Երևան, 08.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Իշխանությունները պատրա՞ստ են քաղաքական պատասխանատվություն ստանձնել այն իրավիճակի համար, որ հանրությանը տված իրենց խոստումները հօդս ցնդեցին

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Երկու տարվա ընթացքում քաղաքացիների ակնկալիքները, որ նրանք ունեին վարչապետ Փաշինյանից, իրականություն չեն դառնում։ Խնդիրն այն է, որ Փաշինյանը երկու տարի շարունակ խոսում էր տարբեր բարեփոխումների, կոռուպցիայի դեմ պայքարի, վեթինգի ու տնտեսական հեղափոխության մասին, սակայն դրանք լոկ հայտարարություններից այն կողմ չէին անցնում։

Փաշինյանի պաշտոնավարման ընթացքում քաղաքացիները լրատվական «DDoS» հարձակման են ենթարկվում կոռուպցիայի դեմ պայքարի, քրեական գործերի հարուցման և պետությանը գումարներ վերադարձնելու մասին տեղեկություններով։ 

Այնինչ, հարուցված քրեական գործերից շատերը ժամանակի ընթացքում կարճվում են, իսկ որոշներն էլ անընդհատ ձգձգման գործընթացի մեջ են։ Դատախազությունն էլ, որպես աշխատանքի ցուցանիշ, շարունակ հրամցնում է հարուցված քրեական գործերի քանակը:

Փաստ է, որ մեծ քանակությամբ գործերի հարուցման արդյունքում, բացի լրատվական անտեղի աղմուկից, ոչինչ չկա։ 

Հնչեղ քրեական գործերի հարուցումն ավելի շատ մարդկանց ուշադրությունը իրական խնդիրներից շեղելու նպատակ է հետապնդում, քան միտված է նրանց կյանքի որակը բարձրացնելուն։ 

Չնայած աննշան փոփոխություններին՝ քաղաքացիների կյանքը մնացել է նույնը, ինչպիսին կար նախկինում։ Միևնույն ժամանակ, իշխանավորների կյանքի որակն առնվազն պարգևավճարների հաշվին էապես բարձրացել է։

Իսկ Փաշինյանի հռչակած տնտեսական հեղափոխությունն այդպես էլ մնում է ուտոպիայի մակարդակի։ Իշխանությունները խոսում էին տնտեսական աճերի խոշոր ցուցանիշների մասին, սակայն դրանք իրենց արտացոլումը իրական կյանքում այդպես էլ չգտան, քանի որ վիճակագրությունն ուռճացված է և շատ դեպքերում ուղղակի նկարված։

Իհարկե, համավարակն ինչ-որ առումով «ջրում» կամ «կտրում» է իշխանությունների՝ հանրությանը տված խոստումները, սակայն նրանք գոնե պետք է կարողանան այս իրավիճակում ապահովել ճգնաժամային կառավարման պատշաճ մակարդակ, որպեսզի Հայաստանի տնտեսությունը և առողջապահական համակարգը կոլապսի չենթարկվեն։ Բայց ճգնաժամային կառավարումն իշխանությունների մոտ ևս չի ստացվում։ Եվ օրեցօր վատթարացող իրավիճակը խոսում է դրա մասին։ 

Իշխանության ներսում չկա անհրաժեշտ գիտելիքներ և փորձ ունեցող թիմ։ Դրա համար էլ մենք ականատես ենք լինում հախուռն, կտրուկ և իրար հակասող որոշումների կայացման, որոնց տրամաբանությունն այնքան էլ հասկանալի չէ քաղաքացիների համար։

Իսկ ահա գլխավոր հարցն այն է, թե արդյոք իշխանությունները պատրա՞ստ են քաղաքական պատասխանատվություն ստանձնել այն իրավիճակի համար, որ հանրությանը տված իրենց խոստումները հօդս ցնդեցին, և քաղաքացիներն էլ ներկայումս կանգնած են նույն կոտրված տաշտակի առաջ։

Երկու տարվա կառավարման փորձը ցույց է տալիս, որ միակ բանը, որ իշխանությունները հմտորեն կատարում են, պատասխանատվությունը սեփական ուսերից գցելն է։ Այսպես, եթե երկրի տնտեսությունը չի զարգանում, ապա դրա պատասխանատուն այն քաղաքացիներն են, ովքեր աշխատել չեն սիրում։ 

Պետական կառավարման համակարգի արդյունավետությունը չի բարձրացել, քանի որ այս համակարգում շարունակում են աշխատել նախկինների ներկայացուցիչները կամ համախոհները, որոնք սաբոտաժ են անում։

Կորոնավիրուսի համավարակի տարածումը հնարավոր չի լինում կանխել, քանի որ քաղաքացիները չունեն անհատական պատասխանատվության բարձր մակարդակ, դիմակներ չեն կրում, սոցիալական հեռավորությունը չեն պահպանում։ Պատասխանատվությունը սեփական ուսերից գցելու իշխանությունների արդարացումները կարելի է երկար շարունակել։

Սակայն մինչև ե՞րբ իշխանությունները կարող են իրենց բաժին պատասխանատվությունը գցել այլոց վրա. ի վերջո, այդ գործելակերպը կարող է լուրջ հետևանքներ ունենալ իրենց համար։ Եվ այս համատեքստում պատահական չէ, որ վերջին շրջանում արդեն սկսել է խոսվել վարչապետ Փաշինյանի հավանական հրաժարականի մասին։ Ընդ որում, խոսվում է շատ ակտիվորեն: Նաև՝ հենց իշխանության ներսում:

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Երգչուհի Բեյոնսեն ​​4 դատական հայց է ներկայացրել ԹուրքիայումԵրևանյան լճում իրականացվել են մաքրման աշխատանքներԻտալական Սիցիլիա կղզում ժայթքել է Էտնա հրաբուխըՊայթյուն՝ Իրանում․ հաղորդվում է զոհերի ու վիրավորների մասին«Ռեալը» հայտարարել է Դիոմանդեի տրանսֆերի մասինՎանաձորում բшխվել են «Jeep Cherokee»-ն և «Toyota Camry»-նՄասկը մերժել է Կիևի խնդրանքը՝ օգտագործել Starlink-ը Ռուսաստանի դեմ հարվшծները կառավարելու համարԵրևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենՍտեփանավանում ռուս կին է փորձել ինքնասպան լինելԵԱՏՄ֊ն չի ուզում, որ իր միջոցներով զարգանա Հայաստանի տնտեսությունը ու հետո գնա ԵՄ. Արշակ ԿարապետյանԱՄՆ վերաքննիչ դատարանը արգելափակել է Թրամփի 400 միլիոն դոլար արժողությամբ Սպիտակ տան պարահանդեսային դահլիճի նախագիծըԿաթողիկոսի նկատմամբ իրականացվող բռնադատավարությունը միահեծան իշխանության հետևանք է. Հանրային ԴաշինքՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարում տուժում է միայն ու միայն ՀՀ քաղաքացին. Աննա ԿոստանյանՓրկարարները հայտանաբերել են մոլորված զբոսաշրջիկներինԼՀԿ-ն պահանջում է դադարեցնել Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների դեմ քրեական հետապնդումըՍարյան փողոցի բնակարաններից մեկում պայթյունի հետևանքով 55-ամյա տղամարդը այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»Սլովակիայի արևելքում արտակարգ դրություն է հայտարարվել շոգի ալիքների պատճառովԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենաՀայաստանի հավաքականի նախկին մարզիչը կգլխավորի Ղազախստանի հավաքականըԱԱԾ-ն զեկույց է ներկայացրելԹրամփը ասել է, որ հանրապետականները կարող են պարտվել Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում«ՀայաՔվեի» անդամները ևս Վաղարշապատի դատարանի բակում են` հաջակցություն Հայ առաքելական եկեղեցու և նրա ՀովվապետիՕգոստոսի 7-ը ասորի ժողովրդի ցեղասպանության հիշատակի օրն է․ Ուժեղ ՀայաստանՀայաստանը ապրում է իր գոյության ամենախայտառակ ժամանակաշրջանը․ Գառնիկ ԴավթյանԱյսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին. Մարիաննա Ղահրամանյան«հակասաֆարովյան» օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ հիմանվորումներ․ Շիրազ ՄանուկյանՎեհափառ Հայրապետի շուրջ խայտառակ զարգացումների, Գյուղացիներին վերաբերող առաջնային հարցերի մասին՝ գյուղտեխնիկայից մինչև անվճար երթուղի. Անդրանիկ ԳևորգյանԹուրքական ապրանքանիշը դադարեցնում է գործունեությունը ՌուսաստանումԴանակահարություն՝ Մասիսի գազալցակայաններից մեկի մոտ. կասկածյալը ձերբակալվել էԴատական նիստից հետո Մայր Տաճարում Վեհափառ Հայրապետը աղոթք է հնչեցնում ժողովրդի հետՍև ծովում բեռնափոխադրումների արժեքը կտրուկ աճել է․ ինչ ազդեցություն կունենա այն Հայաստանի վրա Վեհափառի հանդեպ տիտանական ապօրինություն կա, անասելի ցավ եմ զգում. ՎարդևանյանԱրժանապատիվ դատավորը ինքնաբացարկ հայտնեց և հրաժարվեց քննել գործն ու դատել կաթողիկոսին. Մարիաննա ՂահրամանյանԲելառուսում պակասում է ԽՍՀՄ ժամանակների կառավարման համակարգը․ Լուկաշենկո Նարեկ Կարապետյանը` Կաթողիկոսին հեռացնել փորձելու մասինՀայ ուշուիստները մեդալներ են նվաճել Բաթումի բաց առաջնությունում «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում. մաս 3 Բրյանսկում ուժգին պայթյուն է տեղի ունեցել․ ՌԴ Վարչապետ լինել, չի նշանակում ինչ ուզել անելՀայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը նոր ազգային ընտրանի է գլխավորել «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում. մաս 2«ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծումՄանուկը ծնվել է մոր մահից 1.5 ժամ անց, որը ընկել էր 10-րդ հարկիցՍիրո, ազատության ու պարտքի մասին. Մենուա Սողոմոնյան Կաթողիկոսի դեմ հարուցվել է ապօրինի քրեական վարույթ, պատմության մեջ խայտառակ երևույթ է «Ուժեղ Հայաստան»-ը լքեց ԱԺ դահլիճը՝ Վեհափառի դատավարությանը մասնակցելու համարՊայմանները չեն կատարվել․ ՈՒԵՖԱ-ի հայտարարությունը «Նոա»-ն ունի երկրպագուների աջակցության կարիքը Շվեյցարիայում Բացառիկ ներդրումային հնարավորություն. մեկնարկում է ՙՀրազդան Ցեմենտ Քորփորեյշն՚ ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող գործարանի աճուրդը Գայի պողոտայում բախվել են «Kia»-ն և «Hongqi»-ն. «Kia»-ն կողաշրջվել է, վարորդը՝ մահшցել