Երևան, 24.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Առաջարկում եմ այդ կոնվենցիայի կիրարկումը սկսել և ավարտել ձեր իսկ ընտանիքներում. Մետաքսե Հակոբյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Առաջարկում եմ այդ կոնվենցիայի կիրարկումը սկսել և ավարտել ձեր իսկ ընտանիքներում. Մետաքսե Հակոբյան Լանզարոտի կոնվենցիայի ընդունումը ՀՀ ԱԺ-ի կողմից անհանգստացրել է նաև Արցախի քաղաքական ու հասարակական շրջանակներին: Արցախի «Արդարություն» կուսակցության ԱԺ նորընտիր պատգամավոր Մետաքսե Հակոբյանն այդ առիթով Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր մկիրոբլոգում գրել է. «Հեռու մնացե´ք մեր ընտանիքներից Երեկվանից տեղս չեմ գտնում։ Կարդում եմ ու փնտրում․․․ Փնտրում եմ գոնե մի միտք, մի նախադասություն, որը կարդարացնի հերթական հանցավոր գաղափարը, որը նախկին անպատասխանատու իշխանությունը ստորագրեց, իսկ նույնատիպ ներկայինս վավերացրեց։ Չնայած ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանը «լուրջ» հիմնավորում է․ «ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության տվյալներով՝ Իռլանդիան մոտ ապագայում նախատեսում է ապահովել Լանզարոտի կոնվենցիայի վավերացումը, որի արդյունքում վավերացման կոչերը հասցեագրված կլինեն միայն Հայաստանին և Ադրբեջանին: Նման իրավիճակը կարող է ԵԽ-ում Հայաստանի և Ադրբեջանի հետ համագործակցության օրակարգերում անտեղի կերպով զուգահեռների տեղիք տալ, ինչը միանշանակ չի բխում Հայաստանի շահերից»: Այնպիսի տպավորություն է, որ Հայաստանի իշխանությունները գործում են «Նպատակը արդարացնում է միջոցները» սկզբունքով։ Այլևս անհնար է լսել, տեսնել, ընդունել այս ցինիզմը։ Այն չստացված թատերական ներկայացումները, որոնք դրվում և խաղում են ԱԺ կոչվող թատրոնում, և որի հանդիսատեսն ենք մենք անկախ իսկ մեր կամքից, նայում ենք, ողբում, ցավում, խղճում, ծիծաղում․․․ Բայց այս մեկը․․․ Այս մեկով մտան մեր տները, խաթարեցին հայ ընտանիքի կերպարը, տեսակը, անդորրը։ Լսե´ք պարոնայք, ի՞նչ եք ուզում մեզնից։ Ի՞նչ եք տվել, որ չե´ք կարողանում առնել, չե´ք հանդարտվում, չե´ք սթափվում։ Ի՞նչ է նշանակում «անկախ երեխայի սեռական կողմնորոշումից» (գլուխ 1, հոդված 2), ի՞նչ է նշանակում․ «երեխաները տարրական եւ միջնակարգ կրթության ընթացքում ստանան սեռական շահագործման ու սեռական բնույթի բռնությունների հետ կապված վտանգների, ինչպես նաեւ ինքնապաշտպանության միջոցների մասին տեղեկություններ, որոնք հարմարեցված են նրանց զարգացող կարողություններին» (գլուխ 1, հոդված 6): Եթե «հրատապ» է, «խիստ անհրաժեշտ», «կարևոր», ինչու՞ չէ նաև ֆինանսապես շահեկան Լանզարոտի կոնվենցիան վավերացնողներին, ապա այդ իսկ կոնվենցիայի կիրարկումը ազգին ու սերունդներին տանելու է այլասերման։ Ախր մի հարց տվող լինի, այդ ո՞վ որոշեց, որ մեր երեխաները ընդհանրապես կարիք ունեն ինֆորմացվելու, թե ի՞նչ է սեռական բռնությունը, որ փոքրիկ երեխան, որը դեռ նույնիսկ մտքերը ձևավորել չի կարողանում, պետք է տեղեկություն ունենա սեռական հարաբերությունների մասին։ Պարոնայք իշխանավորնե´ր, ստորագրողնե´ր ու վավերացնողնե´ր, առաջարկում եմ այդ կոնվենցիայի կիրարկումը սկսել և ավարտել ձեր իսկ ընտանիքներում։ Հեռու մնացե´ք մեր ընտանիքներից, այնտեղ ամեն բան ազգային է, հայեցի․․․ Մեր ընտանիքներում երեխան սեռական կողմնորոշման կարիք չունի, մեր երեխաների սեռը ի վերուստ է որոշված․․․»:

74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան Վտանգ․ ի՞նչ է կատարվում Հայաստանի դեղերի շուկայումՀՀ ԱԳՄԱ գլխավոր քարտուղարը ՄԱԿ-ում ներկայացրել է Հայաստանի բարեփոխումները Կառավարության անդամները մեր երկիրը տանում են տնտեսական կոլապսի. Արեգ ՍավգուլյանԳիտակից և կարծիք թելադրող դասախոսները վտանգ են ներկայացնում իշխանության համար. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանի՝ Մոսկվա կատարելիք այցի ամսաթվերը դեռևս համաձայնեցված չեն, սակայն կա ըմբռնում, որ այն տեղի կունենա մոտ ժամանակներս. Պեսկով Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է, որը պատերազմ է բերում. Սամվել ԿարապետյանԵՄ Խորհուրդը հաստատել է Հայաստանի հետ առևտրի ժամանակավոր ազատականացումը Արտահանողներին և մթերողներին աջակցելու համար կառավարությունը ևս 4,5 մլրդ դրամ հատկացրեց Լոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի անցած ճանապարհը Ինչպես այս խմիչքը լիկյորից դարձավ... օղի. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 սեպտեմբերի). Լարված իրավիճակ հայ-ադրբեջանական սահմանագծի հյուսիսարևել յան հատվածում. «Փաստ»Պայթյnւնի հետևանքով պայմանագրային զինծառայnղ է մաhացել Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ»Լավրովի և Ռուբիոյի հանդիպումից հետո ԱՄՆ-ը «լուսավորել» է այն, ինչ իրեն ձեռնտու էր. Զախարովա Կառավարությունը 600 մլն դրամ կտրամադրի «Հրազդան» մարզադաշտի վերանորոգման համար Իրանը խստորեն քննադատել է Կանադայի վարչապետի հայտարարությունները Ucom-ը և FAST-ը միավորում են արհեստական բանականությունն ու կանաչ նորարարությունըԱռևտրի ոլորտի ուշագրավ դինամիկան. ինչի՞ մասին են վկայում թվային անհամամասնությունները. «Փաստ»Արտակարգ դեպք՝ Լոռիում. 2,5-ամյա երեխա է տեղափոխվել հիվանդանոց Իրանի և ԱՄՆ-ի իշխանությունները պետք է կարգավորեն առկա hակամարտությունը և վերականգնեն խաղաղությունը Պարսից ծոցում. Չինաստանի ԱԳՆ Բանակից տարկետման կարգը փոխվում է․ ինչ է պետք իմանալ Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները 87 մլն դրամ պարգևատրում կստանան Ի՞նչ կլինի, եթե գազը թանկանա Հայաստանի համար. «Փաստ»Մենք Հայաստանն ավելի ենք մոտեցնում ԵՄ-ին՝ միաժամանակ աշխատելով խաղաղ և բարգավաճ Հարավային Կովկասի ուղղությամբ. ֆոն դեր Լայեն ՌԴ ԶՈՒ-ն hարվածել է Օդեսային. տnւժել են 2 հոգի Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը Իշխանությունը կամ դիկտատորը անցողիկ են. նրանք պատմության փոշին են․ Հրայր ԿամենդատյանՆեթանյահուն ԱՄՆ այցի ժամանակ կարող է հանդիպել Ռուբիոյի հետ. Reuters «Արամիս ժպիտը մնաց Շուշիում». Արամ Թորոսյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում. «Փաստ»Խայտառակության մե՞ջ ենք հայտնվելու, թե՞ որպես հնագույն ազգ կգտնենք ճիշտ ճանապարհ․ Մհեր ԱվետիսյանՆիկոլը «դահիճ» է, 21 թ-ի բոլշևիկ, մտածում է, որ վերացնելու է բոլոր ընդդիմադիրներին, չի’ ստացվելու․ Ավետիք Չալաբյան Եթե շարունակենք հանձնել, Ալիևը երբեք կանգ չի առնի․ Սամվել Կարապետյան Արագածոտնում բախվել են «Jeep»-ը և «Opel Zafira»-ն. 3 վիրավnրից մեկը ազատամարտիկ, «Հայ ազգային կոնգրես»-ի անդամ Վարդան Մալխասյանն է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ ԶաքարյանՈ՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված. «Փաստ»Չինաստանը առգրավել է F-35 կործանիչի պահեստամասեր, որոնք հայտնվել էին Հոնկոնգում. Bloomberg Երկիրը դիսկոտեկ չէ․ Սամվել Կարապետյան Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 24-ի 08։00-ի դրությամբ Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ»Լույս չի լինելու Փաշինյանը և Փեզեշքիանն անդրադարձել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններին և դրանց ընդլայնմանը միտված քայլերին 14 հազար տոմսից վաճառվել է 6 հազարը․ դատարկ տրիբունաների պատասխանատուն ո՞վ է «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ»Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել«Հաղթանակ» կամրջի տակ 40-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել Ռոստովի մարզում նավթաբազայի վարչական շենքերն են վնասվել ԱԹՍ-ի բեկորների ընկնելու հետևանքով Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ»Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ»Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ»