Ավստրալուհին մեղադրել է Բիլ Գեյթսին կորոնավիրուսային համավարակի ստեղծման մեջ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱվստրալիայի Մելբուռն քաղաքում կիրակի օրը բողոքի ակցիա է տեղի ունեցել Խորհրդարանի շենքի դիմաց, որին մասնակցել է մոտ 100 մարդ: Ձերբակալվել է 10 ցուցարար, նրանց խոշոր չափի տուգանք է սպասվում, գրում է РИА Новости-ն:
Հավաքվածներն անվստահություն են հայտնել իշխանությանը և դժգոհել, որ երկրի ղեկավարները կորոնավիրուսի անվան տակ խառնվում են քաղաքացիների անձնական կյանքին: Ակտիվիստները կարծում են, որ իշխանությունը ապատեղեկավության միջոցով փորձում է սահմանափակել բնակչության ազատությունը:
Հավաքավածներից շատերը նշել են, որ համավարակը կապված է 5G տեխնոլոգիայի հետ: Նրանցից մեկը նույնիսկ մեղադրել է միլիարդատեր, Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսին կորոնավիրուսային համավարակի ստեղծման մեջ:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



