Երբ բացահայտվեց «գործի» բուն բովանդակությունը, ինձ համար առնվազն չեք ամաչի. Արմեն Աշոտյան
ԲԼՈԳՀՀ կրթության եւ գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.
«Ես, այսօրվա կրիմինալ քրոնիկոնի հերոսս եւ ձեր ընկերը, ուզում եմ իմ անսահման շնորհակալությունը հայտնել ձեզ՝ արդեն հարյուրավոր նամակների, զանգերի, գրառումների համար։
Այսքան բարի ու ջերմ, եւ ամենակարեւորը՝ անկեղծ խոսքեր յոթ տարվա նախարար աշխատելու ժամանակ չեմ հիշում։
Ու ամենա-ամենակարեւորը՝ այդ ամենն անկախ քաղաքական պատկանելությունից եւ հայացքներից։
Այս խմորը դեռ ջուր է քաշելու, բայց ուզում եմ վստահ լինեք, երբ բացահայտվեց «գործի» բուն բովանդակությունը, ինձ համար առնվազն չեք ամաչի եւ իմ անձի հանդեպ ձեր վերաբերմունքի համար չեք փոշմանի։
Ձեր Արմեն»։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



