Երևան, 15.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Իրավիճակից դուրս գալու ելք կարող է լինել ԱԺ նոր ընտրությունները. Աշոտյանը՝ Արցախի խնդրի շուրջ ստեղծված իրավիճակի մասին. Politik.am

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Արցախյան հարցի շուրջ ստեղծված իրավիճակի, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ Ղարաբաղյան բանակցությունների հետ կապված արած բացահայտումների եւ ներհայաստանյան քաղաքական կյանքի այլ իրողությունների մասին Politik.am-ը զրուցել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հետ։

 

Հարց․ Պարոն Աշոտյան ձեր գնահատմամբ ինչ է կատարվում Արցախի շուրջ։ Լավրովը հայտարարեց, որ քննարկվում է փուլային լուծման տարբերակ ու Հայաստանի իշխանությունները Փաշինյանի և Մնացականյանի բերանով ըստ էության հաստատեցին։

Պատասխան․ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո, առաջին մտահոգությունը, որ հայտնել ենք Արցախի հարցում իր ոչ-կոմպետենտ, ոչ հստակ, ոչ թափանցիկ գործելաոճն է։ Այդ մտահոգություններն ամիս առ ամիս սկսեցին հաստատվել, քանի որ ակնհայտ էր, որ տեղի է ունենում գործընթաց, որը շահեկան չէ Հայաստանի եւ Արցախի համար։ Սակայն այդ ֆոնին Նիկոլ Փաշինյանը շարունակում էր հայ հասարակությանը կերակրել կենացային մակարդակի, իրական դիվանագիտությունից հեռու, գնալով ավելի վտանգավոր դարձող ձեւակերպումներով, որոնք վկայում էին այն մասին, որ Հայաստանի գործող վարչապետը մի կողմից չի պատկերացնում խնդրի ողջ լրջությունը եւ էությունը, մյուս կողմից շարունակում է պոպուլիզմ դրսեւորել նաեւ արտաքին քաղաքականության մեջ, Արցախյան հարցի նման կարեւոր հարցով։ Այս համատեքստում Լավրովի հայտարարությունը բացարձակ անակնկալ չէր, քանի որ մերկացրեց Արցախի շուրջ ընթացող գործընթացների ողջ էությունը, եւ փաստացի Հայաստանի գործող իշխանություններին դեմ տվեց պատին եւ բացահայտեց այս իշխանությունների՝ ներսում եւ դրսում տարբեր բովանդակություն հրամցնելու վտանգավոր խաղերը։ Ակնհայտ է, որ Ռուսաստանի Դաշնությունը խոսել է ոչ միայն իր անունից, այլ նաեւ կարծեք թե համանախագահ երկրների անունից, որովհետեւ Լավրովի հայտարարությունը չհերքվեց ոչ միայն Փաշինյանի եւ Զոհրաբ Մնացականյանի կողմից, ավելին,  փաստացի հաստատվեց, այլ նաեւ լուռ համաձայնություն ստացավ նաեւ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրների կողմից։ Լավրովը բացահայտեց, որ կան բանակցություններ, կա փաստաթուղթ, ավելին, դա փուլային լուծում է ենթադրում, որը ամենից ոչ հայանպաստ լուծումն է, եւ Նիկոլ Փաշինյանը երեկ երեք անգամ անդրադառնալով խնդրին, երեք անգամ էլ տարբեր բառախաղեր ու աճպարարություններ անելով հաստատեց, որ Լավրովը ճիշտ էր, իսկ ինքը ստում էր։


Հարց․ Տարբեր լրատվամիջոցներ, այդ թվում մենք արձանագրել ենք այն հակասությունները, որոնք կան Փաշինյանի խոսքում Արցախի խնդրի մասով։ Ինչու է վարչապետն ասում, որ բանակցություններ չկան, սեղանին փաստաթուղթ չկա, իսկ հետո ստիպված ընդունում է, որ և բանակցություններ կան և կա քննարկվող փաստաթուղթ։

Պատասխան․ Նիկոլ Փաշինյանի պահվածքը երեկ ԱԺ-ում շատ մտահոգիչ էր, որովհետեւ չունենալով բովանդակային որեւէ անդրադարձ, որեւէ փաստարկ, նա դիմեց այնպիսի հռետորաբանության, որ ինչ կուզեմ դա էլ կանեմ, ինչ կուզեմ, դա էլ կբանակցեմ։ Այստեղ պետք է ջանք գործադրել, որպեսզի վարչապետին քաղաքակիրթ պատասխան տալ, քանի որ առաջին մտքերը որ գալիս են նման պահվածքի գնահատականների համար, ցենզուրայից դուրս են։  Դրան գումարեք նաեւ այն հանգամանքը, որ ժողովուրդը չի տվել Նիկոլ Փաշինյանին Արցախի հարցով բանակցելու մանդատ, եւ Ալիեւի նկատմամբ Նիկոլ Փաշինյանի հերթական ռեւերանսները կատարվել են այն ժամանակ, երբ Ադրբեջանը շարունակաբար արժեզրկում է Հայաստանի դիրքերը բանակցությունների ընթացքում, երբ ամբողջ ադրբեջանական քարոզչական դաշտը միտված է նրան, որ Հայաստանին հանեն մեղավոր կողմ բանակցությունների տապալման համար, երբ ադրբեջանական մամուլը հեղեղված է Նիկոլ Փաշինյանին եւ Հայաստանին վիրավորող վերլուծականներով, եւ այս  ֆոնի վրա Նիկոլ Փաշինյանի երեկվա ռեւերանսները պարզապես անհասկանալի են։ Լավ տղերք, դուք կարող է թասիբ չունեք եւ կարող է մարսեք Ադրբեջանի եւ Ալիեւի վերաբերմունքը ձեր նկատմամբ, բայց երկիրը եւ ժողովուրդը հո թասիբ ունի։  Ձեր պատվին չեք կարողանում դրսում տեր կանգնել, բայց երկրի պատվին տեր կանդնել հո պարտավոր եք։ Իսկ եթե չեք կարողանում տեր կանգնել դրսում երկրի պատվին, գնացեք, գնացեք քանի դեռ ուշ չէ եւ մի խաղացեք Հայ ժողովրդի, Հայաստանի եւ Արցախի պատվի հետ։

 

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Երկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻրանի ԱԳՆ․ ԱՄՆ-ի հարվածները հանգեցրել են Պարսից ծոցի ափերի նավթային աղտոտմանԱդրբեջանում 4,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելՈւժեղ քամու հետևանքով Երևանում հաստաբուն ծառը արմատից պոկվել ու փակել է 3 երթևեկելի գոտիՄեծ Բրիտանիայում ռեկորդային թվով բնական հրդեհներ են գրանցվելՏիգրան Մեծի պողոտայում շինարարական կառուցատարրեր են փլուզվել․ վնասվել է 4 ավտոմեքենա, տուժածներ չկանԻնչպե՞ս կարող ես տխրել, երբ տեսնես, որ «յան» ազգանունով մարդ տնտեսական հաջողություն է ունեցել. Նարեկ ԿարապետյանՀայաստանը գտնվում է թուրքական երկու պետությունների միջև՝ աճող վտանգի պայմաններում․ Ավետիք ՉալաբյանԱվետիք Չալաբյանի մասին․ «Ցանկացած պետություն կերազի այդպիսի քաղաքացի ունենալ»Ադրբեջանը չի կատարում ՄԻԵԴ-ի վճիռներըԻ՞նչ է կատարվում գյուղերում․ Նարեկ Կարապետյան Զինված ուժերում մահվան դեպքերը չեն կարող դառնալ հերթական վիճակագրությունը, բայց ցավոք, դարձել են. Մարիաննա ՂահրամանյանՄալաթիա-Սեբաստիայում թալանել են 10-ից ավելի ավտոմեքենաԽորվաթիայում բնական հրդեհներից ավելի քան 40 մարդ է տուժելԽոշոր ավտովթար՝ Երևանում, մեքենաներ են բախվել․ կան վիրավորներՎիրավոր արծիվը հայտնվել էր Գորիսի բնակչի այգում․ փրկարարները նրան վերադարձրել են բնությունԻսպանիայում Արեգակի խավարումից հետո բուժօգնության է դիմել ավելի քան 530 մարդԿիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտԲանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել էԲելգիայում բանվորները հայտնաբերել են գաղտնարան՝ 9 միլիոն եվրոյի ոսկովՄահվան ելքով վրաերթ՝ Սյունիքի մարզումՉեմ խնդրելու ինձ ընտրել, բայց պատրաստ եմ աշխատել բոլորիդ հետ. Դավիթ ՂազինյանՕդի ջերմաստիճանն էապես չի փոխվիԱՄՆ-ի կողմից Կուբայի նկատմամբ կոշտ հռետորաբանությունը նոր փուլ է մտնումԱդրբեջանից ռուսական ցորենի նոր խմբաքանակ է հասել ՀայաստանԽնայիր ավիատոմսեր գնելիս Աղքատությունը Հայաստանում 600 հազար մարդու դռանն է կանգնած. Նարեկ Կարապետյան Վարդաձորում արտաքին լուսավորության էլեկտրասյուներ տեղադրելիս 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և տեղում մահացել․ 14-ամյա տղան տեղափոխվել է հիվանդանոց ԵՄ-ն ողջունում է Բաքվի և Երևանի միջև առաջընթացը Վաշինգտոնյան պայմանավորվածություններից մեկ տարի անց Թուրքիան ցանկանում է լինել ՆԱՏՕ-ի անդամ, լավ հարաբերություններ ունենալ և՛ ԵՄ-ի, և՛ Ռուսաստանի հետ․ Լավրով ԵՄ-ն ողջունում է Բաքվի և Երևանի միջև առաջընթացը Վաշինգտոնյան համաձայնագրերից հետո անցած մեկ տարվա ընթացքում. ԵՄ արտաքին գործերի մամուլի քարտուղար Առաջարկում եմ Հայաստանում վերաբացվի գյուղատնտեսության նախարարությունը. Հարություն Մնացականյան Տպավորություն ա՝ ԱԺ նիստերի դահլիճը ոնց որ զոհասեղան ա, մոտավոր սենց՝ տվեք այդ մեկ մարդուն Չինաստանը Ճապոնիային կոչ է անում պահպանել Երկրորդ համաշխարհային պшտերազմից հետո հաստատված միջազգային կարգը. ՉԺՀ ԱԳՆ Բնակարաններից մեկում հայտնաբերվել է դանակահարված տղամարդու դիակ96 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ Ավետիք Չալաբյանի նման կիրթ, ընկերասեր, ընտանիքին նվիրված քաղաքացու կերպար բոլոր երկրները կերազեն ունենալ. Արմեն Գևորգյան1.7 մլն դրամ տուգանք՝ Երևանի շինհրապարակներում փոշու արտանետումների համար․ ԲԸՏՄ Իսրայելը դուրս չի գա Գազայում, Լիբանանում և Սիրիայում անվտանգության գոտիներից. Իսրայելի ֆինանսների նախարար Միապետ Փաշինյա՛ն, դու ո՞ր քաղաքականությամբ ես առաջնորդվում․ Անահիտ Հակոբյան Փաշինյանը տարիներ շարունակ իրականացնում է ազգային էլիտաների հետապնդում. Լարիսա ԱլավերդյանԱրդյունաբերության կուլիսներում․ ինչ է իրականում կանգնած մեկ տոննա հանքաքարի հետևումՀայտնի է, թե որքան կարժենան նոր կենսաչափական անձնագիրը և նույնականացման քարտըԴավիթ Ղազինյանը առաջադրվեց ԱԺ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահՀայաստանում օտարերկրյա ներդրումները շատ ե՞ն. եթե շատ չեն, ի՞նչու շատ չեն. Արամ Վարդևանյան Հնդկաստանի հյուսիսում թունելի փլnւզման հետևանքով յոթ մարդ է զnhվել Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Երևանի ևս 2 փողոցում գորգի տեսքով հետիոտնային անցումներ կլինեն․ ի՞նչ է հայտնի Պուտինը պատրաստ է ընդունել ԱՄՆ բանագնացներին․ Լավրով