Ռամոսը մերժել է «Ռեալին»
ՍՊՈՐՏՄադրիդի «Ռեալի» ղեկավարությունը չի կարողանում Իսպանիայի հավաքականի պաշտպան Սերխիո Ռամոսի հետ փոխհամաձայնության գալ գործող պայմանագիրը երկարաձգելու հարցում:
Marca-ի համաձայն՝ Արքայական ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը 29-ամյա ֆուտբոլիստին առաջարկել է տարեկան 7.5 միլիոն եվրո աշխատավարձ, սակայն նա մերժել է: Ռամոսը ցանկանում է ստանալ տարեկան 10 միլիոն եվրո: Իսպանացու գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2017-ի ամառը:
Սերխիո Ռամոսի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը»: Անգլիայի 20-ակի չեմպիոնը պաշտպանին ձեռք բերելու համար պատրաստ է վճարել 30 միլիոն եվրո եւ «Ռեալին» տրամադրել իսպանացի դարպասապահ Դավիդ դե Խեային:
1
Հայտնի է 37-ամյա զինծառայողի մահվան պատճառը
2
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
3
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
4
Ինչպես կփոխվի ռուբլու գինը․ կթանկանա՞, թե՞ կշարունակի նվազել
5
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...



