Հայաստանում Wizz Air-ի թռիչքների ամբողջական գործարկումը նախատեսվում է հունիսին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆWizz Аir ավիաընկերության հետ քննարկումներ են ընթանում հունիսին թռիչքները վերսկսելու վերաբերյալ։ Այդ մասին Ազգային ժողովում հայտարարել է պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովի հարցերին:
«Հենց այսօր, մինչև ԱԺ նիստը, հեռախոսային կոնֆերանս եմ ունեցել Wizz Air ավիաընկերության ներկայացուցիչների հետ: Նրանց հետ, մասնավորապես, քննարկում էինք ՀՀ-ում բազայի հիմնման հարցը, անդրադարձանք նաև պոտենցիալ ավիաթռիչքների վերակազմակերպման և վերագործարկման հարցին: Մեր նախնական գնահատմամբ՝ դա հնարավոր է անել հունիս ամսվա ընթացքում ամբողջապես՝ կախված իրավիճակի գնահատականից: Բայց այս փուլում մեր նախնական պլանն այն է, որ դա տեղի է ունենալու հունիսի կեսերից»,-ասաց Ավինյանը:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Պայմանագրային զինծառայող է մահացել



