Երևան, 11.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Աբովյանի ծննդատունը պարզաբանում է ներկայացրել օրեր առաջ մահացած նորածնի վերաբերյալ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Աբովյան քաղաքի ծննդատան պարզաբանումը՝ մահացած նորածնի վերաբերյալ․

 

«Հարգելի հայրենակիցներ,

Մայիսի 23-ին Աբովյան քաղաքի ծննդատնից ծայրահեղ ծանր ախտորոշմամբ Երևանի «Մուրացան» բժշկական կենտրոն տեղափոխված նորածին երեխայի մահվան ցավալի դեպքի հետ կապված շահարկումները ԶԼՄ-ների կողմից չեն դադարում։

Նախ ևս մեկ անգամ մեր խորին ցավակցություններն ենք հայտնում մահացած երեխայի ընտանիքին ու հարազատներին։

Ստիպված ենք ավելի հանգամանալից անդրադառնալ հրապարակումներում հնչող դիտարկումներին․

Shamshyan․com կայքում «Ահազանգ՝ Աբովյանի ծննդատանը տիրող վիճակից, որտեղից օրեր առաջ Երեւան տեղափոխված նորածինը մահացել էր» վերտառությամբ գրառման մեջ ներարգանդային թոքաբորբով ծնված երեխայի հարազատները շահարկում են նորածնի մահվան օրեր առաջ գրանցված դեպքը։

Չլինելով բժիշկներ և չտիրապետելով բժշկական գիտելիքների, նորածնի բարեկամներն հայտնում են տեսակետներ, որոնք իրականության հետ որևէ աղերս չունեն։

Եվ այսպես․

·Եթե կա ցուցում երեխայի ծնունդն ընդունել կեսարյան հատման ճանապարհով, բժիշկներին որոշում կայացնելու և գործընթացը կազմակերպելու համար հարկավոր է ընդամենը 15 րոպե, այլ որ 4 ժամ, ինչպես նշվում է հոդվածի մեջ։

·Ծննդատան ծնարանային բաժանմունքն անմխիթար վիճակում է և «գոմ» է հիշեցնում դիտարկմանն ի պատասխան, ցանկանում եմ հիշեցնել, որ քաղաք Աբովյանի ծննդատան ծնարանային-վիրահատական բաժանմունքը հիմնանորոգվել և անհրաժեշտ նյութատեխնիկական միջոցներով է հագեցվել դեռ 2010 թվականին «Հայաստան» համահայկական հիմնադրամի Մոնրեալի տեղական մարմնի և կանադահայ բարերարներ Վրեժ և Իմաստուհի Նիկողոսյանների կողմից իրականացվող ծրագրով։

·Ուշադրության կենտրոնում գտնվող, նարկոզից նոր արթնացող ծննդկանի կողքին չի կարող մարդ չինել։ Այդ պահին հիվանդանոցում է եղել հերթապահ բժիշկը, մանկաբույժը։ Սենյակն ունի երկու մուտք, նրանք դուրս են եկել մյուս մուտքից, որը չէին կարող հսկել նորածնի հարազատները։

Հարգելիներս, ծննդաբերության խնդրահարույց և ծանր դեպքեր միշտ էլ լինում են։ Եվ բժիշկներին գրեթե միշտ հաջողվում է դրական ելքով հաղթահարել դրանք։ Հորդորում ենք զերծ մնալ իրավիճակի վերաբերյալ չճշտված, ոչ մասնագիտական և թերի կարծիքների հրապարակումից։

Իսկ գրանցված մահվան դեպքի առթիվ իրականացվում է դատաբժշկական փորձաքննություն, նախնական փորձաքննության արդյունքներից հետո կլինի նաև ծառայողական և մասնագիտական քննություն:

Խնդրում ու կոչ ենք անում հարգել ընտանիքի վիշտը, հարգել օրենսդրությամբ երաշխավորված անմեղության կանխավարկածը և զերծ մնալ անհարկի շահարկումներից։

Կից ուղարկում ենք լուսանկարներ,որտեղ պարզ երևում է Աբովյանի ծննդատան ծնարանի և նախածնարանի բարեկարգ վիճակը,նաև կցվում է այն հարցաթերթիկը,որտեղ ծննդկան Լուիզա Վարդանյանը դուրս գրման ժամանակ լրացրել է արտահայտելով իր գոհունակությունը»։

Կալասը պատրաստ է ԵՄ-ի կողմից բանակցել Ռուսաստանի հետ Դիմիտրովում բախվել են Nissan Teana-ն ու Mercedes-ը. 2 վիրավորներից մեկը անչափահաս է Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Լոռու մարզում․ Շենավան բնակավայրի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Նարեկ Կարապետյանը Եղեգնաձորից տեսանյութ է հրապարակելԱԱ-2026․ Բոսնիա եւ Հերցեգովինայի հայտացուցակը Տարածաշրջանային դիվանագետներ. Թրամփին զայրացնում է ռազմական տուգանքներ վճարելու Իրանի պահանջը ԲՀԿ նախընտրական ցուցակի անդամ Սուրեն Սուրենյանցը պատասխանում է քաղաքական օրակարգին և հանրությանը հետաքրքրող կարևոր հարցերին«Վայլդբերրիզ»-ի միջոցով Հայաստանումարտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ․ Էկոնոմիկայի նախարարություն Աբովյանում կրկին ընդգծվեց գլխավոր ուղերձը՝ խաղաղ ու բարեկեցիկ Հայաստան յուրաքանչյուր ընտանիքի համար․ Գագիկ ԾառուկյանԲաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Իրանի ԱԳՆ-ն գնահատել է Պակիստանի դերը Միացյալ Նահանգների հետ բանակցություններում 8 տարի անց Հայաստանում անկախ դատական իշխանություն չկա․ Էդմոն Մարուքյան1500 դհոլչի և 500 պարուհի՝ Արարատի փեշերինՆարեկ Կարապետյանի ելույթը Վայքում«Ուժեղ Հայաստան»- ի ուղիղ եթերը ՎայքիցՎայքն էլ է սպասում փոփոխության․ միասին ենք Հայաստանը ուժեղ դարձնելուՓաշինյանը վարչապետն է, նախագահը, ԱԱԾ պետը, գլխավոր դատավորը, ԲԴԽ Նախագահը ու այդպես շարունակ․ Էդմոն Մարուքյան«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը Եղեգնաձորում«Ուժեղ Հայաստան» քարոզարշավը․ ուղիղՓոփոխություններ՝ պարտադիր զինծառայության անցնողների համար․ նախագիծ Իրանի նախագահը իրավիճակի զարգացման երեք հնարավոր սցենար է ներկայացրել Զգուշացում․ Հայաստանում վտանգավոր թեյնիկներ են հայտնաբերվել 16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը պարտադիր դարձավ «ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» կուսակցության նախընտրական ծրագրի հիմնադրույթներըՆա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին Ինձ առավելագույն պայմաններն էին առաջարկում՝ մի հայտարարության դիմաց, որ քաղաքականություն չեմ մտնելու․ ԿարապետյանՀրաժարում «վարկային ստրկությունից». Սամվել Կարապետյանն առաջարկել է երաշխավորված եկամուտների համակարգՍյունիքն ու Մեղրին դատապարտված են լավ ապրելու. Նարեկ ԿարապետյանԻրազեկում․ Արագածոտնի մարզի Պարտիզակ բնակավայրում փորձարկվելու է էլեկտրական շչակ Ֆլիկը երկարաձգել է պայմանագիրը «Բարսելոնայի» հետ Հունիս ամսվա ոչ աշխատանքային և տոնական օրերը ԵՄ երկրները «լուռ են և երկխոսություն չեն ցանկանում․ ՌԴ դեսպան Հայ արվեստագետները կմասնակցեն VIMA Art Fair 2026 ժամանակակից արվեստի միջազգային ցուցահանդեսին Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, շրջվել և գլխիվայր հայտնվել դաշտամիջյան հատվածում․ կան վիրավորներ Ուղիղ․ «Հայաստան» դաշինքի անդամները՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ Իջևանում են8 ժամ ջուր չի լինելու Ոստիկանները բացել են բեռնատար վագոնը և հայտնաբերել վեց դի Մարդիկ իրենց գումարները ծախսելու են բարեկեցության, ոչ թե նարկոտիկներ օգտագործելու կամ խաղամոլությամբ զբաղվելու վրա. Կարապետյան (Տեսանյութ)Հայտնաբերվել է 392 ոչ սթափ վարորդ Սրանց համար մեկ սկզբունք կա. ոնց անեն 300 հազար ադրբեջանցի բերեն, տեղավորեն. Սամվել ԿարապետյանՊարտվել չի նշանակում լինել սխալ. Ալիևի հայտարարության մասին․ Էդմոն ՄարուքյանԹուրք լրագրողներն այցելել են Գյումրի՝ հայ-թուրքական սահման 6,9 մլրդ ամն դոլարի սուտը․ Հրայր ԿամենդատյանՈւղիղ. «Հայաստան» դաշինքի անդամները Դիլիջանում ենԲախվել են Վանաձոր–Սպիտակ–Լեռնավան երթուղին սպասարկող «Գազել»-ը ու «ՈւԱԶ»-ը․ կա 6 վիրավnր Հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը լսում է գյուղերի խնդիրներն ու առաջարկում լուծումներՓաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Տիգրան Ենոքյանին Գագիկ Ծառուկյանը բացառել է Նիկոլ Փաշինյանի հետ կոալիցիա կազմելու հնարավորությունըԲախվել են Վանաձոր–Սպիտակ–Լեռնավան երթուղու «Գազել» և «ՈւԱԶ», 6 վիրավոր կա Փաշինյանը մեզ հետեւողականորեն «ապասփյուռքացնում» է. ն դա անում է ՀՀ-ն աշխարհաքաղաքական կառլիկ սարքելու համար. Աշոտյան