Մահացել է Սամվել Բաղդասարյանը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ65 տարեկանում մահացել է բռնցքամարտի ԽՍՀՄ սպորտի վարպետ, ՀՀ վաստակավոր մարզիչ Սամվել Բաղդասարյանը, հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Մարզչական հարուստ կարիերայի ընթացքում Սամվել Բաղդասարյանը մարզել է աշխարհի և Եվրոպայի մրցանակակիրների, աշխատել է Հայաստանի տարբեր տարիքային խմբերի հավաքականներում: Եղել է գյումրեցի առաջին բռնցքամարտիկը, որը դարձել է ԽՍՀՄ առաջնության մրցանակակիր:
Սամվել Բաղդասարյանը Հայաստանի երիտասարդական հավաքականի երկրորդ մարզիչ Գարիկ Բաղդասարյանի հայրն է: ՀԲՖ-ն ցավակցում է Բաղդասարյանի ընտանիքին և հարազատներին:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
5
Պայմանագրային զինծառայող է մահացել



