Բաղրամյան պողոտայում ոստիկանների շարքերը նոսրացել են. հնչում են ռազմահայրենասիրական երգեր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԲաղրամյան պողոտայում հերթապահություն իրականացնող ոստիկանները հերթափոխ իրականացրին: Շարքերը նոսրացել են, ընդամենը մեկ շարքով են կանգնած ոստիկանները: Հնչում են ռազմահայրենասիրական երգեր:
«Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Արամ Մանուկյանն ասաց, թե իրենց ապօրինաբար պահել են ոստիկանության տարբեր բաժանմունքներում, զրկելով իրենց ներկա գտնվել երեկվա բողոքի ցույցին: Նրա խոսքով երեկվա ընթացքում ոստիկանության տարբեր բաժանմունքներում գտնվողներն արդեն ազատ են արձակված և շուտով կմիանան պայքարի մասնակիցներին:
««Ոչ թալանին» նախաձեռնությունը մնում է իր պահանջներին, այս ապօրինի որոշումը պետք է կասեցվի: Մեր պայքարը խաղաղ է, ոստիկանությանը կոչ եմ անում իմիտացիաներ չանել, թե այստեղ ինչ-որ զինված հակամարտություն է պատրաստվում: Բոլորին կոչ ենք անում Բաղրամյան պողոտա»,- ասաց Արամ Մանուկյանը՝ նշելով, որ մի քանի տարբերակ ունեն, բայց շուտով պայքարի մասնակիցներով հստակ կասեն, թե որոնք են իրենց հետագա քայլերը:



