Երևան, 30.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Գործող իշխանությունը, իր ապիկարությունն ու հանցավոր անգործությունը խոստովանելու փոխարեն, մեղքը բարդում է հասարակության վրա. Սասնա ծռեր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գործող իշխանությունն ապիկարություն ցուցաբերեց նաև համավարակի դեմ պայքարում: Այս մասին ասվում է Սասնա Ծռեր համահայկական կուսակցության տարածած հայտարարության մեջ, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

« Իշխանության ապիկարության հետևանքները հնարավորինս մեղմել ինքնակազմակերպմամբ

Գործող իշխանությունը ապիկարություն ցուցաբերեց նաև համավարակի դեմ պայքարում։

Նրա անպատասխանատու վարքի և անկարողության պատճառով համավարակի դեմ պայքարը դարձավ ձևական ու անլուրջ, ուստի կիրառվող կարանտինային և այլ սահմանափակումները կրկնակի վնաս հասցրեցին։

Ինչպես մյուս երկրներում, մեր երկրում ևս սահմանափակումները պետք է տնտեսական վնասի դիմաց առողջապահական օգուտ տային։

Սակայն Հայաստանում իշխանության մեղքով և՛ տնտեսական կորուստ եղավ, և՛ համավարակի թափը չկոտրվեց։

Կրկնակի ցավալի է, որ իշխանությունը, իր ապիկարությունն ու հանցավոր անգործությունը խոստովանելու փոխարեն, մեղքը բարդում է հասարակության վրա։

Իշխանությունն իր անհեթեթ ու անտրամաբանական վարքով և որոշումներով, բացասական անձնական օրինակով, ինչպես նաև անարդար և մեծավ մասամբ հավելյալ սոցիալական շփում պարտադրող սոցիալ-տնտեսական լուծումներով բացառեց սահմանափակումներից ակնկալվող առողջապահական արդյունքները։

Միայն այն հանգամանքը, որ համավարակի ժամանակ Արցախում հանուն Կրեմլի շահի անցկացվեցին տեղական մաֆիայի վերարտադրության ապօրինի ընտրություններ, բավարար էր անլրջություն և բախտի քմահաճույքին հանձնվելու տրամադրություն տարածելու համար։

Հայտնվելով տնտեսական և հակահամավարակային զույգ ճակատներում ձախողման փաստի առաջ, իշխանությունն ստիպված վերացնում է սահմանափակումները՝ ժողովրդին մատնելով անորոշության և համավարակի ծավալուն բռնկման վտանգի։

Բոլորս տեսնում ենք, որ համավարակը թափ է առնում. օրեցօր հիվանդացածների ռեկորդային թվերի մասին ենք լսում, թերևս արդեն չկա մեկը, որ չունենա հիվանդացած ծանոթ կամ բարեկամ։ Կասկած չկա, որ ներկայումս գտնվում ենք համավարակի բուռն տարածման ժամանակահատվածում։

Նման իրավիճակում պետք է հույսը դնենք մեզ վրա։

Կոչ ենք անում մեր ժողովրդին՝ տուրք չտալ հիվանդությունը ժխտող անհեթեթ տեսակետներին, գիտակցել վտանգի լրջությունը, ինքնակազմակերպվել, պահպանել հիգիենայի ու սոցիալական հեռավորության կանոնները, հատկապես զգույշ լինել տրանսպորտում, աշխատավայրում և այլ փակ տարածքներում, հնարավորինս տեղաշարժվել ոտքով, օգնել կարիքավորներին, իսկ հիվանդության ախտանշաններ զգալու կամ հիվանդի հետ շփման դեպքերում ինքնամեկուսանալ և տեղեկացնել պատկան կառույցներին։

Սասնա Ծռեր համահայկական կուսակցության քարտուղարություն

17 մայիս 2020 թ., Երևան»:

Աճառյան փողոցի շենքերից մեկի 24-ամյա տղամարդն անզգուշաբար ընկել է. բժիշկներն արձանագրել են նրա մաhը Յուրա Մովսիսյանը նշել է, թե ինչ պետք է անի Հայաստանի հավաքականը ԱԱ-ում հայտնվելու համար Երևանում մի շարք հասցեներում 36 ժամ ջուր չի լինիԵրևանում կասեցվել է «Նորֆուդ»-ի արտադրական գործունեությունը Հորմուզը և միջnւկային ծրագիրը Դոհայում բանակցությունների գլխավոր թեմաները կլինեն. Կատարի ԱԳՆ Արթուր Նախշիկյանն ընդգրկվել է Յունիբանկի Խորհրդի կազմում Կյանքից հեռացել է Արմեն Իսահակյանը Սյունիքում 869 ընտանիք զրկվել է ընտանեկան նպաստից. Իշխանությունը թղթի վրա աղքատություն է հաղթահարում. Իրինա Յոլյան Շաղափիչ, որը փայտագործության մեջ իրական «հեղափոխություն» բերեց. «Փաստ»Պոլիկլինիկայում 1 մլն դրամից ավելի աշխատավարձ ստացող մասնագետներ ունենք. Անահիտ Ավանեսյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (30 հունիսի). Վթարվել է տիեզերակայան, ընկել է հսկայական երկնաքար. «Փաստ»Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին. Էդմոն ՄարուքյանԱռանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև. եղանակի տեսություն Վախի մթնոլորտ են փորձում ստեղծել և լռեցնել բոլոր ընդդիմախոսներին․ Արմեն ՄանվելյանԻնչու է ԲՀԿ-ն հայտնվել հանրային ուշադրության կենտրոնում. հետընտրական նոր զարգացումներՀայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հնարավոր թաղման վայրերի մասինՄոնակոյում պայթյունի հետևանքով վիրավորվել են ուկրաինացի բիզնեսմենը և նրա ընտանիքի անդամներըԲազմաշերտ հակասությունների սրման դաշտը տարածաշրջանում. «Փաստ»Ռուս գիտնականները ստեղծել են պոլիմերներ, որոնք 10 անգամ երկարացնում են պերովսկիտային արևային մարտկոցների կյանքը Բաքուն ՀՀ քաղաքացիների համար անանուն տեղեկատվություն տրամադրելու մեխանիզմ է ստեղծում Փակ շփումների աստիճանական ակտիվացում. Հայաստանն ակնհայտորեն հակված չէ մոտ ապագայում դուրս գալ ԵԱՏՄ-ից. «Փաստ»Խաբեություն է, 7 հատ ծիրան գրպանը լցրած Եվրոպա են գնացել, ասում են՝ խմբաքանակ ենք տարել ԵՄ Թուրքիայի արևմտյան մասում խnշոր hրդեհ է բռնկվել Ընդդիմությունը համախմբվո՞ւմ է․ Սամվել Կարապետյանի նախաձեռնությունը նոր փուլ է մտնումՕր 5-րդ. ՍԴ-ն փակ նիստում քննում է ընտրության արդյունքները վիճարկող 7 ուժերի դիմումների քննությունըԱվետիք Չալաբյանը կալանավորված է ժողովրդի ընտրական իրավունքը պաշտպանելու համար․ Մենուա ՍողոմոնյանՀայաստանը գնալով ավելի է խրվում անբարենպաստ լոգիստիկ պայմանավորվածությունների մեջ. «Փաստ»Զինծառայողն օդաճնշիչ ատրճանակnվ մի քանի անգամ կրшկել է գետնին. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցը բարձրացվել է Բելգիայի Դաշնային խորհրդարանումՀայկական ծիրանն առաջին անգամ կհայտնվի Սինգապուրի շուկայումՈղբերգական դեպք. Ջերմուկի «Օլիմպիա» առողջարանում հայտնաբերվել է 14-ամյա աղջնակի մարմինԵրևանում բախվել են «Nissan Tiida»-ն և «Chevrolet»-ը. կա 1 զոh «Տիգրանս բոլորին համախմբողն էր, շրջապատի ուրախությունն ու հոգին». Տիգրան Հարությունյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին. «Փաստ»Անտվերպենի ադամանդի կենտրոնը, ԱՄՆ-ի անկախության 250-ամյակի առթիվ, Թրամփին 321 ադամանդով մատանի է նվիրել Իրանի արևմուտքում զինված հարձակման հետևանքով ԻՀՊԿ 2 անդամ է զոհվել Փաշինյանական Հայաստանում կալանքը պատժի միջոց է․ Մենուա Սողոմոնյան «Խնդիրները նոր են սկսվում. մեծ հարված է ստանում հատկապես սոցիալապես անապահով բնակչությունը». «Փաստ»Կապան Ֆեստ 2026․ երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոն 8-ամյա տղան մահացել է «Սպիտակ» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին «ՀայաՔվե» միավորումը շարունակելու´ է պայքարը` հանուն Հայաստանում ազգային իշխանության հաստատմանՄեկուսացնում են ազգային շահը պաշտպանող և հայանպաստ աշխատանք կատարող մարդկանց․ Արամ ՊետրոսյանՎանաձորում պայմանագրային զինծառայողը կրակոցներ է արձակել Տարկետում ստացած քաղաքացիների համար կսահմանվի զորակոչի ենթակա լինելու տարիքային նոր շեմ. «Փաստ»Հայտարարվող «նպատակն» ու իրական «հեռանկարները». ի՞նչ վտանգներ ունի IMEI կոդերի միասնական բազայի ստեղծումը. «Փաստ»Հորոսկոպի 3 նշան, ովքեր կամուսնալուծվեն ամռանը Ն.Փ. կողմից հրապարակայնորեն հնչեցված այն պնդումը, թե ընդդիմության ստացած բոլոր ձայները ձեռք են բերվել ընտրակաշառքի միջոցով, չի ունեցել որևէ փաստական հիմք․ Է․ ՀովհաննիսյանԱկնհայտ է, որ վերևից ՍԴ-ին հանձնարարություն է իջեցվել՝ շարժվել գործող կառավարչի քաղաքական որոշումներով և դրանց համարժեք վճիռներ կայացնել․ Աբրահամյան Լույս չի լինելու Թանկարժեք մետաղների գները նվազել ենԷլ ի՞նչն է արգելվելու, էլ ի՞նչն է համարվելու «պատերազմի սպառնալիք». «Փաստ»