Երևան, 27.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Պետք է կա­րև­որ­վի կրթու­թյան բո­վան­դա­կու­թյու­նը, ոչ թե գնա­հա­տա­կա­նը»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստի» զրուցակիցն է հայոց լեզվի և գրականության ուսուցիչ, կրթության փորձագետ Արսեն Վարդանյանը: Անդրադարձ ենք կատարել կրթության ոլորտում ընդունված մի շարք որոշումներին և խնդիրներին:

Հեռավար կրթության արդյունավետության մասին

Վարդանյանը նշում է՝ ամենն արվեց արտակարգ դրության պայմաններում և, բնականաբար, ամեն ինչ չէր կարող 100 տոկոս լիարժեքությամբ և արդյունավետությամբ լինել: «Արտակարգ ռեժիմը ենթադրում է արտակարգ պայմաններ և դրանց հարմարվելու միտում: Ուզենք թե չուզենք, ինչ-որ տեղ ինչ-որ բան պետք է դրանից տուժեր: Համաձայն եմ այն տեսակետի հետ, որ սա առկա ուսուցմանը փոխարինող ինչ-որ տարբերակ էր և պարտադիր տարբերակ, քանի որ հակառակ դեպքում կրթությունն ուղղակի կոլապսի կենթարկվեր: 

Չեմ պատկերացնում՝ ինչ հետևանքներ կլինեին, եթե այս ամենը չկազմակերպվեր: Եթե արտակարգ դրության պայմաններում դասեր չկազմակերպվեին, պատկերացրեք՝ ինչ կլիներ դպրոցահասակ դեռահասի հետ, որն էներգիան իրացնելու լուրջ խնդիր ունի: Այո՛, չենք կարող ասել, որ ունենք 100 տոկոս արդյունավետություն: 

Նախ՝ պատրաստ չէինք այս ամենին՝ թե՛ տեխնիկական, թե՛ ուսուցիչների և աշակերտների պատրաստվածության առումով: Բայց մեր ժողովուրդը մի տաղանդ ունի՝ ծայրահեղ իրավիճակներում ուժերի գերլարումով սխրանքներ գործելու: 

Այո՛, ուսուցիչների մի մասի համար սա անհասկանալի մի բան էր, թե ինչ պետք է անել: Բայց քիչ-քիչ, իրար օգնելով, միմյանց ոգևորելով՝ կարողացանք որոշակի աշխատանք կատարել: Կապի մեջ եմ այլ շրջանների հետ, շատ ծնողներ ու ուսուցիչներ նշում են, որ որոշ ուսուցիչներ այդպես էլ ոչինչ չարեցին, օգտվեցին առիթից, ուղղակի գումար ստացան, բայց դա չնչին տոկոսն է: 

Դպրոցի հիմքն այն ուսուցիչներն են, որոնք ջանք ու եռանդ չեն խնայում: Բացի դա, աշակերտների մի մասն այս ընթացքում դրսևորեց այնպիսի հատկանիշներ, որ չէիր էլ սպասի՝ ավելի պատասխանատու, պատրաստակամ, մեծ սիրով սովորում էին: 

Սկզբում ոգևորվածությունն ավելի մեծ էր, բայց հիմա մի փոքր հոգնածություն կա: Իհարկե, այստեղ շատ բան կախված է նաև ուսուցիչներից: Հեռավար կրթությունը ենթադրում է ուսուցման այլ մեթոդներ և պայմաններ, որոնց պետք է հետևենք»,-ասում է Վարդանյանը: 

Որոշումը միակողմանի էր

Երբ ԿԳՄՍ նախարարությունը հայտարարեց, որ հանրակրթական ուսհաստատություններում տարեկան գնահատականներն ամփոփվելու են մինչև մարտի 13-ը ունեցած և էլեկտրոնային մատյաններ փոխադրած գնահատականների հիման վրա, ծնողների շրջանում որոշակի անհանգստություններ նկատվեցին՝ երեխաներից շատերը պարտաճանաչ սովորել են, բայց ստացվում է, որ նրանց աշխատանքը չի արտացոլվելու գնահատականների տեսքով: Վարդանյանի խոսքով, այս հարցի շուրջ տարակարծությունները սկսվեցին հենց հայտարարության օրվանից: 

«Ըստ ԿԳՄՍ նախարարության ներկայացրած դիրքորոշման, այս որոշման նպատակն այն էր, որ սոցիալական արդարությունը պահպանվի, այսինքն՝ այն երեխաները, որոնք հնարավորություն չեն ունեցել մասնակցելու հեռավար դասերին, չեն ստացել գնահատականներ, նրանց հանդեպ չլինի անարդարության որևէ միտում:

 Անկեղծ ասած, դա չընկալեցի: Աշակերտների 85 տոկոսը մասնակցել է դասերին և գնահատական վաստակել, մյուս 15 տոկոսը՝ ոչ: Անարդարությունը կարելի է նաև այդ տեսանկյունից դիտարկել:

 Սա սոցիալական անարդարություն էր, այսինքն՝ որոշումը միակողմանի էր: Կարծում եմ՝ այստեղ որևէ խնդիր չկար ամփոփելու այն երեխաների գնահատականները, որոնք մասնակցել են օնլայն դասերին: Նախ՝ դպրոցներում չկան վճարովի և անվճար համակարգեր, չունենք ռոտացիայի խնդիր: 

Այն երեխաները, որոնք չէին ստացել գնահատականներ, կարելի էր միջինացնելով, ինչ-որ տեղ զիջելով, միջին գնահատական ստանալ»,-նշում է մեր զրուցակիցը:

Լավ բան է ասվում, բայց որդեգրած քաղաքականությունը մի տեսակ այդ ուղղությամբ չէ

Վարդանյանը նշում է, որ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը մի շատ կարևոր շեշտադրում է արել, այն, որ պետք է ուշադրություն դարձնել կրթության բովանդակությանը:

«Իհարկե, սա շատ ուշացած հայտարարություն էր և մի տեսակ հանպատրաստից: Չի կարելի տարիներով ամբողջ ուշադրությունը բևեռել գնահատականին, ձևին, մատենավարությանը, ստեղծել տեսչական մարմին, որի ամենակարևոր գործառույթը տարիներ շարունակ համարվել է մատյան ստուգելը, հետո միանգամից գալ ու հայտարարել, որ կարևոր է կրթության բովանդակությունը: 

Իհարկե, լավ բան է ասվում, բայց որդեգրած քաղաքականությունը մի տեսակ այդ ուղղությամբ չէ: Հույս ունեմ, որ հետայսու կրթության բովանդակությունը կկարևորվի: Համաձայն չեմ նաև ծնողների ու ուսուցիչների այն ձևակերպումների հետ, որ երեխաներին կործանեցին, տապալեցին: Սարսափազդու ձևակերպումներից տպավորություն ես ստանում, որ երեխաների կյանքն ավարտվեց գնահատական չստանալով: 

Կարևոր էր այն, որ այս ընթացքում կրթությունը չընդհատվեց, երեխաները շատ հմտություններ զարգացրեցին, որոնք մինչ այժմ չունեին, այս առումով դրական արդյունք ունեցանք: Վերադառնալով գնահատականների խնդրին՝ նշեմ, որ այժմ, ըստ էության, արված աշխատանքի չափանիշը գնահատականն է, և կարելի էր այս հարցում միջանկյալ որոշում կայացնել: Ամեն դեպքում երեխաները մոտիվացվել էին, ձգտում էին արդյունքի: 

Այդ տարիքի դեռահասին մի փոքր դժվար է բացատրել, որ այդ ամենն անում է իր ապագայի համար, նա սիրում է գնահատականով չափել իր արդյունքները, որովհետև մեր կրթության, ազգային հոգեբանության մեջ մինչ այդ դա է եղել: 

Չենք կարող մի վայրկյանում կանգնել և քարոզչի դերում երեխային բացատրել բաներ, որոնք դեռ իր արժեհամակարգում դրված չեն: Պետք է գա այն ժամանակը, երբ կկարևորվի կրթության բովանդակությունը, ոչ թե թվանշանային ձևակերպումները»,-ընդգծում է հայոց լեզվի և գրականության ուսուցիչը:

Գնահատման ներկայիս ձևը շատ սուբյեկտիվ է

Ոչ մեկ անգամ խոսվել է թվանշանային գնահատման համակարգից հրաժարվելու մասին: Այս դեպքում ի՞նչ է պետք անել, որ չտուժի կրթության որակը: «Առհասարակ դեմ եմ կրտսեր դպրոցում և միջին դպրոցի առաջին օղակներում երեխաներին գնահատելուն: 

Թվանշանային գնահատումն այս դեպքում պետք է ընդհանրապես հանվի, որը հազար ու մի տեսակ ավելորդ խնդիրներ է առաջացնում բոլորի համար՝ թե՛ ընտանիքի, թե՛ երեխայի, թե՛ ուսուցչի: Արդյունքում երեխան ոչ թե չի գնահատվելու, այլ լինելու է բառային բնութագիր: Աշակերտը սովորում է, նրան ասելու են՝ այսինչ բանը դու վատ ես արել, աշխատելու ես կոնկրետ կետերի վրա և շտկելու քո աշխատանքը: 

Դա չի նշանակում, որ ուսուցիչը որևէ կերպ չի արձագանքելու արված աշխատանքին: Գիտենք, որ գնահատման ներկայիս ձևը շատ սուբյեկտիվ է, երբեք չի արտահայտում երեխայի գիտելիքի իրական պաշարը: 

Ավելի շատ գնահատում ենք երեխայի աշխատանքը, վերաբերմունքը: 

Պետք է կրթության հանդեպ վերաբերմունք ձևավորենք, այսինքն մարդուն չխաբենք, իսկ հիմա մեր կրթական համակարգում գնահատական նշանակելը դարձել է խաբել: Ստացվում է, որ ամեն ինչ հրաշալի արվել է, բայց բովանդակային արդյունք չկա»,-ասում է Վարդանյանը:

Հուսանք՝ ամեն ինչ բարեհաջող ընթացք կունենա

Մեր զրուցակիցը կարծում է, որ ավարտական դասարանների քննությունների չեղարկումը ճիշտ որոշում էր: «Առցանց քննությունները լինելու էին ձևական, սուբյեկտիվ, քանի որ գոնե առայժմ դրանց պատրաստ չենք բովանդակային առումով: Հետագայում գուցե այնպիսի մեխանիզմ մշակվի, որ դրանք առավել արդյունավետ լինեն: 

Կարծես թե, տարակարծություններն ավելի շատ վերաբերում էին մեկ քննությամբ բուհեր ընդունվելու հարցին: Այս դեպքում կարելի էր ինչ-որ թեստ կազմել, որտեղ ընդգրկված կլինեին հարցեր այն բոլոր առարկաներից, որոնցից դիմորդները պետք է քննություն հանձնեին: Կարծում եմ՝ այս ընթացքում կարելի էր, մասնագետներին ներգրավելով, լավ արդյունք ունենալ: 

Այստեղ կունենանք վճարովի-անվճարի, այսպես ասենք, արդարության հարց: Կամընտրականի դեպքում թույլ տվեցին, որ դիմորդներն իրենք ընտրեն առարկան, բայց պարտադիրների դեպքում որոշումը նախարարությունը կայացրեց: Հուսանք, որ ամեն ինչ բարեհաջող ընթացք ու ավարտ կունենա»,-եզրափակում է Արսեն Վարդանյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

 

Գավառում 70-ամյա վարորդը «ԳԱԶել»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավnրներ Կներեք էլի, ասենք՝ ԱԳՆ և «կակոյ նիբուդ» առևտուր՝ հնչողություն չկա. Մամիկոն Ասլանյանը՝ Գալյանին Վերականգնեք գյուղատնտեսության նախարարությունը․ ոլորտը 15% անկում է գրանցել. Հարություն ՄնացականյանԱրհեստական բանականությունն էապես փոխում է կրթական համակարգը․ Ժաննա Անդրեասյան Վարդան Ջհանյանը հանդիպել է մետալուրգիական ընկերությունների ղեկավարների հետ«Ատլետիկո»-ն պաշտոնական հայտարարություն է տարածել Ալվարեսի և «Բարսելոնա»-ի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ Ձևավորվել է Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտե՝ կազմված սփյուռքի եւ Հայաստանի հեղինակավոր գործիչներից50% աղքատություն՝ արցախցիների շրջանում․ «բարեկեցություն» բառով իրականությունը չեք փոխի. Արեգա ՀովսեփյանԿատարն ու Իրանը քննարկել են Հորմուզում ժամանակավոր նավագնացային միջանցքի ստեղծումը Տղամարդը առևանգել է 5-ամյա աղջկան՝ մոր հետ վիճելուց հետոԵպիսկոպոսին կարգալույծ անելը եկեղեցական կանոնական ակտ է, դա չի կարող համարվել քրեական արարք. Մենուա Սողոմոնյան72-ամյա թոշակառուն դանակահարել է որդունՔիչ առաջ ուժեղ կարկուտ է տեղացել Լոռու մարզում. Սուրենյան Տեղի է ունեցել Փաշինյանի և Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հեռախոսազրույցը Հետաքրքիր կլինի իմանալ պետական բյուջեից արված «անօրինական ծախսերի» ընդհանուր չափը. Աննա ԿոստանյանԱդրբեջանը վճռականորեն դատապարտում է անհայտ անձանց կողմից ՌԴ-ում մեր դեսպանության հյուրատան առջև մեր երկրի դեմ ուղղված uադրիչ բնույթի պատկերների տեղադրումը. Ադրբեջանի ԱԳՆ Խաղաղություն բոլորս ենք ուզում, բայց այն պիտի հիմնված լինի գործուն երաշխիքների վրա. Անուշ ՄիրզոյանԻսրայելի ՊԲ-ն ավիահարվածներն է հասցրել Լիբանանին Ադրբեջանի իշխանությունները բոլոր հնարավոր ճանապարհներով առաջ են քաշում Արևմտյան Ադրբեջանի թեզը. Արեգ ՍավգուլյանԱյսօրվա քաղհասարակությունը, ցավոք, միայն ծառայություններ է մատուցում. Անահիտ ԱդամյանՀրշեջ-փրկարարները մարել են «ՋՐՎԵԺ» անտառպարկում բռնկված հրդեհը Հայաստանում օր օրի քաղաքական հայացքներով հետապնդվողների թիվը գնալով աճում է. Արմեն ՄանվելյանԼոռու, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերում հրատապ ծրագրեր կիրականացվեն Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Ծեծկռտnւք՝ «Ֆեներբախչե»-ի ֆուտբոլիստների և «Լիոն»-ի մարզչի միջև (տեսանյութ) Որպեսզի իմ տնից Վանաձորի չեղած հատակագիծը չգտնեն ու դատեն, արդարադատությունը պետք է լինի. Ասլանյան Սեպտեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 1-ը փակ է լինելու «Լամբադա» տրանսպորտային հանգույցի վերին հատվածը Քաղաքականությունն անձնական հաշիվներ պարզելու հարթակ չէ. սա ինձ համար կարմիր գիծ է. Իրինա Յոլյան USS Theodore Roosevelt ավիակակիրը առնվազն յոթ ամսով կտեղակայվի Մերձավոր Արևելքում Ձեր իշխանության օրոք՝ 2018-2025 թթ. ոչ մարտական պայմաններում 427 զինվոր է մահացել. Անուշ Միրզոյան Մալարիայի վարակից Ֆրանկֆուրտի օդանավակայանի աշխատակիցներ են մահացել Հայաստանում բացվել է տարածաշրջանում եզակի ջերմոցային համալիր25-ամյա տղան եռացող շաքարաջրի մեջ է ընկել ու մահացել Հրդեհ Երևան քաղաքի Արցախի պողոտայում. յոթ մարտական հաշվարկ է մեկնել դեպքի վայր Ձեր ցուցամատը ձեզ պահեք, Մեհրիբան Ալիևայի ծննդյան օրը նվեր արեցիք՝ բանտարկեցիք Արցախի նախագահին. Էդգար Ղազարյան Վայոց ձորի մարզի Ռինդ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ Ռուսաստանը «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Մոսկվայում Ռումինիայի դեսպանության աշխատակցին Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի և այլ ծրագրերի իրականացումն ապահովելու համար կհատկացվի 1,174.7 մլն դրամ Թվերի հետևում իրականությունը կարող է բոլորովին այլ լինել․ իշխանության նոր PR-ըՌԴ-ն Հայաստանին շարունակում է համարել եղբայրական երկիր, հետևաբար մենք չենք կարող անտարբեր մնալ այնտեղ տեղի ունեցող քաղաքական գործընթացների նկատմամբ. Զախարովա Օմանի ափերի մոտ արկով հարվածել են նավթատար տանկերի Հետապնդումներով ու ապօրինություններով Ալիևի ծրագրերը չեք իրականացնելու․ դրա համար ենք մենք այստեղ. Էդգար ՂազարյանՀնդկաստանի հյուսիսում ուսումնական ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է օդաչու Փաշինյանի իշխանության նոր իրականությունըՆունչակու. ինչպես թագավորի «արգելքը» ստիպեց ինքնապաշտպանության նոր միջոց ստեղծել. «Փաստ»Հայաստանը Լեհաստանում ռազմական կցորդ կունենա Մեծ Բրիտանիայում աշխարհում առաջին անգամ ուղեղի ուռուցքը հեռացվել է արհեստական բանականության օգնությամբ Չինաստանի ԱԳ նախարարությունը նշել է Ճապոնիայի հետ հարաբերություններում առկա դժվարությունները ՌԴ ԱԳՆ-ն գնահատել է Հայաստանի ներդրումը ԵԱՏՄ բյուջեում ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 օգոստոսի). Ինը բալանոց երկրաշարժ, հրդեհ «Օստանկինո» հեռուստաաշտարակում. «Փաստ»