Երևան, 30.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Երբ մասնավոր լաբորատորիաներն անվճար էին աշխատում, լավն էին, երբ որոշեցին անվճար չաշխատել, Առողջապահության նախարարությունը արգելեց կորոնավիրուսի թեստ իրականացնել. ռեկետի հոտ է գալիս. Հ. Մանասյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այն ժամանակ, երբ մասնավոր լաբորատորիաներն անվճար էին աշխատում, լավն էին, համապատասխանում էին ստանդարտներին, երբ որոշեցին, որ այլևս անվճար չեն աշխատելու, Առողջապահության նախարարությունը արգելեց նրանց կորոնավիրուսային վարակի ստուգում իրականացնել: Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց  բժիշկ գաստրոէնտերոլոգ Հայկ Մանասյանը`խոսելով Առողջապահության նախարարության այն որոշման մասին, ըստ որի՝  մասնավոր լաբորատորիաների կողմից կորոնավիրուսային վարակի ստուգումն արգելվում է:

«Սկզբում մասնավոր լաբարատորիաներն աշխատում էին, օգնում էին Առողջապահության նախարարությանը և աշխատում էին անվճար: Առողջապահության նախարարությունը նրանց տալիս էր թեստերը, և նրանք իրականացնում էին աշխատանքները: Նախարարությունը մասնավորապես աշխատում էր  «Աստղիկ» բ/կ-ի և «Պրոմ-Տեստ» ախտորոշման լաբորատորիայի հետ: Լաբորատորիաները չէին վճարվում աշխատանքի համար»,- ներկայացրեց նա:

Մանասյանը նշեց, որ նախարարությունը չի մանրամասնել, թե ինչու են լաբորատորիաներն անվճար աշխատում, ըստ նրա՝ ասում էին՝ իրենց հարցրեք: Նա ներկայացրեց, որ իր տեղեկություններով՝ «Պրոմ-Տեստ» ախտորոշման լաբորատորիայից  ասել են, որ չեն կարող անվերջ անվճար աշխատել, որից հետո նախարարությունը որոշել է, որ լաբարատորիաները   կորոնավիրուսի վարակի ստուգում չեն իրականացնելու:

«Այս ամենից ռեկետի հոտ է գալիս, մարդուն անվճար աշխատեցնում ես, հետո նեղանում ես անվճար չաշխատելու համար ու ընդհանրապես արգելում ես աշխատել: Ըստ իմ հավաստի աղբյուրների՝ մյուս շաբաթ Հայաստան են գալու թեստեր, որոնք 98-99 տոկոս ճշտությամբ ցույց են տալու, թե մարդը տարել է կորոնավիրուսային հիվանդություն, թե՝ ոչ: Այս դեպքում պարտադիր է, որ լաբորատորիաներն ազատ թեստավորեն, որովհետև շատերն են ուզում իմանալ իմունիտետ ունե՞ն, թե ոչ, բայց հնարավոր է, որ սա էլ արգելեն»,- շեշտեց բժիշկը:

Մանասյանը դիտարկմամբ՝ նախարարությունը պետք է այս հարցով պարզաբանում տա: Բժիշկը նաև անդրադարձավ այն խոսակցություններին, որ լաբորատորիաների չաշխատելու որոշումը կապված է թեստերի որակի հետ և ասաց, որ դա չի կարող լաբորատորիաների խնդիրը լինել, քանի որ նախարարությունն է այդ թեստերը նրանց տրամադրել:

«Առողջապահության նախարարությունը հաստատել է, որ մի քանի լաբորատորիաների աշխատանքը համապատասխանում է սահմանված ստանդարտներին: Եթե կան, որ չեն համապատասխանում, կարող եք դրանց աշխատանքն էլ վերահսկել ու մի քանի շաբաթում խնդիրը լուծել, քանի որ կարծիք են հայտնում, որ այս իրավիճակը տարիներ է տևելու: Չի կարելի նման սահմանափակումներ դնել»,- դիմելով Առողջապահության նախարարությանը՝ նշեց Մանասյանը:

Անդրադառնալով այսօր վարակակիրների թվի 351-ով ավելանալուն, բժիշկը շեշտեց, որ սա 1.5 ամիս անիմաստ արտակարգ դրություն հայտարարելու պատճառով է: «Պարզ է դառնում, որ անիմաստ էին այն աշխատանքները, որոնք իրականացնում էին: Առաջին օրվանից ինչ ասել եմ և ինչ սկզբունք, որ առաջ եմ քաշել, մինչև հիմա պահպանվում է, իսկ իրենք չգիտեմ՝ քանի անգամ իրենց մոտեցումները փոփոխեցին ու ոչնչի չհասան»:

Յուրա Մովսիսյանը նշել է, թե ինչ պետք է անի Հայաստանի հավաքականը ԱԱ-ում հայտնվելու համար Երևանում մի շարք հասցեներում 36 ժամ ջուր չի լինիԵրևանում կասեցվել է «Նորֆուդ»-ի արտադրական գործունեությունը Հորմուզը և միջnւկային ծրագիրը Դոհայում բանակցությունների գլխավոր թեմաները կլինեն. Կատարի ԱԳՆ Արթուր Նախշիկյանն ընդգրկվել է Յունիբանկի Խորհրդի կազմում Կյանքից հեռացել է Արմեն Իսահակյանը Սյունիքում 869 ընտանիք զրկվել է ընտանեկան նպաստից. Իշխանությունը թղթի վրա աղքատություն է հաղթահարում. Իրինա Յոլյան Շաղափիչ, որը փայտագործության մեջ իրական «հեղափոխություն» բերեց. «Փաստ»Պոլիկլինիկայում 1 մլն դրամից ավելի աշխատավարձ ստացող մասնագետներ ունենք. Անահիտ Ավանեսյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (30 հունիսի). Վթարվել է տիեզերակայան, ընկել է հսկայական երկնաքար. «Փաստ»Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին. Էդմոն ՄարուքյանԱռանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև. եղանակի տեսություն Վախի մթնոլորտ են փորձում ստեղծել և լռեցնել բոլոր ընդդիմախոսներին․ Արմեն ՄանվելյանԻնչու է ԲՀԿ-ն հայտնվել հանրային ուշադրության կենտրոնում. հետընտրական նոր զարգացումներՀայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հնարավոր թաղման վայրերի մասինՄոնակոյում պայթյունի հետևանքով վիրավորվել են ուկրաինացի բիզնեսմենը և նրա ընտանիքի անդամներըԲազմաշերտ հակասությունների սրման դաշտը տարածաշրջանում. «Փաստ»Ռուս գիտնականները ստեղծել են պոլիմերներ, որոնք 10 անգամ երկարացնում են պերովսկիտային արևային մարտկոցների կյանքը Բաքուն ՀՀ քաղաքացիների համար անանուն տեղեկատվություն տրամադրելու մեխանիզմ է ստեղծում Փակ շփումների աստիճանական ակտիվացում. Հայաստանն ակնհայտորեն հակված չէ մոտ ապագայում դուրս գալ ԵԱՏՄ-ից. «Փաստ»Խաբեություն է, 7 հատ ծիրան գրպանը լցրած Եվրոպա են գնացել, ասում են՝ խմբաքանակ ենք տարել ԵՄ Թուրքիայի արևմտյան մասում խnշոր hրդեհ է բռնկվել Ընդդիմությունը համախմբվո՞ւմ է․ Սամվել Կարապետյանի նախաձեռնությունը նոր փուլ է մտնումՕր 5-րդ. ՍԴ-ն փակ նիստում քննում է ընտրության արդյունքները վիճարկող 7 ուժերի դիմումների քննությունըԱվետիք Չալաբյանը կալանավորված է ժողովրդի ընտրական իրավունքը պաշտպանելու համար․ Մենուա ՍողոմոնյանՀայաստանը գնալով ավելի է խրվում անբարենպաստ լոգիստիկ պայմանավորվածությունների մեջ. «Փաստ»Զինծառայողն օդաճնշիչ ատրճանակnվ մի քանի անգամ կրшկել է գետնին. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցը բարձրացվել է Բելգիայի Դաշնային խորհրդարանումՀայկական ծիրանն առաջին անգամ կհայտնվի Սինգապուրի շուկայումՈղբերգական դեպք. Ջերմուկի «Օլիմպիա» առողջարանում հայտնաբերվել է 14-ամյա աղջնակի մարմինԵրևանում բախվել են «Nissan Tiida»-ն և «Chevrolet»-ը. կա 1 զոh «Տիգրանս բոլորին համախմբողն էր, շրջապատի ուրախությունն ու հոգին». Տիգրան Հարությունյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին. «Փաստ»Անտվերպենի ադամանդի կենտրոնը, ԱՄՆ-ի անկախության 250-ամյակի առթիվ, Թրամփին 321 ադամանդով մատանի է նվիրել Իրանի արևմուտքում զինված հարձակման հետևանքով ԻՀՊԿ 2 անդամ է զոհվել Փաշինյանական Հայաստանում կալանքը պատժի միջոց է․ Մենուա Սողոմոնյան «Խնդիրները նոր են սկսվում. մեծ հարված է ստանում հատկապես սոցիալապես անապահով բնակչությունը». «Փաստ»Կապան Ֆեստ 2026․ երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոն 8-ամյա տղան մահացել է «Սպիտակ» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին «ՀայաՔվե» միավորումը շարունակելու´ է պայքարը` հանուն Հայաստանում ազգային իշխանության հաստատմանՄեկուսացնում են ազգային շահը պաշտպանող և հայանպաստ աշխատանք կատարող մարդկանց․ Արամ ՊետրոսյանՎանաձորում պայմանագրային զինծառայողը կրակոցներ է արձակել Տարկետում ստացած քաղաքացիների համար կսահմանվի զորակոչի ենթակա լինելու տարիքային նոր շեմ. «Փաստ»Հայտարարվող «նպատակն» ու իրական «հեռանկարները». ի՞նչ վտանգներ ունի IMEI կոդերի միասնական բազայի ստեղծումը. «Փաստ»Հորոսկոպի 3 նշան, ովքեր կամուսնալուծվեն ամռանը Ն.Փ. կողմից հրապարակայնորեն հնչեցված այն պնդումը, թե ընդդիմության ստացած բոլոր ձայները ձեռք են բերվել ընտրակաշառքի միջոցով, չի ունեցել որևէ փաստական հիմք․ Է․ ՀովհաննիսյանԱկնհայտ է, որ վերևից ՍԴ-ին հանձնարարություն է իջեցվել՝ շարժվել գործող կառավարչի քաղաքական որոշումներով և դրանց համարժեք վճիռներ կայացնել․ Աբրահամյան Լույս չի լինելու Թանկարժեք մետաղների գները նվազել ենԷլ ի՞նչն է արգելվելու, էլ ի՞նչն է համարվելու «պատերազմի սպառնալիք». «Փաստ»ԱԱ-2026․ Պարագվայը դուրս թողեց Գերմանիային, Մարոկկոն` Նիդեռլանդներին