Շինարարական ձեռնոց եւ բժշկական դիմակ արտադրող արտադրամասերից մեկում հաստատվել է կորոնավիրուսի 7 դեպք. մարզպետ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՇինարարական ձեռնոց եւ բժշկական դիմակ արտադրող «Տավուշ տեքստիլ»-ի արտադրամասերից մեկում հաստատվել է կորոնավիրուսի 7 դեպք, հարակից 2 արտադրամաս փակվել է, 150 աշխատակից եւ նրանց ընտանիքի անդամները ինքնամեկուսացվել են։ Այս մասին «Ազատության» հետ զրույցում հայտնել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։
«Հայտնաբերվել է 2 օր առաջ։ Սկզբում 1 հոգու մոտ, հետո 4 հոգու, հաջորդ օրը ստացանք 4 հոգու տվյալ, հաջորդ օրը՝ 2։ Կա վարկած, թե որտեղից է եկել վարակը։ Ըստ էության արտադրամաս եկել է 1 հոգու միջոցով։
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը վստահեցրել է, որ փակված արտադրամասերը բժշկական դիմակ չեն արտադրել։
Նա նշել է, որ պահին մարզում կա 31 վարակակիր։
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Պայմանագրային զինծառայող է մահացել
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



