Երևան, 29.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Կարելի է՞ ապաքինվածին տրամադրել կանաչ քարտ և թույլ տալ հանելու դիմակը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Past.am

Վարչապետի կոչով սոցցանցում բորբոքվող ֆլեշմոբը սպառնում է զանգվածային հոգեխանգարման վերածվել։ Մարդիկ տենդագին տարածում են անդիմակ-անձենոց, միմյանց մոտ կանգնած-նստած մարդկանց։ Մյուսները սկսում են փնտրել «գործ տվողին» նրան հանդիմանելու-պատժելու համար։ Զուգահեռաբար՝ մամուլում հայտնվում է հրապարակում, որ կորոնավիրուսային գանգատներ ունեցողին օգնություն չի ցուցաբերվում բժիշկների կողմից։ Ե՞րբ են կառավարությունը, առողջապահության օղակները անցնելու իրենց բուն գործառույթների կատարմանը, և ինչպե՞ս անել, որ այս ֆլեշմոբը պոզիտիվ նստվածք թողնի սոցիալ հոգեբանության վրա։

Փա՜ռք Աստծո։

Առողջապահության նախարարությունը համավարակի 4 ամսում, երբ տասնյակ հազարավոր վարակված կա, եռանիշ թվերով մահեր, որոշեց կազմել և առաջիկայում առաջնային օղակի բժշկին տրամադրել կորոնավիրուսի բուժումը կազմակերպելու ուղեցույց։ Այսուհետև բժիշկը կիմանա, թե ինչպես է կազմակերպելու կորոնավիրուսային գանգատ ունեցողի բուժումը։ Այս մասին երեկ երեկոյան, պարետատան ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Առողջապահության նախարարը։

Հարց է ծագում. Եթե նոր են կազմում բուժումը կազմակերպելու ուղեցույցը, ապա կարելի՞ ենթադրել, որ առաջնային օղակի բժիշկը մինչ օրս չգիտեր, թե ինչպես կազմակերպել կորոնավիրուսային գանգատ ունեցողի բուժումը։ Եվ եթե բժիշկը չգիտեր, ապա պարետը, նախարարը, 8003 թեժ գծի ինքնապատասխանիչը ինչպե՞ս էին 3 ամիս շարունակ խորհուրդ տալիս նման գանգատ ունեցողին դիմելու իրենց բժշկին։

Նշենք, որ բազմաթիվ բողոքների կողքին կան նաև դրական արձագանքներ առաջնային օղակի բժշիկներից, որոնք չեն սպասել ուղեցույցին, կորոնավիրուսային գանգատ ունեցողին նշանակել են դեղորայքային բուժում, որի արդյունքում շատերն ապաքինվել են, չհասնելով հիվանդանոցներ։ Հաշվի առնենք նաև այն, որ բազմաթիվ քաղաքացիներ բժշկի չեն դիմել, այլ զբաղվել ինքնաբուժությամբ, ինչպես երեկ նշեց նախարարը։ Եթե գումարենք նաև վարչապետի այն դիտարկումը, թե վարակվածների 80 տոկոսն աննկատ է տանում վարակը, ապա կարելի է պնդել, որ ապաքինվածների թիվը շատ մեծ է։

Նույնիսկ, եթե հիմք ընդունենք միայն պաշտոնական վիճակագրությունը, թե ընդամենը 3513-ն են ապաքինվել, ապա արդյո՞ք նրանց և հիվանդին ու ռիսկի գոտում գտնվողին մի արշինով չափելը ճիշտ է։ Միգուցե ապաքինվածներն ա՞յլ վերաբերմունքի են արժանի, հաշվի առնելով, թե ինչ ծանր փորձության ու սթրեսի միջով են անցել։ Օրինակ՝ կարելի է՞ բուժվածներին տրամադրել ժամանակավոր կանաչ քարտ, որը կնշանակի՝ նրանք բուժել են և ժամանակավորապես վարակի տարածման աղբյուր չեն։ Դա պոզիտիվ տրամադրություն կներշնչի ժողովրդին, որ ելք կա, ահա մեկը, որն անցել է, հաղթել է վիրուսին, վարակ չի կարող տարածել, հարկ չկա խուսափելու նրանից։ Հետևաբար՝ կարելի՞ է թույլ տալ նրան հանելու դիմակ-ձեռնոցը, քանի որ նա վարակ չի տարածում և վիրուսի հանդեպ ձեռք է բերել ժամանակավոր իմունիտետ։ Եթե այդպես լինի, ապա սոցցանցում դիմակ-ձեռնոց չկրող, միմյանց մոտ կանգնած-նստած մարդկանց նկարները կխոսեն ոչ թե մարդկանց կարգազանցության մասին, այլ կվկայեն, թե ինչքան մարդ է հաղթել համավարակի դեմ մղվող համաշխարհային պատերազմի հայկական ճակատում։ Այդ նկարները կբարձրացնեն ժողովրդի մարտական ոգին (դուխը) և սոցիալական պատասխանատվությունը, հույս կներշնչեն, որ ընդհանուր հաղթանակը մոտ է, որ շուտով՝ (ամիսներ անց) համատարած պատվաստվելուց հետո, բոլորս կհանենք դիմակ-ձեռնոցը, կվերգտնենք մեր նախկին կերպը, ձեռքով կբարևենք, կգրկենք-կհամբուրենք սիրելիին, դստերը, քրոջը, ծնողին, ծանոթին, ինչպես նաև՝ իտալացի աղջկան Ռիալտոյի կամրջի վրա, ու կազդարարենք համավարակի դեմ համամարդկային պայքարի վերջնական հաղթանակը։

Թաթուլ Մկրտչյան

«Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցում գտածոներ են հայտնաբերվել ԶՊՄԿ-ում շարունակվում են աշխատակիցների ատեստավորման և վերապատրաստման ծրագրերըԿասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Իրավապահները մայրաքաղաքում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել Պետք Է ստեղծենք ցանց, որը կձգվի Տեխասից մինչև Անկարա՝ առանց որևէ «եթե»-ի կամ «բայց»-ի․ Թուրքիայի նախագահ Դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցը՝ Ալեն Սիմոնյանի արտահայտությունների վերացական և անկապ լինելու պատճառաբանությամբ․ Միկոյան Կանխիկ փողը կվերանա՞«Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0»-ը ներդրվում է Հայաստանի 15 դպրոցներում Պուտինն ու Լուկաշենկոն հիմնականում քննարկել են երկկողմ հարաբերությունները․ Պեսկովի հայտարարությունները Կանադայում զբոսաշրջիկներով նավակ է խորտակվել․ CTV Սա միայն գողացված քվեի հարց չէ. սա արժանապատվության համար պայքար է․ Ցոլակ ԱկոպյանՀՀ անտառային և լեռնային մի շարք հատվածներում տեղադրվել են արջերի հնարավոր ներկայության մասին զգուշացնող ցուցանակներՀնդկաստանի արևելքում ջրhեղեղների հետևանքով տnւժել է ավելի քան 22 հազար մարդ Վենեսուելայում գրեթե 1,8 միլիոն մարդու հումանիտար օգնություն է անհրաժեշտ. ՄԱԿ Հորմուզի նեղուցով անցնող նավերի թիվը նվազել է 80 տոկոսով. Bloomberg 21-ամյա մոդելին գտել են լոգարանում. կոմայից դուրս չգալով մահացել էԵՄ-ն կանգնած է դատական հայցի առաջ՝ Հայաստանում «ժողովրդավարությունը տապալելու» համար. Ռոբերտ Ամստերդամ Լինել «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու ինձ համար մեծ պատիվ է, քանի որ հայրենիքիս շահը գերակա է․ Հայաստան ՀակոբյանՀրդեհից մոխրացած 4 ուղևորները Աբովյանի բնակիչներ են ԱրարատԲանկի ՓՄՁ վարկային պորտֆելը 2025-ին աճ է գրանցել Ռ.Ս.-ի հոր սպանության վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ Ավետիք Չալաբյանին պատժում են իր խոսքի և ակտիվ գործունեության համար․ Անահիտ ԱդամյանԱնկանխատեսելի եղանակ. Հայաստանը կլիմայական նոր իրականության մե՞ջ էՎարչախումբը Չալաբյանին մեկուսացրել է, քանի որ նա այս թրքահաճո ռեժիմի ամենահետևողական ընդդիմախոսներից էԻրանը և Կատարը պայմանավորվել են Իրանի 6 միլիարդ դոլարի ակտիվների ապաuառեցման շուրջ. Փեզեշքիան Երևանի Մետրոպոլիտենը հայտարարություն է տարածել Նոր ներդրումային հնարավորություն․ Ամիօ Բանկը տեղաբաշխում է դրամային պարտատոմսերՇոգի պատճառով 2 երեխա է մահացելՊակիստանի hարձակումների հետևանքով Աֆղանստանում զnhվել է 36 մարդ Ադրբեջանում մեկնարկել է «Թյուրքական աշխարհի շաբաթը» Ռուսաստանի նախագահը ներքին շուկայում վառելիքի դեֆիցիտը որակել է «ոչ կրիտիկական»Հրդեհ Կապուտան բնակավայրում․ փրկարարները կանխել են կրակի տարածումը ՑԱԽԱԼ-ը hարվածել է Հարավային Լիբանանում «Հեզբnլլահ»-ի երեք հրամանատարական կենտրոնի 45-ամյա Ռոնալդինյոն հաստատել է իր վերադարձը՝ ֆուտբոլ Կայա Կալասը կայցելի Թուրքիա ՍԴ-ում 4-րդ օրն է՝ շարունակվում է ընտրության արդյունքները վիճարկող քաղաքական 7 ուժերի դիմումների քննությունը Ո՞ր մասնագիտություններն են կրճատվելու արհեստական բանականության պատճառովԱՄՆ-ում ջրհեղեղների հետևանքով առնվազն չորս մարդ է մահացել․ NBC Իրանը և Օմանը Հորմուզի նեղուցի հարցերով համատեղ հանձնաժողովի առաջին նիստն են անցկացրել Վենեսուելայի երկրաշարժի զnhերի թիվը գերազանցել է 1,400-ը Սիրո Ամիրխանյանը Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավաբանական ֆորումում ներկայացրել է հարկադիր կատարման ոլորտի բարեփոխումներըՈւկրաինայի հետ բանակցությունները կարող են անցկացվել Մինսկում. Պուտին Եվրոպայում մեկ շաբաթվա ընթացքում շոգի պատճառով մաhացել է ավելի քան 1,300 մարդ. ԱՀԿ գլխավոր տնօրեն Ինքնաթիռի արտակարգ վայրէջքի ժամանակ մեկ մարդ մահացել էՍպասվում է առանց տեղումների եղանակ Բաքուն քննադատել է Իսրայելի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշումը Իսրայելը հարված է հասցրել Սիրիային Երևան-Երասխ ավտոճանապարհին հրշեջ փրկարարները ավտոմեքենայից չորրորդ կիսամոխրացած մարմինն են հայտնաբերել Ադրբեջանի ԱԳՆ-ն Իսրայելի կառավարությանը կոչ է արել վերանայել Հայոց ցեղաuպանnւթյան մասին որոշումը Կոստյանտինիվկայի շուրջ օղակը սեղմվում է