Երևան, 01.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Կա­վար­տի լքված հան­քա­վայ­րից հո­սող թթվա­յին դրե­նա­ժը շա­րու­նա­կում է աղ­տո­տել Ող­ջի գե­տը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Օրերս համացանցում հայտնվեց տեսանյութ, որտեղ հստակ երևում է Կավարտի լքված հանքի տարածքից Ողջի գետ լցվող հեղուկ զանգվածը: 

«Փաստը» մշտապես ուշադրության կենտրոնում է պահում հանքարդյունաբերության ոլորտը, անդրադառնում խնդիրների վերաբերյալ փորձագետների և պետական գերատեսչությունների արձագանքներին: Դեռևս անցած տարի մի քանի անգամ անդրադարձել ենք Կավարտի լքված հանքավայրին, որտեղից պարբերաբար Ողջի գետ է լցվում հեղուկ զանգված, որը պարունակում է բազմաթիվ ծանր ու վտանգավոր մետաղներ և նյութեր:

2019 թվականի ամռանը բնապահպանները և քաղաքի բնակիչներն ահազանգում էին, որ Կապանի միջով հոսող գետը ստացել է վառ դեղնադարչնագույն երանգ, քաղաքի փողոցներով հոսում են նույն գույնի առվակներ:

 Դեռ այն ժամանակ ահազանգ հնչեց, որ ամեն անգամ հորդառատ անձրևներից հետո լքված հանքավայրերից թթվային դրենաժը սկսում է հոսել դեպի բնակելի թաղամասեր: Նույն պատկերն էր Կապանում նաև մի քանի օր անց: Կապան-Քաջարան ճանապարհի ձախ կողմում գտնվող Ջրախորի ՀԷԿ-ի թունելը վթարի հետևանքով լցվել էր պոչանքով, իսկ հետո ՀԷԿ-ը մաքրել էր թունելը՝ հավանաբար ճնշման տակ ջուր բաց թողնելով, ինչի հետևանքով թունել լցված պոչանքը թափվել էր Ողջի գետը:

Կավարտի հանքը Կապանում չի շահագործվել բացառապես վերջին տարիներին: Մինչև 1950-ական թվականներն այն շահագործվել է որպես փակ, իսկ մինչև 1985 թվականը՝ բաց հանք: Հանքի շահագործումը վերսկսվել է 1999 թվականին։ Հիմա այն ամբողջովին լքված է: 

Ի դեպ, առաջին տարին չէ, որ Կավարտի հանքավայրի դեպքում նման պատկեր ունենք, ուղղակի հորդառատ անձրևները ցույց են տալիս հարցի լրջությունը: Անձրևաջրերը լվանում են հանքերի և դրանց բազմաթիվ թափոնակույտերի թթվային ապարները, ամբողջ զանգվածը սկսում է հոսել քաղաքի փողոցներով՝ ի վերջո աղտոտելով Ողջի գետը։ 

Հանքարդյունահանող ընկերությունը պարտավոր էր բաց հանքի շահագործման դադարեցումից հետո ռեկուլտիվացիա անել, որպեսզի չլինի այն պատկերը, որ այժմ է: Ի դեպ, նման իրավիճակ է բոլոր լքված հանքավայրերի դեպքում, որտեղ ռեկուլտիվացիոն աշխատանքներ չեն կատարվել:

Շրջակա միջավայրի արդեն նախկին նախարար Էրիկ Գրիգորյանը, ամփոփելով իր պաշտոնավարման ընթացքում նախարարության կատարած աշխատանքը, անդրադարձել է նաև հանքարդունաբերության ոլորտին՝ նշելով, որ առաջին անգամ ստեղծվել է հանքարդյունաբերության հետևանքով գոյացած 49 լքված/տիրազուրկ պոչամբարների և թափոնակույտերի բազան, հրամանով հաստատվել են առաջին 10 հրատապ ռեկուլտիվացիայի ենթակա տարածքները (Նազիկի, Դաստակերտի, Ողջիի, Փխրուտի, Դարազամիի և Սոթքի փակված պոչամբարների և ընդերքօգտագործման թափոնների Տանձուտ, Մադան, Ախթալա և Բողաքար լքված տեղամասերի), անհրաժեշտ բոլոր հաշվարկները ներկայացվել են 2021 թվականի պետական բյուջեի հայտով և միջնաժամկետ ծախսային ծրագրերի հայտով ներառելու համար:

Բնապահպան Դավիթ Հակոբյանը «Փաստի» հետ զրույցում նշում է՝ հերթական անգամ գործ ունենք թթվային դրենաժի հետ, որը հոսում է Կավարտի լքված հանքից: «Կավարտի գետակը թափվում է Ողջի գետը, որն իր հետ բերում է շատ մեծ չափով թթվային դրենաժ: Ուժեղ անձրևների դեպքում այդ գործընթացն ավելի արագ է երևում և խառնվում է Ողջի գետին»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հակոբյանը: 

Հետաքրքրվում ենք՝ ի՞նչ տեսակի աշխատանքներ են կատարվել լքված հանքավայրում բնապահպանների ու քաղաքացիների բազմաթիվ ահազանգերից հետո: 

«Երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս տարի Կապանում մամուլի ասուլիսով հանդես եկավ, հարց ուղղեցին նաև Կապանի հանքավայրի հետ կապված: Նա նշեց, որ 2020 թվականին կարվեն նախապատրաստական աշխատանքներ հասկանալու համար, թե որքան միջոցներ և ժամանակ է պետք հանքի ռեկուլտիվացիայի համար»,-նշում է բնապահպանը: 

 

Ընդգծում է՝ նման իրավիճակի շարունակականությունն անդառնալի հետևանքներ կարող է ունենալ բնության համար: «Այս վիճակը թե՛ կարճաժամկետ և թե՛ երկարաժամկետ հետևանքներ է ունենում շրջակա միջավայրի վրա: 

Թթվային դրենաժը գետն աղտոտում է ոչ միայն հորդառատ անձրևների ժամանակ, այլ նաև սովորական օրերին՝ ուղղակի ավելի փոքր քանակով: Այն վնաս է հասցնում գետերի կենսաբազմազանությանը, քամիների հետևանքով ծանր մետաղներ են տարածվում բույսերի վրա: Ամեն ինչ շղթայական հետևանքներ կարող է ունենալ: 

Կենդանիներն արածում են այդ տարածքում: Իսկ երկարաժամկետ հետևանքների մասին մշտապես բարձրաձայնել են ամենատարբեր փորձագետներ»,-եզրափակում է Դավիթ Հակոբյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

 

 

Պակիստանում կրթական կենտրոնի տանիքի փլուզման հետևանքով կան զոհեր և վիրավորներ «Էրեբունի ամրոց» ռեստորանի մոտ կռիվ է տեղի ունեցել․ 5 վիրավոր կա Աճառյան փողոցում 24-ամյա տղան բարձրությունից վայր է ընկել ու մահացել Սևանում բախվել են «BMW X6»-ը և «ԶԻԼ» բեռնատարը Սպասվում է շոգի նոր ալիք․ վտանգի ամենաբարձր՝ «կարմիր» մակարդակ է հայտարարվել Եվրոպայի 22 քաղաքում Մեսսին և Սփայդերմենը. Լիոնելը նկարահանվել է MARVEL-ի հոլովակում (տեսանյութ) Թենիսիստ Խաչանովը Ուիմբլդոնում հաղթանակով է մեկնարկել «Զվարթնոցը» հայտնում է Մոսկվայից ուշացող երկու չվերթի մասին «Մենք երբեք չենք բաժանվել». Հայկ Հովհաննիսյան Հուլիսի 2-ին, 7-ին, 8-ին գազ չի լինելու Պատերազմը երբեք չի ավարտվում․ ցանկանո՞ւմ եք ապրել, պետք է շատ ուժեղ լինեք․ Նեթանյահու Թեհրանի և Նյու Դելիի միջև համագործակցության մեծ ներուժ կա․ Փեզեշքիանը՝ Մոդիին Պուտինի հայտարարությունը և աշխարհաքաղաքական նոր լարվածության ազդանշանը․ Արտակ ԶաքարյանԼանջազատ գյուղում բախվել են «Opel»-ը և «Mercedes»-ը․ 9 վիրավորներից 2-ը անչափահասներ են Մոսկվան՝ թիրախում․ քաղաքի խոշոր օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Հայաստանն ու Էստոնիան քննարկել են վիզաների ազատականացման հարցերը Սկիրան տեղեկություն է հայտնել Մխիթարյանի ապագայի վերաբերյալ Սյունիքում փրկարարները փրկել են վիրավոր անգղի, որը Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակ է Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Տիկի՛ն Գալյան, ինչքան էլ փորձեք ճշմարտությունը իրականության մեջ խեղդեք, միևնույն է ժողովուրդը լավ է հիշում ով, երբ և որտեղ է իրականացրել այս ամենը. Անդրանիկ ԳևորգյանԳիտնականը զգուշացրել է ջրիմուռների ծաղկման ժամանակ ջրում լողալու մահացու վտանգների մասին Սևանում բախվել են բեռնատարն ու մեքենան, վերջինս բախվել է արգելապատնեշին Թումանյան փողոցի շենքերից մեկից հոսանքահшրված 3 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց Անվտանգ ճանապարհներ Սյունիքում. մեկնարկը տրվել է Կապանից Վարչապետն ընդունել է Վրաստանի ՆԳ նախարարին Ծննդյան իրավունքով քաղաքացիությունը մնում է անփոփոխ ԱՄՆ-ում ծնված երեխաների համար․ Գերագույն դատարանն արգելափակել է Թրամփի հրամանագիրը ՎՏԲ-Հայաստան Բանկը հովանավորել է Ա. Դյումայի «Երեք հրացանակիրները» հանրահայտ վեպի հայերեն հրատարակությունըԶգուշացրել են սառույցով ըմպելիքների վտանգի մասին Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ. Ազիզյան Հրդեհ է բռնկվել Արմավիր քաղաքի տներից մեկին հարակից ավտոտնակում․ այրվել է «Chevrolet» մակնիշի ավտոմեքենան Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ Ադրբեջանն արգելել է մինչև 16 տարեկանների մուտքը սոցցանցեր Որպես անհետ կորած որոնվում է Վահագ Մարտիրոսյանը Եվրոպայում սպասվում է շոգի նոր ալիք. Ազիզյան Հակոբ Արշակյանի անունով WhatsApp-ում ստեղծվել է կեղծ օգտահաշիվ․ զգուշացում ՊՍԺ-ի հարձակվող Գոնսալու Ռամուշը կտեղափոխվի «Միլան»․ սա ակումբի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերն է Ռուսաստանում հուլիսի 1-ից սկսած օտարերկրացիների համար մուտքի նոր պահանջներ են ներդրվում Թրամփը ցանկանում է միասնական հետախուզական տվյալների բազայի ստեղծել․ NYT Թե ինչպե՞ս ստացվեց, որ ընտրություններից առաջ իշխանությունը հանկարծ «հիշեց» ՍԴ դատավորների աշխատավարձերը բարձրացնելու մասին․ Արթուր ՄիքայելյանՈղբերգական վթար Մարգարա-Էջմիածին ճանապարհին, կա 1 զnh Հայաստան-Վրաստան համագործակցությունը ներքին անվտանգության ոլորտում աննախադեպ բարձր մակարդակի վրա է․ Արփինե Սարգսյանն ընդունել է Սուլխան Թամազաշվիլիին Թեհրանը և Դոհան հուլիսի 1-ին կարող են սկսել իրանական ակտիվների ապաuառեցման քննարկումը. Բաղայի Երկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ժամկետը Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա վիրավnր Հրդեհ տան տանիքում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը Թեհրանը և Դոհան հուլիսի 1-ին կարող են սկսել իրանական ակտիվների ապաuառեցման քննարկումը. Բաղայի Վաղարշապատի համայնքային ոստիկանները թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքեր են բացահայտել Կասեցվել է «Պանիր Լոռի 45%»-ի արտադրությունը Տպավորիչ հաղթանակ` Երևանում. Հայկ Խլոյանը պարտության մատնեց օլիմպիական չեմպիոն Մուսա Եվլոևին Յուրաքանչյուր քվեի ճակատագիրը ԿԸՀ-ի պատասխանատվությունն է․ Արամ Պետրոսյան