Արայիկ Հարությունյանի երդմնակալության հանդիսավոր արարողությունը կլինի առանց լրագրողների
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՇուշի քաղաքում կայանալիք՝ Արցախի Հանրապետության նախագահի երդմնակալության հանդիսավոր արարողությունը կհեռարձակվի ուղիղ եթերով։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։
Նա, մասնավորապես, գրել է.
«Լրատվամիջոցների հարգելի՛ ներկայացուցիչներ,
տեղեկացնում եմ, որ մայիսի 21-ին՝ ժամը 18:00-ին, Շուշի քաղաքում կայանալիք՝ Արցախի Հանրապետության նախագահի երդմնակալության հանդիսավոր արարողությունը ուղիղ եթերով կհեռարձակեն
Արցախի հանրային
Հայաստանի հանրային
Երկիր մեդիա
Կենտրոն
ԱՐ
հեռուստաընկերությունները:
Ապահովվելու է նաեւ լուսանկարների առցանց տրամադրումը:
Լրագրողների մուտքը դահլիճ թույլատրված չի լինելու, ինչի համար նախապես ներողություն ենք խնդրում բոլորից»։
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Պայմանագրային զինծառայող է մահացել
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



