Երևան, 30.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Բանակում ելակի գնման շուրջ «ինտրիգներ» չկան. պարզաբանում են ՊՆ-ն և մատակարար ընկերությունները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2020 թվականի ապրիլի 8-ին ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ զորամասերում սննդի հետ մատուցվում է նաև ելակ։ Հրապարակված տեսանյութում երևում էր սառնարանում չափաբաժիններով առանձնացված ելակները։

 

Տեղեկատվության ստուգման կենտրոնը նշում է, որ այս առիթով «Հրապարակ» օրաթերթն իր հերթական համարում գրել է, թե բանակում ելակի մատակարարման «հետևում կանգնած են» պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։ Նշվում էր, թե զորամասերին ելակ մատակարարող ընկերությունը «Գրին ֆուդն» է, որի բաժնետերերից մեկը Վարդուհի Ֆեսչյանն է։

«Ասում են՝ Աննա Հակոբյանի և Ֆեսչյանի ընկերությունը կայացել է այն դժվար օրերին, երբ Նիկոլ Փաշինյանն Արթիկի բերդում նստած էր։ Արթիկում ապրող այս ընտանիքը ջերմ հյուրընկալություն է ցուցաբերել Փաշինյանի ընտանիքին, երբ հայրիկին բանտում տեսակցության են մեկնել»,- գրել էր թերթը։  

Ըստ պարբերականի՝ Փաշինյանների ընտանիքը որոշել է «երախտագիտությունը հայտնել ընկերության սեփականատիրոջը»։

Տեղեկատվության ստուգման կենտրոնը հիշեցնում է, որ 2019 թ․ հունիսից մեկնարկել է մասնավոր գործընկերոջը ՀՀ զինված ուժերի սննդի պատվիրակման փորձնական ծրագիրը։ Այժմ բանակին սնունդ մատակարարողների թիվը 5-ն է։ Ընկերություններն ընտրվել են մրցութային կարգով։ Նախարարությունն ընդունել է հայտեր, գործընթացով հետաքրքրվածների հետ կնքվել են պայմանագրեր։

Ընկերություններից մեկն էլ «Մեդիտեք» ՍՊԸ-ն է, որը տվյալ ծրագրի շրջանակներում մատակարարել է նաև ելակ, քանի որ պայմանագրով սահմանված է, որ պետք է մատուցվեն մրգեր և հատապտուղներ։

Պայմանագրի համաձայն՝ մասնավոր ընկերություններն իրենք են որոշում՝ որ ընկերությունից ինչ ձեռք բերել. ո՛չ Պաշտպանության նախարարությունը, ո՛չ էլ՝ առավել ևս Աննա Հակոբյանը որևէ լիազորություն այստեղ չունեն։

«Մեդիտեք» ընկերության սեփականատեր Անուշավան Խաչատրյանը «Տեղեկատվության ստուգման կենտրոնի» հետ զրույցում հայտնեց, որ «Գրին Ֆուդ»-ն է հանդիսանում իրենց ելակ, ելակի մուրաբա և ջեմ մատակարարող ընկերությունը։ Նրանք գին-որակ համադրությամբ լավագույն ծառայությունն են մատուցել։ Սեփականատիրոջ խոսքերով՝ իրենք անձամբ են ընտրություն կատարել, թե որ ընկերությունը՝ ինչ ապրանք և պարեն պետք է մատակարարի։ Որևէ մեկը իրենց չի պարտադրել կամ հուշել՝ օգտվել «Գրին Ֆուդ»-ի ծառայություններից, ինչպես նաև համագործակցվող մնացած մատակարարների ծառայություններից։

Խաչատրյանի խոսքերով՝ «Մեդիտեք» ՍՊԸ-ն աշխատում է 200-ից ավելի մատակարար կազմակերպությունների հետ։

«Գրին Ֆուդ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2015-ին և ունի 2 բաժնետեր՝ Արտաշես Ավետիսյանը և Վարդուհի Ֆեսչյան։ Սակայն տեղեկույթյունը, թե բաժնետերերից Վ. Ֆեսչյանը «հյուրընկալություն է ցուցաբերել Փաշինյանի ընտանիքին, երբ մեկնել են բանտ տեսակցության» չի համապատասխանում իրականությանը։

Պաշտպանության նախարարությունից, մեկնաբանելով հիշյալ հրապարակումը, հայտնեցին՝

«Պաշտպանության նախարարությունը բանակին սնունդ մատակարարող բոլոր ընկերությունների հետ  էլ ունի մտերիմ է և բարիդրացիական աշխատանքային հարաբերություններ, սակայն նախարարի կողմից որևէ հովանավորչությունը բացառված է։ Ուստի խութեր պետք չէ փնտրել այնտեղ, որտեղ դրանք չկան»։

Թեհրանը և Դոհան հուլիսի 1-ին կարող են սկսել իրանական ակտիվների ապաuառեցման քննարկումը. Բաղայի Երկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ժամկետը Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա վիրավnր Հրդեհ տան տանիքում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը Թեհրանը և Դոհան հուլիսի 1-ին կարող են սկսել իրանական ակտիվների ապաuառեցման քննարկումը. Բաղայի Վաղարշապատի համայնքային ոստիկանները թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքեր են բացահայտել Կասեցվել է «Պանիր Լոռի 45%»-ի արտադրությունը Տպավորիչ հաղթանակ` Երևանում. Հայկ Խլոյանը պարտության մատնեց օլիմպիական չեմպիոն Մուսա Եվլոևին Ու՞մ շահերից էր գործում Փաշինյանը փաստացի փչացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Հարցում Հրդեհ՝ տան տանիքում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը Ձեզ համա՞ր էլ է պարզ, որ էն խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերել․ հարցում Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում Ի՞նչ է ստացվում այն, ինչի համար Փաշինյանը նախկիններին էր մեղադրում ավելի մեծ մաշտաբներով ինքն է անում․ հարցում Ավագ դպրոցների ընդունելությունը կիրականացվի առցանց հայտագրմամբ՝ երկու փուլովԹալանչի են ասում նախկիններին․ Ձեր տպավորությամբ ովքե՞ր են իրական թալանչիները․ հարցում Անկարան կարող է վաճառել С-400 համակարգերը Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել ավելի քան 2 հազար զինծառայողի մասունք Երկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ռեժիմի գործողության ժամկետըՍուրեն Պապիկյանը մասնակցել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի նորակառույց ճաշարանի բացման արարողությանը Ի՞նչ էր նախատեսվում Գյումրիում. նոր մանրամասներ չկայացած ավագանու նիստի մասինՍահմանադրական դատարանի ցանկացած որոշում կայացվելու է Փաշինյանի ցուցումով․ Արշակ ԿարապետյանԱճառյան փողոցի շենքերից մեկի 24-ամյա տղամարդն անզգուշաբար ընկել է. բժիշկներն արձանագրել են նրա մաhը Յուրա Մովսիսյանը նշել է, թե ինչ պետք է անի Հայաստանի հավաքականը ԱԱ-ում հայտնվելու համար Երևանում մի շարք հասցեներում 36 ժամ ջուր չի լինիԵրևանում կասեցվել է «Նորֆուդ»-ի արտադրական գործունեությունը Հորմուզը և միջnւկային ծրագիրը Դոհայում բանակցությունների գլխավոր թեմաները կլինեն. Կատարի ԱԳՆ Արթուր Նախշիկյանն ընդգրկվել է Յունիբանկի Խորհրդի կազմում Կյանքից հեռացել է Արմեն Իսահակյանը Սյունիքում 869 ընտանիք զրկվել է ընտանեկան նպաստից. Իշխանությունը թղթի վրա աղքատություն է հաղթահարում. Իրինա Յոլյան Շաղափիչ, որը փայտագործության մեջ իրական «հեղափոխություն» բերեց. «Փաստ»Պոլիկլինիկայում 1 մլն դրամից ավելի աշխատավարձ ստացող մասնագետներ ունենք. Անահիտ Ավանեսյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (30 հունիսի). Վթարվել է տիեզերակայան, ընկել է հսկայական երկնաքար. «Փաստ»Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին. Էդմոն ՄարուքյանԱռանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև. եղանակի տեսություն Վախի մթնոլորտ են փորձում ստեղծել և լռեցնել բոլոր ընդդիմախոսներին․ Արմեն ՄանվելյանԻնչու է ԲՀԿ-ն հայտնվել հանրային ուշադրության կենտրոնում. հետընտրական նոր զարգացումներՀայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հնարավոր թաղման վայրերի մասինՄոնակոյում պայթյունի հետևանքով վիրավորվել են ուկրաինացի բիզնեսմենը և նրա ընտանիքի անդամներըԲազմաշերտ հակասությունների սրման դաշտը տարածաշրջանում. «Փաստ»Ռուս գիտնականները ստեղծել են պոլիմերներ, որոնք 10 անգամ երկարացնում են պերովսկիտային արևային մարտկոցների կյանքը Բաքուն ՀՀ քաղաքացիների համար անանուն տեղեկատվություն տրամադրելու մեխանիզմ է ստեղծում Փակ շփումների աստիճանական ակտիվացում. Հայաստանն ակնհայտորեն հակված չէ մոտ ապագայում դուրս գալ ԵԱՏՄ-ից. «Փաստ»Խաբեություն է, 7 հատ ծիրան գրպանը լցրած Եվրոպա են գնացել, ասում են՝ խմբաքանակ ենք տարել ԵՄ Թուրքիայի արևմտյան մասում խnշոր hրդեհ է բռնկվել Ընդդիմությունը համախմբվո՞ւմ է․ Սամվել Կարապետյանի նախաձեռնությունը նոր փուլ է մտնումՕր 5-րդ. ՍԴ-ն փակ նիստում քննում է ընտրության արդյունքները վիճարկող 7 ուժերի դիմումների քննությունըԱվետիք Չալաբյանը կալանավորված է ժողովրդի ընտրական իրավունքը պաշտպանելու համար․ Մենուա ՍողոմոնյանՀայաստանը գնալով ավելի է խրվում անբարենպաստ լոգիստիկ պայմանավորվածությունների մեջ. «Փաստ»Զինծառայողն օդաճնշիչ ատրճանակnվ մի քանի անգամ կրшկել է գետնին. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցը բարձրացվել է Բելգիայի Դաշնային խորհրդարանում