Երևան, 28.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հնարավոր է՝ Google-ին 5 մլրդ դոլարով տուգանեն տվյալների ապօրինի հավաքման համար

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Երեքշաբթի ամերիկյան Google կորպորացիայի դեմ հավաքական հայց է ներկայացվել՝ կապված միլիոնավոր օգտատերերի մասնավոր կյանքի մեջ ապօրինի ներխուժելու մեղադրանքների հետ: Reuters գործակալությունն այսօր հայտնել է, Alphabet ամերիկյան հոլդինգին, որի մեջ է մտնում Google-ը, սպառնում է 5 մլրդ դոլարի տուգանք:

«[Google-ը] չի կարող մասնակցել համակարգիչ կամ հեռախոս ունեցող փաստացի յուրաքանչյուր ամերիկացու տվյալների գաղտնի եւ չթույլատրված հավաքմանը»,- փաստաթղթից քաղվածքներ է հրապարակել գործակալությունը:

Ըստ Reuters-ի տեղեկությունների՝ Կալիֆոռնիայի դաշնային դատարան ներկայացված բողոքի համաձայն կորպորացիան գաղտնի կերպով օգտատերերի մասին տեղեկությունները հավաքում է ծառայության միջոցով, որը նախատեսված է Google Analytics կայքի, Google Ad Manager գովազդի մենեջերի եւ այլ հավելվածների, ներառյալ սմարթֆոնների վրա տեղադրվածների այցելությունների վիճակագրության ստեղծման համար: Նշվում է, որ տվյալների հավաքումն իրականացվում է նույնիսկ բրաուզերում անանուն դիտման ռեժիմի ակտիվացման դեպքում:

Գործակալությունը նշում է, որ հայցերի հետեւում, ենթադրաբար, միլիոնավոր մարդիկ են, որոնք 2016 թվականի հունիսի 1-ից կայքերը դիտելիս օգտագործել են անանուն ռեժիմ: Նշված խախտումների համար Google-ին տուգանք է սպառնում ամեն օգտատիրոջ համար նվազագույնը 5 հազար դոլարի չափով:

Ընկերության ներկայացուցիչներն իրենց հերթին հայտնում են սեփական դիրքորոշումը վճռականորեն պաշտպանելու մտադրության մասին: «Մենք հստակ նշում ենք, որ ամեն անգամ, երբ դուք ինկոգնիտո ռեժիմում նոր պատուհան եք բացում, վեբկայքերը կարող են ձեր ակտիվության մասին տեղեկությունների հավաքում իրականացնել»,- գործակալության փոխանցմամբ՝ ասել է ընկերության մամուլի քարտուղար Խոսե Կաստանեդին:

Google-ը ամերիկյան կորպորացիա է, որը ներդրումներ է կատարում համացանցային որոնումների եւ գովազդային տեխնոլոգիաների մեջ, ինչպես նաեւ զբաղվում է առցանց ծառայությունների եւ բարձրտեխնոլոգիական արտադրանքի մշակումներով: Լարի Փեյջի եւ Սերգեյ Բրինի կողմից հիմնադրված ընկերությունը գրանցվել է 1998 թվականի սեպտեմբերին որպես մասնավոր ձեռնարկություն, իսկ հիմա Alphabet հոլդինգի մասն է: Ընկերության կենտրոնակայանը Կալիֆոռնիա նահանգի Մաունթին Վյու քաղաքում է:

 

 

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 28-ի 08։00-ի դրությամբ Ողբերգական դեպք Աշտարակում․ 69-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է կամրջի տակ, մեքենան՝ կամրջի վրա Ծիծեռնակաբերդի խճուղում էլեկտրական ենթակայանի հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Կալասը ԵՄ երկրներին կոչ է արել Patriot հրթիռների մնացած պաշարները փոխանցել Ուկրաինային Հեռարձակված ժամանցային համերգը սխալ էր. Հանրային հեռուստաընկերության անդրադարձը ՀՀ դեսպանն ու Իրանի փոխնախագահը քննարկել են բեռնափոխադրման ոլորտում առկա խոչընդոտները Մեկ տարում մի ամբողջ գյուղի բնակչության չափ մարդ տուն չի հասել. Տիգրան Դումիկյան ՏԻՄ ընտրությունների արդյունքները Հայաստանի 4 համայնքներում «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանդես կգա ասուլիսովՂազախստանը կոչ է արել Ուկրաինային դադարեցնել հանրապետության նավերի վրա հարձակումները Սև ծովում Ամեն գարուն ու աշուն երեխային ճիճվաթափ անելը պարտադի՞ր էՇվեյցարիայի բնակիչները հանրաքվեի ժամանակ մերժել են չեզոքության ավելի խիստ ձև սահմանելու առաջարկը Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայում «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի հայտարարությունը՝ 44-օրյա պատերազմի վեցերորդ տարելիցի առիթովNBC․ Իրանի՝ ԱՄՆ ռազմածովային ուժերի նավի վրա հարձակման հետևանքով ծովային ութ հետևակային է վիրավորվել Ճապոնիայում թայֆունի հետևանքով ավելի քան 4 հազար մարդ շարունակում է մնալ առանց էլեկտրականության Գազ չի լինելու սեպտեմբերի 29-ին մինչև 18:00-ն Հայրը իր 3-ամյա աղջկան 3 մլն դրամով վաճառել է 60-ամյա տղամարդու․ վերջինս փորձել է ծեծելով սպանել փոքրիկինՆեթանյահուն գաղտնի այցելել է ԱՄԷ և հանդիպել է էմիրությունների նախագահին Եկեղեցին անջատ է պետությունից, և պետությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին. Մենուա ՍողոմոնյանԵրևան-Սևան ավտոճանապարհին 25-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և կողաշրջված հայտնվել ձորակում․ կա վիրավnր 6 անգամ կրակել են. հինգ երեխաների հորը սպանել են խանութում՝ հաճախորդների աչքի առաջԱրաղչին հայտարարել է, որ Թեհրանը կդիմակայի ագրեսիայի ցանկացած նոր սրմանը Հայաստանի շախմատի կանանց ու տղամարդկանց հավաքականներն առանձին ենթախմբերում դարձել են մեդալակիրներ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հրաժարական է տվել Եթե դու հայրենիքի պաշտպանի նահատակnւթյունն ու առաքելությունը չես հարգում, ապա դու քո երկրի դեմ թշնամnւթյուն իրականացնող սուբյեկտ ես. Տիգրան Աբրահամյան Զելենսկին խոստացել է կրճատել ՌԴ նավթավերամշակման գործարանների վրա հարվածները. Թրամփ Նույն մարդիկ շարունակում են ցինիկաբար իշխել մեր երկրում, արդեն Հայաստանը պատրաստելով մաս-մաս հանձնելու իրենց օտար տերերին․ Ավետիք ՉալաբյանՀայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր ինքնության հիմնասյուներից մեկն է․ Փաշինյանի պայքարը դրա դեմ բխում է Ադրբեջանի շահերիցՊՆ զորամասերից մեկում հետևեցի առավոտյան մարմնամարզությանը․ Պապիկյան Տարադրամի փոխարժեքները մարտի 28-ին Լույս չի լինելու ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ալիևը կանգ չի առնելու, քանի դեռ Հայաստանում այս իշխանություններն են. տեսանյութՄինչև 4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ալմա Աթայում Վթար է․ ջուր չի լինելու Անկախությունն առաջին հերթին սեփական երկրի ճակատագիրը սեփական կամքով որոշելու կարողությունն է. Մհեր Ավետիսյան Հորոսկոպի 3 նշան, ովքեր հոկտեմբերին կարող են մեծ հարստություն ստանալԹումանյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ն ստանում է ընտրության մասնակիցների ձայների 95.1%-ը. Խուդաթյան Ձեր արարքը գնահատվելու է՝ անուն առ անուն, այլ ոչ թե ձեր հիշատակի օրը Հանրային ալիքով համերգ են դնելու ու պարեն. Նարեկ Կարապետյան Պետք է հասկանալ սեփական դերը յուրաքանչյուր խաղում․ Յամալ Թաղման նպաստ․ ո՞վ կարող է ստանալ և ի՞նչ ժամկետում է պետք դիմել Ինդոնեզիայում նավի խորտակման հետևանքով զոհերի թիվը հասել է 66-ի ՀԷՑ-ի բաժնետոմսերի վերաբերյալ վաղը նոր հանրային լսումներ կանցկացվենԹումանյան համայնքում ընտրողներն ամենաակտիվն են. ԿԸՀ Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ուզբեկստանի հավաքականին Տոկաևը Կոսանովի հրաժարականից հետո Ղազախստանի նոր պաշտպանության նախարար է նշանակել Արաղչին Ֆիդանի հետ հանդիպմանը․ Իրանը պատրաստ է համագործակցել հարևանների հետ՝ հանուն խաղաղության և անվտանգության վերականգնման Զբոսաշրջային ավտոբուս է շրջվել Բավարիայում. Կան զոհեր Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Խորվաթիայի հավաքականին