«Գլորիա» կարի ֆաբրիկայի 135 աշխատակից է վարակվել կորոնավիրուսով․ մարզպետ
ԲԼՈԳԼոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Կորոնավիրուսով վարակվածության այսօրվա ցուցանիշը Լոռու մարզում 251 մարդ է: Նրանցից 135-ը «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատակիցներ են: Ընդ որում, տեղեկացնեմ, որ այս թիվն ստացվել է «Գլորիա» ֆաբրիկայի 197 աշխատակցի թեստավորման արդյունքում:
Լավացածների թիվը 67 է: Մեկուսացված է 621 մարդ:Ունենք 1 մահվան դեպք: Այս ցուցանիշները հղի են վտանգավոր ու անկանխատեսելի հետևանքներով: Այսօր առավել, քան երբևէ մեզնից յուրաքանչյուրի զգոնության չափաբաժինը չափազանց կարևոր է: Մենք պարտավոր ենք դրսևորել պատասխանատու վարքագիծ’ հանուն մեր ընկերների, մեր հարազատների»:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



