Երևան, 29.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (2 ՀՈՒՆԻՍԻ). Ո՞վ է եղել աշ­խար­հում ամե­նա­ե­րի­տա­սարդ առա­ջին տի­կի­նը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՏՈՆԵՐ

Իտալիա՝ Հանրապետության օր, Բուլղարիա՝ Խրիստո Բոտևի օր, Ռուսաստան՝ Առողջ սննդի և ավելորդ սննդից հրաժարվելու օր, Թայլանդ՝ Անանասի փառատոն:

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1601- վախճանվել է եկեղեցական-հասարակական գործիչ Ազարիա Ա Ջուղայեցին։ 

1799–Ռուսաստանի ցար Պավել 1-ինի հրամանով Ռուսաստանը ճանաչել է Արցախի մելիքների անկախությունը։

1875 –ծնվել է երկրաբան Հովհաննես Կարապետյանը։

1921– գերմանական դատարանը անմեղ է ճանաչել Սողոմոն Թեհլերյանին, որը սպանել էր Թալեաթ փաշային։

1941-վախճանվել է ֆրանսահայ գրող Վազգեն Շուշանյանը։

1947 –ծնվել է լուսանկարիչ, Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը։

1961 –ծնվել է բանաստեղծ և երգահան Էդուարդ Զորիկյանը։

1978- Մադրիդում երեք հայ գրոհայիններ հարձակվել են Թուրքիայի դեսպան Զեկի Կյուներալպի ավտոմեքենայի վրա, որի արդյունքում զոհվել են դեսպանի կինը, նախկին դեսպան Բաշիր Բալս-օղլուն և մեկ իսպանացի։ Ահաբեկչական գործողության պատասխանատվությունը իր վրա է վերցրել ԱՍԱԼԱ-ն։ 

1992-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Պարագվայի հետ։

1985- վախճանվել է բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ Սուրեն Ավչյանը։

1992– ընդունվել է Արցախի դրոշը։

2001-«Երևան» հյուրանոցում բացվել է Եղիշե Չարենցի հուշատախտակն ու նրա անունը կրող մշակութային կենտրոնը:

2012-Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Տիգրան Սարգսյանին Հայաստանի Հանրապետության վարչապետ նշանակելու մասին:

2016-Գերմանիայի Բունդեսթագը գրեթե միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:

2018- որպես բողոքի գործողություն՝ մի քանի տասնյակ ցուցարարներ փակել են Ստեփանակերտի կենտրոնական՝ Ազատամարտիկների փողոցը, պահանջելով ԼՂ ուժային կառույցների ղեկավարների հրաժարականը։ Բողոքի ակցիան կապված է եղել նախորդ օրը քաղաքացու և ԱԱԾ աշխատակցի միջև տեղի ունեցած ծեծկռտուքի հետ։

ԱՇԽԱՐՀ

455 - վանդալները ներխուժել են Հռոմ և երկու շաբաթ թալանել այն։

1098– Առաջին խաչակրաց արշավանքի ժամանակ ավարտվել է Անտիոքի պաշարումը։

1305 – ծնվել է մոնղոլական պետության իշխան Աբու-Սայիդ Բահատուր Խանը։

1537 -հատուկ բուլլայով Հռոմի պապ Պավել 3-րդը ճանաչել է հոգու առկայությունը հնդկացիների մոտ և արգելել նրանց վերածել ստրուկների։

1621 – ծնվել է հոլանդացի նկարիչ Իսահակ վան Օստադեն։

1652 -Բոգդան Խմելնիցկու ապստամբության ժամանակ տեղի է ունեցել Բոտագի ճակատամարտը։

1740 –ծնվել է ֆրանսիացի արիստոկրատ գրող և փիլիսոփա Մարկիզ դե Սադը։

1800 -Նապոլեոն Բոնապարտի երկրորդ իտալական ներխուժման ժամանակ ֆրանսիական բանակը գրավել է Միլանը։

1805 -եռօրյա ռմբակոծությունից հետո Մարտինիկայի Ալմաստե ժայռը գրաված անգլիացիները հանձնվել են։

1851 -ԱՄՆ-ի Մեն նահանգը մտցրել է «չոր օրենք». Մենը դարձել է նման օրենք ընդունող առաջին նահանգը։

1891 -իռլանդացի Ուիլ յամ Մակմարայի առաջարկով ֆուտբոլում մտցվել են տասնմեկ մետրանոց տուգանային հարվածները։

1882– վախճանվել է Իտալիայի ազգային հերոս, ազատագրական շարժման գործիչ Ջուզեպպե Գարիբալդին։

1886– ԱՄՆ-ի պատմության մեջ առաջին և միակ անգամ «Սպիտակ տանը» տեղի է ունեցել պսակադրություն։ ԱՄՆ-ի նախագահ Գրովեր Կլիվլանդը ամուսնացել է Ֆրենսիս Ֆոլսոմի հետ, որն իր հերթին դարձել է ԱՄՆ-ի ամենաերիտասարդ (21 տարեկան) առաջին տիկինը։

1896- իտալացի Գուգլիելմո Մարկոնին ԱՄՆ-ում արտնագրել է ռադիոն։

1897 -«New York Journal» օրաթերթը, ժխտելով Մարկ Տվենի մահվան մասին լուրերը, արտատպել է նրա հեռագիրը Լոնդոնից, որտեղ Տվենը հայտնել է, որ իր մահվան մասին լուրերը խիստ չափազանցված են։

1910 -հոլանդական Նոր Գվինեայում հայտնաբերվել են պիգմեյների ցեղեր։

1913 – ծնվել է գերմանացի երգիչ-երգահան և գրող Վալտեր Անդրեաս Շվարցը։

1924 -ԱՄՆ-ի բոլոր քաղաքացիները ստացել են ամերիկյան քաղաքացիություն։

1946 -Իտալիան հանրաքվեի արդյունքում դարձել է հանրապետություն, կանայք ստացել են ընտրելու իրավունք։

1953– տեղի է ունեցել Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդի թագադրումը։

1955-հիմնադրվել է Բոյկանուր տիեզերակայանը։

1962-ԽՍՀՄ-ի Նովոչերկասկ քաղաքում թանկացումների դեմ գործադուլ հայտարարած աշխատողների վրա կրակ է բացվել ուժայինների կողմից, սպանվել է 24 մարդ։

1988-վախճանվել է հնդիկ դերասան Ռաջ Կապուրը։

2010 -զանգվածային սպանություն է տեղի ունեցել Մեծ Բրիտանիայի Կեմբրիայ կոմսությունում, Դերրիկ Բերդը գնդակահարել է 12 մարդու և վիրավորել 25-ին, որից հետո ինքնասպան է եղել։

Ի ՄԻ ԲԵՐԵՑ Կ. ԽԱՉԻԿՅԱՆԸ

 

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին Ժամը 00:00-ից փակել փողոց նայող պատուհաններն ու պատշգամբի դռները Ծեծկռտnւք Երևանի անասնակերերի խանութում Արման Ծառուկյանը պատասխանել է՝ արդյո՞ք ինքն է UFC-ի ամենահարուստ մարտիկը Մանչեսթեր Սիթին նոր գլխավոր մարզիչ ունի Ֆրանսիան տեղ չունի Հորմուզի նեղուցի ականազերծման գործողության մեջ․ Իրանի ԱԳ փոխնախարար Կրեմլում մանրամասնել են Պուտին–Լուկաշենկո հանդիպման քննարկումները Վալդայում Որոշվել է երկու ծառայողի նկատմամբ կիրառել «Ծառայության դադարեցում», երեք ծառայողի նկատմամբ՝ «Խիստ նկատողություն» կարգապահական տույժերը. ՆԳՆ (տեսանյութ) Իրանի հետ պшտերազմը կարող է վերսկսվել․ Իսրայել Կաց Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում Փամբակ գետում 2 օր առաջ կորած քաղաքացու որոնողական աշխատանքներին ներգրավվել են ավելի քան 500 փրկարար և ոստիկան․ ՆԳՆ (տեսանյութ) Թուրքիան խստորեն դատապարտել է Իսրայելի հարվածները Սիրիայի վրա Էրդողանը կոչ է արել հնարավորինս արագ արդյունքների հասնել Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցում Մակրոնը հայտնել է Հորմուզի նեղուցի ականազերծման հարցում Ֆրանսիայի և Օմանի միջև ձեռք բերված պայմանավորվածության մասին Հայաստանի 9 ձյուդոիստ է մասնակցում Եվրոպայի պատանեկան առաջնությանը Դուբրովնիկի ֆորումի շրջանակներում Մնացական Սաֆարյանը անդրադարձել է ՀՀ-ԵՄ գործընկերության հետևողական զարգացմանը «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցում գտածոներ են հայտնաբերվել Ռուսաստանում արձագանքել են Էստոնիայի հայտարարությանը՝ Ուկրաինական դրոնների ընկնելու մասին Մխիթար Հայրապետյանը հանդիպել է ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենին Շրջակա միջավայրի նախարարը աշխատանքային այցով մեկնել է Կորեա Կրեմլում նշել են՝ Մոսկվա–Կիև շփումները պետք է մնան ոչ հրապարակային Արևիկ-Եղեգնուտ ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Վոլգա»-ն․ կան վիրավորներ Մոսկվայում Telegram-ը տուգանվել է 3,5 միլիոն ռուբլու չափով Փաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս չի ընդունում մեր գյուղմթերքըԿլինի՞ պատերազմ․ ՀարցումԾխախոտը, խմիչքն ու վառելիքը թանկանում են, սպասո՞ւմ էիք․ ՀարցումՌուսաստանի ԱԳ փոխնախարար. Հայաստանը դժվար թե Եվրոպայում գտնի ԵԱՏՄ-ի և Ռուսաստանի շուկաներին համարժեք այլընտրանքներ Իտալիայի 22 քաղաքներում հայտարարվել է ծայրահեղ շոգի մասին տագնապ Իրավապահները մայրաքաղաքում թմրամիջnց պահելու դեպքեր են բացահայտվել Եվրոպական հանձնաժողովի նախագահը կժամանի Հայաստան «Ձեր հեռախոսն արգելափակված է»․ IDBank-ը զգուշացնում է կիբերշորթման դեպքերի մասինՄեկուսացնում են ազգային շահը պաշտպանող և հայանպաստ աշխատանք կատարող մարդկանց․ Արամ ՊետրոսյանՈչ մի իշխանություն իրավունք չունի «սև շուկայի» դեմ պայքարի անվան տակ ստեղծել ժողովրդի վրա թվային վերահսկողության համակարգ․ Արթուր ՄիքայելյանԻսկ ո՞վ լինի մեզ ղեկավար, որ տեր կկանգնի մեր երկրին. Հարցում«Մանչեսթեր Սիթի»-ն հայտնել է Էնցո Մարեսկայի՝ ակումբի գլխավոր մարզիչ նշանակելու մասին «Թրամփի երթուղին» ունի ոչ միանշանակ հեռանկարներ, սակայն նախագիծը միայն կշահեր Ռուսաստանի մասնակցությունից. Գալուզին Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Վահրամ Փափազյան փողոցում Կասեցվել է «Թամարա» ապրանքանիշի 3 արտադրատեսակների արտադրությունը Այն ինչի համար Փաշինյանը նախկիններին էր մեղադրում, ինքն է անում. Հարցում Կասեցվել է «Դավիթ 77» ընկերության արտադրական գործունեությունը Ի՞նչ ընդհանրություններ կան 1996 և 2026 թվականների ընտրությունների միջև. Հարցում Ուիթքոֆը և Քուշները կմեկնեն Դոհա՝ բարձր մակարդակի հանդիպումների. Սպիտակ տուն Աշխարհը կանգնած է նոր վտանգի առաջԵրթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի որոշ փողոցներում Թուրքիան կարևոր գործընկեր է․ Կալլաս Հայոց ցեղասպանությունն ու պատմությունը զուտ հայկական հարց չի, իսկ ինքն ընդամենը ժուրնալիստ է. Արշակ ԿարապետյանԱվետիք Չալաբյանի ահա այս սկզբունքային դիրքորոշման համար է վարչախումբը բանտարկել նրանՎենեսուելայի ափերի մոտ 4,6 մագնիտուդով նոր երկրաշարժ է տեղի ունեցել Այսքան ընտրախախտում Հայաստանում դեռ չէր եղել․ Ատոմ ՄխիթարյանՈւիմբլդոնի յոթակի չեմպիոն Սերենա Ուիլյամսը չորս տարի դադարից հետո կվերադառնա մրցաշար