Ծեծկռտուք Երեւանում՝ ՃՈ աշխատակիցների եւ քաղաքացիների միջեւ. կան բերման ենթարկվածներ, 1 անձ ձերբակալվել է. 168.am
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆախորդ գիշեր՝ ժամը 23։00-ի սահմաններում, Երեւանի կենտրոնում՝ Մաշտոցի պողոտայում՝ նախկին Փակ շուկայի դիմացի մայթին, ծեծկռտուք է տեղի ունեցել ՃՈ աշխատակիցների եւ քաղաքացիների միջեւ, հաղորդում է 168.am-ը:
Կայքին տեսանյութ տրամադրած քաղաքացին նաեւ նշել է, որ 4 հոգու բերման են ենթարկել։
Կատարվածի վերաբերյալ ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից հայտնել են հետեւյալը. «Մայիսի 24-ին՝ ժամը 22:50-ի սահմաններում ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ Մաշտոցի 8 հասցեում վիճաբանություն կա: Հետագայում այլ ահազանգ ենք ստացել, որ կռիվ է Մաշտոցի 5 հասցեում:
Մեկնած օպերատիվ խումբը Մաշտոցի 5-ի մոտից խուլիգանություն կատարելու կասկածանքով 4 անձի բերման է ենթարկել: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, մեկ անձ ձերբակալված է, կատարվում է նախաքննություն»:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Պայմանագրային զինծառայող է մահացել
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



