Փրկարարները դուրս են բերել Փամբակ գետն ընկած 60–ամյա կնոջը. նրա առողջական վիճակը բավարար է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀունիսի 5-ին, ժամը 12:47-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ընկել է Վանաձոր քաղաքի Չարենցի փողոցի մոտակա Փամբակ գետը։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԻՆ լրատվական ծառայությունից։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Չարենցի փողոցի թիվ 20 տան մոտակայքում քաղաքացին ընկել է Փամբակ գետը։ Փրկարարները գետից դուրս են բերել Անահիտ Հ․-ին (60 տարեկան) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Քաղաքացին հոսպիտալացվել է Վանաձորի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Պայմանագրային զինծառայող է մահացել



