Երևան, 29.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հունիսի 7-ին կիրականացվի Կիև-Երևան չարտերային թռիչքը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հունիսի 7-ին ժամը 15։10-ին նախատեսվում է Կիև-Երևան չարտերային թռիչք։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել Ուկրաինայիում Հայաստանի դեսպանությունը։

 

«ԿԻԵՎ-ԵՐԵՎԱՆ-ԿԻԵՎ ՉԱՐՏԵՐԱՅԻՆ ԹՌԻՉՔԻ ՄԱՍԻՆ ‼️

#COVID19

Սիրելի հայրենակիցներ,

Ուկրաինական #SkyUp ընկերության հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել հունիսի 7-ին ժամը 15։10-ին կազմակերպել Կիև-Երևան չարտերային թռիչք՝ կոմերցիոն հիմունքներով (մեկ ուղղությամբ տոմսի արժեքը՝ 189 Եվրոյի համարժեք ուկրաինական հրիվնա):

Վերոնշյալ թռիչքով Հայաստան վերադարձած ուղևորները ենթարկվելու են 14-օրյա պարտադիր ինքնամեկուսացման ռեժիմի․ այն է՝ վերջիններս «Զվարթնոց» օդանավակայանից ՀՀ առողջապահության նախարարության կողմից տեղափոխվելու են իրենց կողմից նախապես տրամադրած հասցեներով։ Բոլոր ուղևորները պետք է ստորագրեն ինքնամեկուսացման կանոնները խախտելու համար նախատեսված պատասխանատվության վերաբերյալ Ծանուցագիր։

Նշենք, որ նշյալ թռիչքով Հայաստան կարող են վերադառնալ ՀՀ քաղաքացիները, ինչպես նաևՀՀ-ում բնակության իրավունք ունեցող կամ ՀՀ քաղաքացիների ընտանիքների անդամներ հանդիսացող օտարերկրյա քաղաքացիները։ Վերջինները պետք է իրենց հետ ունենան ընտանեկան կապը հավաստող փաստաթուղթ կամ դրա պատճենը։

Ինքնաթիռում առկա է միայն 99 նստատեղ և տոմսերը տրամադրվելու են ըստ Ուկրաինայում ՀՀ դեսպանությունում հաշվառման ժամանակագրության, ուստի խնդրում ենք Հայաստան վերադառնալ ցանկացողներին շտապ հաշվառվել Ուկրաինայում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժնում (հեռախոս՝ +38 044 486-49-96, +38 073 373-74-47, էլ. փոստ [email protected]) կամ Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում (հեռախոս՝ +38 048 703-91-78, +38 068 300-88-77 էլ. փոստ [email protected])։ Հունիսի 2-ի դրությամբ հաշվառված է 89 ուղևոր, սակայն հնարավոր են հրաժարվողներ։ Ցուցակը կհրապարակվի ավելի ուշ։ Տոմսերի համար հնարավոր կլինի վճարել օդանավակայանում՝ մեկնելուց առաջ։

Մեկ ուղևորի տոմսը ներառում է ձեռքի մեկ՝ մինչև 7 կգ (55х40х20սմ), մեկ մինչև 3 կգ (35x20x10սմ) իր և մինչև 23 կգ 1 (մեկ) կտոր ուղեբեռ (գումարային՝ 158սմ)։ Լրացուցիչ ուղեբեռը վճարովի է (վճարվում է Բորիսպիլ օդանավակայանում)։

Թռիչքը կատարվելու է "Բորիսպիլ" օդանավակայանի F տերմինալից, ուղևորներին խնդրում ենք լինել օդանավակայանում թռիչքից առնվազն 2,5 ժամ առաջ»,- ասված է գրառման մեջ։

 

 

Եվրոպական հանձնաժողովի նախագահը կժամանի Հայաստան «Ձեր հեռախոսն արգելափակված է»․ IDBank-ը զգուշացնում է կիբերշորթման դեպքերի մասինՄեկուսացնում են ազգային շահը պաշտպանող և հայանպաստ աշխատանք կատարող մարդկանց․ Արամ ՊետրոսյանՈչ մի իշխանություն իրավունք չունի «սև շուկայի» դեմ պայքարի անվան տակ ստեղծել ժողովրդի վրա թվային վերահսկողության համակարգ․ Արթուր ՄիքայելյանԻսկ ո՞վ լինի մեզ ղեկավար, որ տեր կկանգնի մեր երկրին. Հարցում«Մանչեսթեր Սիթի»-ն հայտնել է Էնցո Մարեսկայի՝ ակումբի գլխավոր մարզիչ նշանակելու մասին «Թրամփի երթուղին» ունի ոչ միանշանակ հեռանկարներ, սակայն նախագիծը միայն կշահեր Ռուսաստանի մասնակցությունից. Գալուզին Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Վահրամ Փափազյան փողոցում Կասեցվել է «Թամարա» ապրանքանիշի 3 արտադրատեսակների արտադրությունը Այն ինչի համար Փաշինյանը նախկիններին էր մեղադրում, ինքն է անում. Հարցում Կասեցվել է «Դավիթ 77» ընկերության արտադրական գործունեությունը Ի՞նչ ընդհանրություններ կան 1996 և 2026 թվականների ընտրությունների միջև. Հարցում Ուիթքոֆը և Քուշները կմեկնեն Դոհա՝ բարձր մակարդակի հանդիպումների. Սպիտակ տուն Աշխարհը կանգնած է նոր վտանգի առաջԵրթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի որոշ փողոցներում Թուրքիան կարևոր գործընկեր է․ Կալլաս Հայոց ցեղասպանությունն ու պատմությունը զուտ հայկական հարց չի, իսկ ինքն ընդամենը ժուրնալիստ է. Արշակ ԿարապետյանԱվետիք Չալաբյանի ահա այս սկզբունքային դիրքորոշման համար է վարչախումբը բանտարկել նրանՎենեսուելայի ափերի մոտ 4,6 մագնիտուդով նոր երկրաշարժ է տեղի ունեցել Այսքան ընտրախախտում Հայաստանում դեռ չէր եղել․ Ատոմ ՄխիթարյանՈւիմբլդոնի յոթակի չեմպիոն Սերենա Ուիլյամսը չորս տարի դադարից հետո կվերադառնա մրցաշար Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա հունիսի 29-ի նիշից բարձր է 5 սմ-ով Թրամփը հայտնել է՝ Իրանի հետ հանդիպումը տեղի կունենա երեքշաբթի օրը Դոհայում Սաուդյան Արաբիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը հրաժարական է տվել Կոնջորյան, Ալեքսանյան, Եղոյան, Ջուլհակյան, Ղազարյան. ՔՊ-ում այսօր կորոշեն ԱԺ փոխնախագահների թեկնածուներին ԵԱՏՄ-ի համար անընդունելի է, այն որ ՀՀ-ն իր օրենսդրության մեջ ամրագրում է ԵՄ-ին անդամակցելու մտադրությունը՝ շարունակելով օգտվել ԵԱՏՄ-ին անդամակցելու բոլոր առավելություններից. Գալուզին ՌԴ խոշորագույն ավիաընկերությունների յուրաքանչյուր 5-րդ ինքնաթիռը տեխնիկական անսարքությունների պատճառով չի դուրս գալիս չվերթի «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցում գտածոներ են հայտնաբերվել ԶՊՄԿ-ում շարունակվում են աշխատակիցների ատեստավորման և վերապատրաստման ծրագրերըԿասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Իրավապահները մայրաքաղաքում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել Պետք Է ստեղծենք ցանց, որը կձգվի Տեխասից մինչև Անկարա՝ առանց որևէ «եթե»-ի կամ «բայց»-ի․ Թուրքիայի նախագահ Դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցը՝ Ալեն Սիմոնյանի արտահայտությունների վերացական և անկապ լինելու պատճառաբանությամբ․ Միկոյան Կանխիկ փողը կվերանա՞«Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0»-ը ներդրվում է Հայաստանի 15 դպրոցներում Պուտինն ու Լուկաշենկոն հիմնականում քննարկել են երկկողմ հարաբերությունները․ Պեսկովի հայտարարությունները Կանադայում զբոսաշրջիկներով նավակ է խորտակվել․ CTV Սա միայն գողացված քվեի հարց չէ. սա արժանապատվության համար պայքար է․ Ցոլակ ԱկոպյանՀՀ անտառային և լեռնային մի շարք հատվածներում տեղադրվել են արջերի հնարավոր ներկայության մասին զգուշացնող ցուցանակներՀնդկաստանի արևելքում ջրhեղեղների հետևանքով տnւժել է ավելի քան 22 հազար մարդ Վենեսուելայում գրեթե 1,8 միլիոն մարդու հումանիտար օգնություն է անհրաժեշտ. ՄԱԿ Հորմուզի նեղուցով անցնող նավերի թիվը նվազել է 80 տոկոսով. Bloomberg 21-ամյա մոդելին գտել են լոգարանում. կոմայից դուրս չգալով մահացել էԵՄ-ն կանգնած է դատական հայցի առաջ՝ Հայաստանում «ժողովրդավարությունը տապալելու» համար. Ռոբերտ Ամստերդամ Լինել «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու ինձ համար մեծ պատիվ է, քանի որ հայրենիքիս շահը գերակա է․ Հայաստան ՀակոբյանՀրդեհից մոխրացած 4 ուղևորները Աբովյանի բնակիչներ են ԱրարատԲանկի ՓՄՁ վարկային պորտֆելը 2025-ին աճ է գրանցել Ռ.Ս.-ի հոր սպանության վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ Ավետիք Չալաբյանին պատժում են իր խոսքի և ակտիվ գործունեության համար․ Անահիտ ԱդամյանԱնկանխատեսելի եղանակ. Հայաստանը կլիմայական նոր իրականության մե՞ջ է