Տանձուտ համայնքում հաստատվել է կորոնավիրուսի առաջին դեպքն Աննա Հակոբյանի այցելության օրը. համայնքի ղեկավար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրմավիրի մարզի Տանձուտ համայնքում հաստատվել է կորոնավիրուսի առաջին դեպքը վարչապետի տիկին Աննա Հակոբյանի՝ մայիսի 27-ի այցելության ժամանակ։ Այս լուրը NEWS.am-ին հաստատեց Տանձուտի համայնքապետ Մխիթար Պետրոսյանը։
Նա հայտնեց, որ այս ընթացքում համայնքում արձանագրվել է 2 բնակչի մահ, որոնց մոտ հաստատված է եղել կորոնավիրուսային հիվանդություն։ Սակայն համայնքապետը նշեց, որ չի կարող ասել՝ արդյո՞ք վիրուսի հետեւանքով են մահացել, թե՞ ոչ։
«Այս պահին 3 բնակիչ հիվանդանոցում բուժվում են, մնացածը տանն են, թվեր չեմ կարող հրապարակել»,- ասաց համայնքապետը եւ հավելեց, որ վարակվածներն հիմնականում երիտասարդներ են։
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Պայմանագրային զինծառայող է մահացել
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



