Երևան, 08.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հա­յաս­տա­նը շարժ­վում է ար­տա­քին պարտքն ավե­լաց­նե­լու ճա­նա­պար­հով. որ­քա­նո՞վ դա կօգ­նի հաղ­թա­հա­րել սկսված ճգնա­ժա­մը

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Կորոնավիրուսի համաճարակի արդյունքում սկսված համաշխարհային տնտեսական ճգնաժամը վարակից տուժած պետությունների տնտեսական քաղաքականության մեջ էական տեղաշարժերի է հանգեցրել։ 

Դրանով է պայմանավորված, որ այդ երկրների նախապես ծրագրված բյուջեներում փոփոխություններ են կատարվում։ Եվ այս հարցում Հայաստանը բացառություն չէ, քանի որ 2020թ.-ի համար ծրագրված պետական բյուջեի կառուցվածքում փոփոխություններ են արվում՝ հաշվի առնելով, որ հարկերը նվազել են, իսկ ծախսերն՝ ավելացել:

 

Այդ իսկ պատճառով էր, որ կառավարության ներկայացուցիչները խոսում էին 5%-ով բյուջեի դեֆիցիտն ավելացնելու ու այն ծածկելու համար արտաքին աղբյուրներից լրացուցիչ 260 մլրդ դրամ պարտք վերցնելու մասին։ Սակայն ճգնաժամային իրադրության երկարաձգումը և խորացող տնտեսական բարդ իրավիճակը մեծացնում են հավանականությունը, որ մինչև տարեվերջ կառավարությունը ստիպված կլինի պետական բյուջեի դեֆիցիտը ևս մեկ անգամ վերանայել ու էլ ավելի մեծացնել արտաքին պարտքի չափը: 

Իհարկե, Հայաստանի տնտեսական դրությունը մեղմելուն ուղղված քայլերից արտաքին պարտքի ավելացումն ստեղծված իրավիճակից դուրս գալու ճանապարհներից ամենահեշտ տարբերակն է, բայց պետք է հաշվարկել, թե ինչ պայմաններով է այդ վարկը ձեռք բերվում, և արդյոք հնարավոր չէր ավելի քիչ տոկոսադրույքներով ֆինանսական միջոցներ ստանալ այլ դոնորներից։ 

Եվ պատահական չէ, որ մասնագետներն անընդհատ բարձրացնում են այս հարցը և ընդգծում, որ ցածր տոկոսադրույքներով գումարներ ձեռք բերելու բազմաթիվ աղբյուրներ կան, բայց կառավարությունը չի գնում այդ ճանապարհով։

 Իսկ ամենակարևոր հարցը վերաբերում է ներգրավված վարկային միջոցների արդյունավետ և թիրախային օգտագործմանը, ինչը շատ զգայուն թեմա է մեզ համար։

Մյուս հարցը, որը հետաքրքրում է հանրությանը, այն է, թե արդյոք վարկային միջոցներ ներգրավելու դեպքում Հայաստանը լրացուցիչ քաղաքական պարտավորություններ չի՞ ստանձնում որոշակի կոնվենցիաներ վավերացնելու կամ քաղաքական ուղեգիծ որդեգրելու հարցում։ Խնդիրն այն է, որ հանրության շրջանում գրեթե միշտ նմանատիպ հարցերի շուրջ քննարկումներ են տեղի ունենում։

Պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, թե Հայաստանն ի վիճակի՞ է արդյոք հետագայում կատարել իր վարկային պարտավորությունները, թե՞ ստիպված է լինելու հետագայում էժան գներով վաճառել պետական գույքը, ընդերքը և ազգային հարստությունները, որպեսզի կարողնա վճարել վարկերը։

 Չէ՞ որ մենք ժամանակի ընթացքում այսպիսի դեպքերի բազմիցս ականատես ենք եղել։

Կարող են կիրառվել նաև Հայաստանի տնտեսությունն աշխուժացնելու առավել արդյունավետ տարբերակներ, որոնցից մեկն էլ դրսից ներդրումների ներգրավումն է, սակայն ելնելով կառավարության անհավասարակշիռ գործելակերպից ու ոչ բարենպաստ օրենսդրական միջավայրի առկայությունից, շատ քիչ է հավանականությունը, թե օտարերկրյա ներդրողների մոտ այս ճգնաժամային իրավիճակում հետաքրքրություն կառաջանա Հայաստանի նկատմամբ։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

ԱՄՆ Սենատը մեծամասնությամբ ընդունել է Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցների ընդլայնման օրինագիծըԵրգչուհի Բեյոնսեն ​​4 դատական հայց է ներկայացրել ԹուրքիայումԵրևանյան լճում իրականացվել են մաքրման աշխատանքներԻտալական Սիցիլիա կղզում ժայթքել է Էտնա հրաբուխըՊայթյուն՝ Իրանում․ հաղորդվում է զոհերի ու վիրավորների մասին«Ռեալը» հայտարարել է Դիոմանդեի տրանսֆերի մասինՎանաձորում բшխվել են «Jeep Cherokee»-ն և «Toyota Camry»-նՄասկը մերժել է Կիևի խնդրանքը՝ օգտագործել Starlink-ը Ռուսաստանի դեմ հարվшծները կառավարելու համարԵրևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենՍտեփանավանում ռուս կին է փորձել ինքնասպան լինելԵԱՏՄ֊ն չի ուզում, որ իր միջոցներով զարգանա Հայաստանի տնտեսությունը ու հետո գնա ԵՄ. Արշակ ԿարապետյանԱՄՆ վերաքննիչ դատարանը արգելափակել է Թրամփի 400 միլիոն դոլար արժողությամբ Սպիտակ տան պարահանդեսային դահլիճի նախագիծըԿաթողիկոսի նկատմամբ իրականացվող բռնադատավարությունը միահեծան իշխանության հետևանք է. Հանրային ԴաշինքՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարում տուժում է միայն ու միայն ՀՀ քաղաքացին. Աննա ԿոստանյանՓրկարարները հայտանաբերել են մոլորված զբոսաշրջիկներինԼՀԿ-ն պահանջում է դադարեցնել Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների դեմ քրեական հետապնդումըՍարյան փողոցի բնակարաններից մեկում պայթյունի հետևանքով 55-ամյա տղամարդը այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»Սլովակիայի արևելքում արտակարգ դրություն է հայտարարվել շոգի ալիքների պատճառովԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենաՀայաստանի հավաքականի նախկին մարզիչը կգլխավորի Ղազախստանի հավաքականըԱԱԾ-ն զեկույց է ներկայացրելԹրամփը ասել է, որ հանրապետականները կարող են պարտվել Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում«ՀայաՔվեի» անդամները ևս Վաղարշապատի դատարանի բակում են` հաջակցություն Հայ առաքելական եկեղեցու և նրա ՀովվապետիՕգոստոսի 7-ը ասորի ժողովրդի ցեղասպանության հիշատակի օրն է․ Ուժեղ ՀայաստանՀայաստանը ապրում է իր գոյության ամենախայտառակ ժամանակաշրջանը․ Գառնիկ ԴավթյանԱյսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին. Մարիաննա Ղահրամանյան«հակասաֆարովյան» օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ հիմանվորումներ․ Շիրազ ՄանուկյանՎեհափառ Հայրապետի շուրջ խայտառակ զարգացումների, Գյուղացիներին վերաբերող առաջնային հարցերի մասին՝ գյուղտեխնիկայից մինչև անվճար երթուղի. Անդրանիկ ԳևորգյանԹուրքական ապրանքանիշը դադարեցնում է գործունեությունը ՌուսաստանումԴանակահարություն՝ Մասիսի գազալցակայաններից մեկի մոտ. կասկածյալը ձերբակալվել էԴատական նիստից հետո Մայր Տաճարում Վեհափառ Հայրապետը աղոթք է հնչեցնում ժողովրդի հետՍև ծովում բեռնափոխադրումների արժեքը կտրուկ աճել է․ ինչ ազդեցություն կունենա այն Հայաստանի վրա Վեհափառի հանդեպ տիտանական ապօրինություն կա, անասելի ցավ եմ զգում. ՎարդևանյանԱրժանապատիվ դատավորը ինքնաբացարկ հայտնեց և հրաժարվեց քննել գործն ու դատել կաթողիկոսին. Մարիաննա ՂահրամանյանԲելառուսում պակասում է ԽՍՀՄ ժամանակների կառավարման համակարգը․ Լուկաշենկո Նարեկ Կարապետյանը` Կաթողիկոսին հեռացնել փորձելու մասինՀայ ուշուիստները մեդալներ են նվաճել Բաթումի բաց առաջնությունում «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում. մաս 3 Բրյանսկում ուժգին պայթյուն է տեղի ունեցել․ ՌԴ Վարչապետ լինել, չի նշանակում ինչ ուզել անելՀայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը նոր ազգային ընտրանի է գլխավորել «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում. մաս 2«ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծումՄանուկը ծնվել է մոր մահից 1.5 ժամ անց, որը ընկել էր 10-րդ հարկիցՍիրո, ազատության ու պարտքի մասին. Մենուա Սողոմոնյան Կաթողիկոսի դեմ հարուցվել է ապօրինի քրեական վարույթ, պատմության մեջ խայտառակ երևույթ է «Ուժեղ Հայաստան»-ը լքեց ԱԺ դահլիճը՝ Վեհափառի դատավարությանը մասնակցելու համարՊայմանները չեն կատարվել․ ՈՒԵՖԱ-ի հայտարարությունը «Նոա»-ն ունի երկրպագուների աջակցության կարիքը Շվեյցարիայում Բացառիկ ներդրումային հնարավորություն. մեկնարկում է ՙՀրազդան Ցեմենտ Քորփորեյշն՚ ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող գործարանի աճուրդը