ՀՀ դեսպանության դիվանագետը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարարի գլխավոր խորհրդականի հետ․ քննարկվել են մի շարք հարցեր
ՔԱՂԱՔԱԿԱՆՀամաձայն ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանի և ԻԻՀ էներգետիկայի նախարար և Հայաստան-Իրան միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Ռեզա Արդաքանիանի միջև փոխադարձ պայմանավորվածության՝ ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության դիվանագետ Ռուդիկ Յարալյանը հանդիպեց ԻԻՀ էներգետիկայի նախարարի գլխավոր խորհրդական Մոհամադ Ալի Ֆարահնաքիանի հետ:
Զրուցակիցները քննարկեցին երկու երկրների միջև էներգետիկայի և տնտեսության այլ ոլորտներին վերաբերող, ինչպես նաև Հայաստան-Իրան միջկառավարական համատեղ հանձնաժողովի աշխատանքների ակտիվացման խնդիրները։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է
5
Կայծակը հարվածել է չորս երեխաների հորը



