Երևան, 04.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Նախագահ Արմեն Սարգսյանի դասը Պլեխանովի ուսանողների համար (տեսանյութ)

ՄՇԱԿՈՒՅԹ

Մայիսի 27-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Գ.Վ. Պլեխանովի անվ. ռուսական տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Վարդանյանի հրավերով հեռավար դաս անցկացրեց ուսանողների հետ:

 

Նախ Գ.Վ. Պլեխանովի անվ. ռուսական տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղի տնօրեն Թամարա Վարդանյանը ողջունեց Արմեն Սարգսյանին, ԲՈՒՀ-ի մասին տեղեկություններ հաղորդեց, ապա խոսքը փոխանցեց նախագահին:

Արմեն Սարգսյանն, առաջին հերթին, բոլորին հորդորեց լուրջ վերաբերվել համավարակին։ Նրա խոսքով՝ այն բավականին ագրեսիվ է․ «Երիտասարդները, որոնք երբեմն նույնիսկ չեն զգում, որ վարակվել են, կարող են այդ վիրուսն ուղղակի փոխանցել երրորդ, չորրորդ մարդուն, իրենց մտերիմներին, որոնք խրոնիկ հիվանդություններ ունեն, տարեց են և պատրաստ չեն հակազդելու նման մեծ «հարձակմանը»։ Ցանկանում եմ օգտվել առիթից և կրկին բոլորիդ խնդրել, որ շատ լուրջ վերաբերվեք այդ հանգամանքին»։

Ռուսաստանյան ԲՈՒՀ-ի երևանյան մասնաճյուղում սովորող ուսանողներին Արմեն Սարգսյանը նաև խորհուրդ տվեց պահպանել հայ-ռուսական բարեկամական հարաբերությունները. «Երկու երկրների միջև բարեկամությունը պատահական չէ, այն պատմական է: Վստահությունը, որը տարիներ շարունակ եղել է Հայաստանի և Ռուսաստանի, հայերի և ռուսների միջև, պետք է շարունակվի նաև ձեր շնորհիվ»:

Նախագահը պատասխանեց նաև ուսանողների բազմաբովանդակ հարցերին, որոնք վերաբերում էին արցախյան հիմնախնդրին, Հայաստանի ապագային, գլոբալիզացիայի նոր միտումներին, ինչպես նաև նախագահական նախաձեռնություններին, մասնավորապես՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում համազգային այգի՝ «Հայ պարկ» ստեղծելուն: 

Հեռավար դասի ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկավ Գ.Վ. Պլեխանովի անվ. ռուսական տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Վարդանյանը։ Նա շնորհակալություն հայտնեց ՀՀ նախագահին հեռավար դասին մասնակցելու առաջարկը ընդունելու համար և հավելեց․ «Մեր ԲՈՒՀ֊ը դարձել է սփյուռքի «փոքրիկ նախարարություն»։ Մեզ մոտ ժամանում են սովորելու հայկական արմատներով սփյուռքի բազմաթիվ երիտասարդ ներկայացուցիչներ, որոնք նախկինում երբեք չեն եղել իրենց հայրենիքում։ Նրանք սկսում են ճանաչել իրենց երկրի մշակույթը և ավելի վառ պատկերացում են կազմում մեր հայ ժողովրդի ազգային արժեքների մասին։ Ուզում եմ նաև նշել, որ մենք ապրում ենք այնպիսի բարդ ժամանակներում, երբ համաճարակը ստիպել է մեզ ու ողջ մոլորակի մարդկությանը քվանտային մտածողություն ձևավորել։ Մենք պետք է վերաարժևորենք այն իրադարձությունները, արժեքները, որոնց հանդեպ նախկինում չեզոք վերաբերմունք ունեինք։ Այժմ պետք է սկսենք ավելի ակտիվ արձագանքել, հեռանանք այն անտարբերությունից, որը մեզ շրջապատում էր»։ Իր խոսքի ավարտին Արման Վարդանյանը ողջունեց բոլոր մասնակիցներին և հույս հայտնեց, որ հեռավար այս դասի ընթացքում շատ հարցերի պատասխաններ կտրվեն:

 

 

 

Գեղարքունիքում 32-ամյա վարորդը բեռնատար «Գազել»-ով կողաշրջվել է Գեղարքունիքի մարզում 32-ամյա վարորդը բեռնատար «Գազել»-ով կողաշրջվել է Investor's Day Ամերիայում․ Կապիտալի շուկայի վերլուծություն և ներդրումային նոր հնարավորություններ ԵՄ-ն Իսպանիայից տվյալներ է պահանջում Մարոկկո վերադարձած միգրանտների թվի մասին․ Politico Լոռու մարզում Վանաձոր և Գյուլագարակ համայնքներին է վերադարձվել 12 հողատարածք, դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 35 քրեական վարույթ. Գլխավոր դատախազություն Իրինա Յոլյանի ելույթը Ազգային ժողովում Անդրանիկ Գևորգյանի ելույթը ԱԺ-ում ԱՄՆ-ն oգտագործել է իր hեռահար hրթիռների գրեթե ողջ պաշարը Իրանի դեմ պшտերազմի ընթացքում․ Reuters Հարություն Մնացականյանի ելույթը ԱԺ-ում Ի տարբերություն Հայփոստի, ՀԷՑ-ը Սամվել Կարապետյանի կառավարման օրոք սակագին չի բարձրացրել. Դավիթ Ղազինյան2026 թվականի ընտրությունները անցել են բազում ընտրակեղծարարություններով. Արմեն ՄանվելյանՈւկրաինան ՆԱՏՕ–ի անդամ երբեք չի դառնա. Զալուժնի Վաշինգտոնում բռնկված անտառային հրդեհները nչնչացրել են ավելի քան 700 շինություն, 64,000 մարդ ստիպված են եղել լքել իրենց տները Մի որոշում, որը կարող է փոխել Հայաստանի ապագանԱդրբեջանի և Հայաստանի միջև երկկողմ բանակցությունները կարևոր արդյունքներ են տալիս խաղաղ գործընթացում․ Բայրամով Ինչ իրավիճակ է Առինջ Մոլում. ուղիղ Որտե՞ղ է առաջին անգամ աճեցվել հնդկաձավար, և ո՞ր երկրներում է այն «ընդունված». «Փաստ»Կիևը ծրագրել էր սպանել Ռուսաստանի նոր տարածաշրջաններից մեկի ղեկավարին. ԱԴԾ Խաղաղությա՞ն կոչ, թե՞ սպառնալիքների շարունակություն. ինչ են հուշում իշխանական հայտարարություններըԿԲ-ն հայտարարություն է տարածել ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (4 ՕԳՈՍՏՈՍԻ)․ Առաջին ուղևորային թռիչքը Լա Մանշի վրայով, «Փոթորիկ» ռազմական գործողությունը. «Փաստ»Երկրաշարժ՝ Սիսիան քաղաքից 23 կմ հարավ-արևմուտք․ զգացվել է ՀՀ որոշ հատվածներում Աշտարակում ծննդյան արարողությունը վերածվել է ծեծկռտուքի«ՀայաՔվեն»` հանուն միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի ազատ արձակմանՊետությունը արձագանքող կառավարումից պիտի անցում կատարի դեպի կանխատեսող կառավարում. «Փաստ»Ռուս զինվորը կրակել և սպանել է համագյուղացիներին և զինակից ընկերոջըԼեհական կործանիչները Բալթիկ ծովի վրա ռուսական հետախուզական ինքնաթիռ են որսացել Ես հրաժարական չեմ տա և կկանգնեմ իմ տեղում․ Փեզեշքիան Նեթանյահուն տարաձայնություններ ունի Թրամփի հետ Գազայում Խաղաղության խորհրդի ծրագրի վերաբերյալ Ազատությու՜ն Ավետիք Չալաբյանին և բոլոր քաղբանտարկյալներին. Մենուա Սողոմոնյանը` Խուստուփի գագաթիցԶգուշացնում են ճգնաժամի մասին. Ռուսաստանը մնում է տարածաշրջանում իրավիճակի կարևոր արբիտր. «Փաստ»Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի ու տորթերի արտադրամասի արտադրական գործունեությունը Ամենահզոր օրգանական արևային վահանակը ցույց է տալիս 24,700 ժամ կյանքի տևողություն Ողբերգական դեպք, Աճառյան փողոցը Մասիվին կապող կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդ, ում մոտ եղել է 2 նամակՇանտաժ, որը կարող է ավերիչ հետևանքներ ունենալ. «Փաստ»Ռուս տղամարդը և նրա դեռահաս որդին սպանել են սրճարանի հաճախորդինՀայաստանի Սահմանադրությունից պետք է հանվի այն հոդվածը, որը տարածքային պահանջներ է նախատեսում Ադրբեջանի, ինչպես նաև Թուրքիայի նկատմամբ. Հաջիև ՀԱՊԿ մարմիններում Հայաստանին քվեարկելու իրավունքից զրկելու մասին որոշման ընդունումը կպահանջի կոնսենսուս. ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Ավետիք Չալաբյանը քաղաքական հայացքների և գործունեության համար է ազատությունից զրկված․ Մետաքսե Հակոբյան«Գևորգս չէր ցանկանա մեզ կոտրված տեսնել». Գևորգ Ներսեսյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ջերմուկում. «Փաստ»Արարատի մարզում` Այգավանի կամրջի մոտ, բախվել են «Nissan X-Trail»-ը, «Kia»-ն և 2 «Opel»-ները. կա 1 զnh, 1 վիրավnր Աշխատանքային հերթական շրջայցերի կանգառները` Պոչամբարային տնտեսություն և Կապանի բազա. տեսանյութԻրանը նոր hարվածներ է հասցրել Քուվեյթին Կապիտnւլյանտների ռեժիմն իր հրեշավոր hանցագnրծությունները կոծկելու համար պատրաստ է ցանկացած քայլի․ Աբրահամյան «Թող ոչ ոք ամպերի մեջ չապրի, ինքնախաբեությամբ չզբաղվի, քանի որ, ցավոք, ռեալ պոլիտիկը խոսում է լրիվ այլ բանի մասին». «Փաստ»Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 4-ին Մենք ունենք հիմնական նպատակ՝ ունենալ ուժեղ և արժանապատիվ Հայաստան, և որևիցե մեկը թող չկասկածի, որ մենք մեր վերջնական նպատակին հասնելու ենքԲժիշկը նշել է շոգի ժամանակ զովանալու ճիշտ եղանակներըԻ՞նչ փոփոխություններ են նախատեսվում տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների գործունեության մեխանիզմներում. «Փաստ»Վթար է․ օգոստոսի 4/5-ին 24 ժամ ջուր չի լինելու