Արցախում կորոնավիրուսով վարակվելու եւս 1 դեպք է հաստատվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրցախում նոր կորոնավիրուսի (COVID-19) վարակը հաստատվել է ևս մեկ քաղաքացու մոտ: Այս մասին այսօր՝ մայիսի 25–ին, NEWS.am-ը տեղեկանում է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից։
Վարակակիրը Շահումյանի շրջանից է՝ հաստատված դեպքի շփման շրջանակից, ապրում էր միայնակ և մինչ հիվանդության հաստատումը ինքնամեկուսացված էր:
Այսպիսով, Արցախում հաստատվել է նոր կորոնավիրուսի հիվանդացության 34 դեպք:
Հուրախություն բոլորի, հիվանդությունը հաղթահարել են ևս 3 քաղաքացի: Առողջացման դեպքերն արդեն 13-են, մահացություն չի գրանցվել:
Տեղեկացնենք նաև, որ շարունակվում է 72 քաղաքացու մեկուսացումը, թեստավորման նպատակով Հայաստանի Հանրապետություն է ուղարկվել 725 փորձանմուշ:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Պայմանագրային զինծառայող է մահացել
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



