Երևան, 27.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ի՞նչ գլոբալ զարգացումներ են սպասվում առաջիկայում. Կարեն Ադոնց

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Տնտեսագետ Կարեն Ադոնցը Facebook-ի իր էջում գրել է.

«Ի՞ՆՉ ԳԼՈԲԱԼ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ ԵՆ ՍՊԱՍՎՈՒՄ ԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ

Եկող ճգնաժամը, ի տարբերություն ցիկլային ճգնաժամերի, ունի մի դրական առանձնահատկություն, դա՝ ներդրողների մոտ դեռ չեն ձեւավորվել խիստ բացասական սպասումներ։

Սա պայմանավորված է երկու հանգամանքով՝ նախ, հասունացող ճգնաժամի դրդապատճառը համավարակն է՝ սպասվում է, որ համավարակը վերանալուն պես, համաշխարհային տնտեսությունը կանցնի վերականգնման։ Երկրորդ հանգամանքը՝ արված քայլերն ու տրված խոստումներն են։ Գումարային առումով, դրանք էականորեն գերազանցում են բոլոր սցենարներով համաշխարհային տնտեսության կանխատեսվող վնասները։

Մի քանի խոսք գլոբալ քաղաքականության հավանական տեղաշարժերի մասին, որոնք կարող են ազդեցություն ունենալ նաեւ մեր զարգացման ընթացքի վրա։

Զարգացած պետություններում եւ միասնական խոշոր շուկաներում, առաջիկա տարիներին, ամենայն հավանականությամբ, հասունանալու են «տնտեսական էգոցենտրիզմի» խորացմանը նպաստող մոտեցումները։ Դրանք, որոշ առումով, արդեն սկիզբ են առել՝ «Ամերիկան նախ եւ առաջ» կարգախոսի ներքո։ Համավարակը, հավանաբար կխթանի այս գործընթացը, ներառելով այլ զարգացած խոշոր շուկաներ՝ առավել եւս, որ ստեղծվել է հարմար «ելման դրություն»։

Որո՞նք են դրան բնորոշ զարգացումները.

Ա) Անորինական միգրանտների թվի էական նվազեցում, վիզաների ռեժիմի խստացում,

Բ) Կապիտալի (ֆինանսական ու արտադրական) վերադարձի խթանում՝ զարգացող երկրներից ետ՝ դեպի զարգացած երկրներ,

Գ) Համաշխարհային շուկայում, արտադրական հումքատեսակների ու էներգակիրների գների հնարավորինս ցածր մակարդակի պահպանում՝ համաձայնեցված գլոբալ քաղաքականության արդյունքում,

Դ) Ներքին արտադրողների խթանման քաղաքականություն, ներմուծման ռեժիմի խստացում,

Ե) Զարգացող երկրներին տրամադրվող աջակցության էական կրճատում։

Կարելի է ենթադրել, որ տնտեսական ճնշումները՝ թե Ռուսաստանի, եւ թե արդեն նաեւ՝ Չինաստանի վրա, կարող են մեծանալ։

Այս տնտեսական փոխակերպումները, որոշ առումով, կարող են երկարաձգել ու «ծամծմել» համաշխարհային տնտեսության վերականգնումը։ Ակնհայտ է նաեւ, որ նման սցենարի պարագայում, զարգացող եւ երրորդ կարգի երկրները տեւական ժամանակ գործելու են ճգնաժամային ճնշումների ներքո։

Որո՞նք են Հայաստանի տնտեսության համար, այս տեսանկյունից, հնարավոր ռիսկերը՝

1) Տնտեսության ծավալների անկում՝
-նվազող պահանջարկով պայմանավորված,
-արտահանման անկմամբ պայմանավորված,
-տեղական ապրանքների՝ ներմուծվող ապրանքներով փոխարինմամբ պայմանավորված։

2) Գործազրկության աճ՝
-նվազող պահանջարկով պայմանավորված,
-արտահանման անկմամբ պայմանավորված,
-արտագնա աշխատանքների սահմանափակմամբ պայմանավորված,
-մասնավոր ու պետական ներդրումային ակտիվության թուլացմամբ պայմանավորված,
-արտաքին վարկավորման պայմանների խստացմամբ ու աստիճանական կրճատմամբ պայմանավորված։

3) Բյուջետային մուտքերի կրճատում՝
- տնտեսության ծավալների անկմամբ պայմանավորված,
- գործազրկության աճով պայմանավորված,
-ներդրումային ակտիվության թուլացմամբ պայմանավորված։

4) Վարկային (իրավաբանական, ֆիզիկական անձանց) դեֆոլտների հավանականություն։
-տնտեսության անկմամբ եւ վարկերի կտրուկ ավելացմամբ պայմանավորված,
-գործազրկության աճով պայմանավորված»: 

 



Ջերմատնային տնտեսությունները կստանան արտոնյալ վարկեր՝ արտահանման խնդիրները հաղթահարելու համարԵրեկվա փակ հանդիպումից հատվածներ․ Նարեկ Կարապետյանը տեսանյութ է հրապարակելԴուք եղել եք, կաք և մնալու եք շրիշակից ցածր. Մարիաննա ՂահրամանյանՓրկարարներն ու ոստիկանները կանխել են քաղաքացու ինքնասպանությունը2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդների ժամկետները. ե՞րբ կհանգստանան դպրոցականներըԳլենդելի նոր ոստիկանապետը հայ էԵրևանում «Nissan»-ը վրաերթի է ենթարկել 13-ամյա հեծանվորդի, որն էլ տեղափոխվել է հիվանդանոցՄեկ տարի անց․ պայքարը Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ շարունակվում է․ Արմեն Հովասափյան Մերձավոր Արևելքում խաղաղությունը դեռևս հեռավոր նպատակ է. Արտակ ԶաքարյանԲժիշկը զգուշացրել է նարնջի ռիսկի մասինՋերմաստիճանը կհասնի 35-36 աստիճանի. Գագիկ Սուրենյան Չալաբյանի ձերբակալությունը նույն քաղաքական շղթայի հերթական օղակն է․ Մենուա ՍողոմոնյանԵրեկ մաhացած զինծառայողի ձեռքերին վնասվածքներ են եղելՌուսաստանը և Չինաստանը համատեղ ավիապարեկnւթյուն են իրականացրել Խաղաղ օվկիանոսում Մինաբում դպրոցին hասցված hարվածը տեղի է ունեցել ԱՄՆ հետախnւզության uխալների պատճառով․ Bloomberg Ռուսաստանին պետք է Եվրոպայի հետ փոխգործակցության նոր ձևաչափեր մշակի․ ՌԴ ԱԳՆ Իրանի ԶՈւ-ն պատրաստ է համագործակցել դատական մարմինների հետ՝ կազմակերպված կոռուպցիայի դեմ պայքարում․ «Խաթամ ալ-Անբիա» Փորձում են գլխատել ընդդիմադիր ամենակայացած կառույցներից մեկը. չի ստացվելու. Դավիթ ՍարգսյանՈ՞վ է եղել նախկինում Ռուբեն Ռուբինյանը, և ո՞րն է եղել նրա՝ Թուրքիայում լինելու նպատակը. Շիրազ ՄանուկյանԵրևանում 30-ամյա վարորդը «Nissan Sentra»-ով վրшերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով հատող 13-ամյա հեծանվորդին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց «Մի քանի լեզուների էր տիրապետում, խելոք ու լավ տղա էր». մահացած զինծառայողի մասինՄեծ վճռականությամբ՝ դեպի մեծ փոփոխություն.աննահանջ քայլերով՝ դեպի Ուժեղ Հայաստան. Նարեկ Կարապետյան19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքովԿապան-Երևան ճանապարհին «Mercedes-Benz» կցորդով բեռնատարը կողաշրջվել է․ կա տուժած Պեկինում թեթև ինքնաթիռի՝ բարձրահարկ շենքին բախվելnւ հետևանքով զnhվել է օդաչուն, ևս 13 հոգի վիրավnրվել է Մեսսին Հորդանանի դեմ խաղը կսկսի պահեստայինների նստարանից Ձեր հեռախոսը կարող է հայտնվել պետական միասնական բազայում. ի՞նչ է նախատեսվումԱվետիք Չալաբյանը 2025-ի նոյեմբերին ահազանգում էր ապօրինի կալանքների աղաղակող թվի մասինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կնվազի, ապա կբարձրանա Քաղաքական ընդդիմախոսներին լռեցնելը դարձել է այս իշխանության ձեռագիրը․ Արմեն Խաչիկյան Ինչպես և ինչու ֆուտբոլը վերածվեց... ռեգբիի. «Փաստ»«Քրիստոնեական համերաշխություն» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը խոր մտահոգություն է հայտնում Հայաստանում «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի կալանավորման կապակցությամբՓամբակ գետում հայտնաբերվել է մարմին Ցանկացած պահի կարող ենք թիրախավորվել այս երկրի իշխանությունների կողմից․ Անահիտ ԱդամյանՔանի՞ արևային վահանակ կարող է փոխարինել մեկ ատոմակայանին. Պատասխանը զարմանալի է ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 ՀՈԻՆԻՍԻ). Առաջին բանկոմատը, մերձքաղաքային գնացքների բախումը. «Փաստ»«ՀայաՔվեի» մեծ ընտանիքի շարքերը կուռ են և անսասանԿապան-Երևան ճանապարհին «Mercedes-Benz» կցորդով բեռնատարը կողաշրջվել է․ կա տուժած Գալիս են «փրկելու». գործող իշխանությունը կշարունակի՞ հակառուսական ուղղությունը. «Փաստ»Վարդան Ջհանյանը գործակցության հուշագիր է ստորագրել European Metals-ի հետ Սա այն իշխանությունն է, որը չի խղճում ոչ մեկին, այդ թվում՝ սեփական թիմի ներկայացուցիչներին. Սրբուհի Գալյան Ո՞ւմ է ձեռնտու մանդատներից հրաժարվելը Արևմտյան աջակցության արդյունքը՝ ժողովրդավարության ոչնչացում, բռնաճնշումներ, հետապնդումներ. «Փաստ»ՌԴ ԱԳՆ պաշտոնական մեկնաբանությունը ցույց են տալիս, որ ՀԱՊԿ-ի շուրջ ճգնաժամին հետևում է նաև ԵԱՏՄ-ի շուրջ ճգնաժամը․ Տիգրան Աբրահամյան Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը«Մեր ապրելու ուժը Նարեկին ապրեցնելն է». հրետանավոր Նարեկ Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 26-ին Մարտունիում. «Փաստ»Ինչո՞ւ են կասկածի տակ դրվում իշխանության հիմնական փաստարկներըՀստակեցումներ կարվեն արտադպրոցական ծրագրերի իրականացման գործընթացում. ի՞նչ գործնական խնդիրներ են ի հայտ եկել. «Փաստ»Ձուկ չեն արտահանել, բայց ռուսական պատժամիջոցների տակ են հայտնվել «Ոչ միայն անհնար է, այլև չեն էլ հավակնում դառնալ ամբողջ Հայաստանի և բոլոր հայերի իշխանությունը». «Փաստ»