները կսովորեն դիրքեր ընտրել ռելիեֆային տարբեր պայմաններում, ինչպես նաեւ քողարկման միջոցներ՝ առաջադրանքի կատարումից հետո դիրքը թողնելիս: Հատուկ պատրաստված թիրախային դաշտում ավելի քան 200 ժամ պարապմունքներ կանցկացվեն դիպուկահարների համար նախատեսված «Դրագունով» հրացանի եւ «Վինտորեզ» հատուկ հրացանի կիրառմամբ:
Պարապմունքների նախօրեին փորձառու հրահանգիչները նոր ժամանած զինծառայողների հետ տեսական դասընթաց են անցկացրել դաշտային պայմաններում կենսագործունեության հիմունքների եւ զենքի կիրառման շուրջ:
«Ռուսական ռազմակայանի դիպուկահարների մասնակցությամբ անցկացվող դաշտային հավաքների առանձնահատկությունը ձմեռային շրջանում ուսուցման հմտությունների կատարելագործումն Է անտառալեռնային տեղանքում, եղանակային բարդ պայմաններում»,-նշվում Է հաղորդագրության մեջ:



