Երևան, 15.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Դիմելով բառախաղի ու տարբեր հնարքների՝ Փաշինյանը Արցախի հարցի վերաբերյալ որևէ ուղիղ պատասխան չտվեց, բայց արեց պնդումներ, որոնք նոր հարցեր են ծնում. Ավետիք Չալաբյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով երեկ ԱԺ-ում Արցախի հարցի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին:

Ավետիք Չալաբյանի գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Մայիսի 6-ին Ազգային ժողովում Կառավարության հարց ու պատասխանի ընթացքում, առնվազն երեք պատգամավորներ՝ Արման Աբովյանը, Նաիրա Զոհրաբյանը, և Տիգրան Ուրիխանյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցեր ուղղեցին Արցախյան հակամարտության կարգավորման ներկա փուլի վերաբերյալ։ Դիմելով բառախաղի և տարբեր հնարքների, վարչապետ Փաշինյանը ուղիղ պատասխան այդ հարցերից ոչ մեկին չտվեց, այնուամենայնիվ արեց մի շարք ուշագրավ պնդումներ, որոնք ծնում են նոր հարցեր։ Փորձեմ ստորև դրանցից մի քանիսը ձևակերպել պարոն Փաշինյանի համար, ենթադրելով, որ վաղ թե ուշ այդ հարցերին թե ինքը, թե հնարավոր հաջորդողները, պետք է առերեսվեն՝

ա) խոսելով բանակցությունների ընթացքի մասին, պարոն Փաշինյանը հայտարարեց, որ հայ ժողովուրդը իրեն մանդատ է տվել բանակցելու Արցախի հարցում, և ինքը կբանակցի ինչպես հարմար կհամարի, իսկ երբ ընդունելի արդյունք ստանա, կներկայացնի այն Ազգային ժողովին և ժողովրդին։ Ես դեռ 2018 թ․ դեկտեմբերին գրել եմ դրա մասին, և ցանկանում եմ հարցս կրկնել հիմա՝ պարոն Փաշինյան, ո՞րն է այն ընդունելի և ցանկալի արդյունքը, հանուն որի Դուք բանակցում եք հիմա, և որը ստանալու դեպքում Դուք պատրաստ եք բաց ճակատով վերադառնալ մեր ժողովրդին։ Ի տարբերություն Ձեզ, բանակցությունների հակառակ կողմը պարբերաբար կրկնում է իր ցանկալի արդյունքը, և երբեք դա չի փորձում թաքցնել բառերի հետևում՝ ժամանակն է, որ Դուք էլ բացեք խաղաքարտերը, և գծեք Ձեր կարմիր գծերը։

բ) Պարոն Փաշինյանը խուսափեց պատասխանելուց, թե արդյոք բանակցային սեղանին փուլային թե փաթեթային կարգավորման փաստաթուղթ է դրված։ Սակայն դրա մասին արդեն մի քանի անգամ հայտարարել են համանախագահները, և Ռուսաստանի արտգործնախարարի վերջին հայտարարությունը, և մեր արտգործնախարարի արձագանքը այդ իմաստով առանձնապես այլևս երկընտրանքի տեղիք չեն թողնում՝ խոսքը գնում է փուլային կարգավորման մասին, հիմնված երեք սկզբունքների և վեց հիմնական տարրերի վրա, հարցը ընդամենը փուլերի բովանդակության և տարրերի համակցության մասին է։ Համապատասխանաբար ցանկանում եմ հարցնել Ձեզ, պարոն Փաշինյան՝ փուլային կարգավորման այս տրամաբանությամբ, ի՞նչպիսի տարբերակ եք Դուք պատկերացնում, որը կարող է ընդունելի լինել հայ ժողովրդի, և մասնավորապես նրա Արցախյան հատվածի համար։ Եվ եթե ժողովուրդը Ձեր բանակցած տարբերակը չընդունի, ի՞նչ եք Դուք պատրաստ անելու այդ դեպքում։

գ) Պարոն Փաշինյանը նորից կրկնեց իր այն միտքը, որ ցանկացած բանակցային լուծում պետք է ընդունելի լինի երեք ժողովուրդների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Արցախի ժողովուրդների համար։ Քանի որ մինչ այժմ պատմության մեջ հայտնի էին հայ և ադրբեջանցի ժողովուրդները, ցանկանում եմ հարցնել պարոն Փաշինյանին՝ ինչ ինքը նկատի ունի «Արցախի ժողովուրդ» հասկացության տակ, և արդյոք այն իր պատկերացմամբ որևէ կերպ տարբերվում է հայ ժողովրդից։

դ) Պարոն Փաշինյանը մեկ այլ ուշագրավ հայտարարություն արեց նրա մասին, որ Ադրբեջանի նախագահը ևս հակված է բանակցային փոխադարձ ընդունելի լուծում գտնելու։ Ես, ինչպես և թերևս մեր համաքաղաքացիներից շատերը, հետևելով նրա տարբեր հայտարարություններին վերջին մի քանի տարիների ընթացքում, և մասնավորապես Մյունխենում տեղի ունեցած բանավեճի ընթացքում, այդպիսի տպավորություն չեմ ստացել, սակայն պարոն Փաշինյանը, շփվելով նրա հետ փակ դռների ետևում, գուցե այլ կարծիք ունի։ Համապատասխանաբար, ցանկանում եմ հարցնել Ձեզ, պարոն Փաշինյան՝ ի՞նչն է Ձեզ հիմք տալիս ենթադրելու, որ Ադրբեջանի ղեկավարությունը ևս ձգտում է բանակցային ճանապարհով խաղաղ և արդարացի լուծման, մասնավորապես, հաշվի առնելով նրա տարբեր բարձրաստիճան ներկայացուցիչների վերջին հայտարարությունները միջազգային հանրությունից «պատերազմի իրավունք» ստանալու մասին։

ե) Պարոն Փաշինյանը նաև հայտարարեց, որ Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության հարաբերությունները լավ են և բարձր մակարդակի վրա են գտնվում, այս պնդումը հատուկ կարևորվում է նույն Արցախյան բանակցությունների համատեքստում։ Համապատասխանաբար ցանկանում եմ հարցնել պարոն Փաշինյանին՝ անցյալ տարվա հոկտեմբերին Երևանում կայացած ԵԱՏՄ հիշարժան համաժողովից հետո, որն ավարտվեց Զվարթնոց օդանավակայանում ՌԴ նախագահի հետ հապճեպ կազմակերպված հանդիպմամբ, Ռուսաստանի Դաշնության հետ ի՞նչպիսի դրական զարգացումներ են եղել այս ընթացքում, որի մասին կարելի է կոնկրետ խոսել։ Ի՞նչն է փաստացի հաստատում այդ հարաբերությունների լավ մակարդակը։

Այսքանով հարցերս առայժմ սահմանափակեմ։ Թեև պարոն Փաշինյանը փորձում է մինչև վերջ պահպանել անորոշությունը բանակցային գործընթացի շուրջը, իրականությունը այն է, որ այս հարցերից և ոչ մեկից ոչ նա, ոչ էլ Հայաստանի ցանկացած այլ ղեկավար, չի կարող խուսափել, և որքան շուտ դրանց պատասխանները տրվեն, այնքան մեր բանակցային դիրքերը ավելի ամուր կլինեն, այնքան ժողովուրդը՝ ավելի համախմբված և վճռական, և այնքան վերջնական արդյունքը՝ մեզ համար ավելի նպաստավոր»։

ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻրանի ԱԳՆ․ ԱՄՆ-ի հարվածները հանգեցրել են Պարսից ծոցի ափերի նավթային աղտոտմանԱդրբեջանում 4,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելՈւժեղ քամու հետևանքով Երևանում հաստաբուն ծառը արմատից պոկվել ու փակել է 3 երթևեկելի գոտիՄեծ Բրիտանիայում ռեկորդային թվով բնական հրդեհներ են գրանցվելՏիգրան Մեծի պողոտայում շինարարական կառուցատարրեր են փլուզվել․ վնասվել է 4 ավտոմեքենա, տուժածներ չկանԻնչպե՞ս կարող ես տխրել, երբ տեսնես, որ «յան» ազգանունով մարդ տնտեսական հաջողություն է ունեցել. Նարեկ ԿարապետյանՀայաստանը գտնվում է թուրքական երկու պետությունների միջև՝ աճող վտանգի պայմաններում․ Ավետիք ՉալաբյանԱվետիք Չալաբյանի մասին․ «Ցանկացած պետություն կերազի այդպիսի քաղաքացի ունենալ»Ադրբեջանը չի կատարում ՄԻԵԴ-ի վճիռներըԻ՞նչ է կատարվում գյուղերում․ Նարեկ Կարապետյան Զինված ուժերում մահվան դեպքերը չեն կարող դառնալ հերթական վիճակագրությունը, բայց ցավոք, դարձել են. Մարիաննա ՂահրամանյանՄալաթիա-Սեբաստիայում թալանել են 10-ից ավելի ավտոմեքենաԽորվաթիայում բնական հրդեհներից ավելի քան 40 մարդ է տուժելԽոշոր ավտովթար՝ Երևանում, մեքենաներ են բախվել․ կան վիրավորներՎիրավոր արծիվը հայտնվել էր Գորիսի բնակչի այգում․ փրկարարները նրան վերադարձրել են բնությունԻսպանիայում Արեգակի խավարումից հետո բուժօգնության է դիմել ավելի քան 530 մարդԿիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտԲանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել էԲելգիայում բանվորները հայտնաբերել են գաղտնարան՝ 9 միլիոն եվրոյի ոսկովՄահվան ելքով վրաերթ՝ Սյունիքի մարզումՉեմ խնդրելու ինձ ընտրել, բայց պատրաստ եմ աշխատել բոլորիդ հետ. Դավիթ ՂազինյանՕդի ջերմաստիճանն էապես չի փոխվիԱՄՆ-ի կողմից Կուբայի նկատմամբ կոշտ հռետորաբանությունը նոր փուլ է մտնումԱդրբեջանից ռուսական ցորենի նոր խմբաքանակ է հասել ՀայաստանԽնայիր ավիատոմսեր գնելիս Աղքատությունը Հայաստանում 600 հազար մարդու դռանն է կանգնած. Նարեկ Կարապետյան Վարդաձորում արտաքին լուսավորության էլեկտրասյուներ տեղադրելիս 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և տեղում մահացել․ 14-ամյա տղան տեղափոխվել է հիվանդանոց ԵՄ-ն ողջունում է Բաքվի և Երևանի միջև առաջընթացը Վաշինգտոնյան պայմանավորվածություններից մեկ տարի անց Թուրքիան ցանկանում է լինել ՆԱՏՕ-ի անդամ, լավ հարաբերություններ ունենալ և՛ ԵՄ-ի, և՛ Ռուսաստանի հետ․ Լավրով ԵՄ-ն ողջունում է Բաքվի և Երևանի միջև առաջընթացը Վաշինգտոնյան համաձայնագրերից հետո անցած մեկ տարվա ընթացքում. ԵՄ արտաքին գործերի մամուլի քարտուղար Առաջարկում եմ Հայաստանում վերաբացվի գյուղատնտեսության նախարարությունը. Հարություն Մնացականյան Տպավորություն ա՝ ԱԺ նիստերի դահլիճը ոնց որ զոհասեղան ա, մոտավոր սենց՝ տվեք այդ մեկ մարդուն Չինաստանը Ճապոնիային կոչ է անում պահպանել Երկրորդ համաշխարհային պшտերազմից հետո հաստատված միջազգային կարգը. ՉԺՀ ԱԳՆ Բնակարաններից մեկում հայտնաբերվել է դանակահարված տղամարդու դիակ96 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ Ավետիք Չալաբյանի նման կիրթ, ընկերասեր, ընտանիքին նվիրված քաղաքացու կերպար բոլոր երկրները կերազեն ունենալ. Արմեն Գևորգյան1.7 մլն դրամ տուգանք՝ Երևանի շինհրապարակներում փոշու արտանետումների համար․ ԲԸՏՄ Իսրայելը դուրս չի գա Գազայում, Լիբանանում և Սիրիայում անվտանգության գոտիներից. Իսրայելի ֆինանսների նախարար Միապետ Փաշինյա՛ն, դու ո՞ր քաղաքականությամբ ես առաջնորդվում․ Անահիտ Հակոբյան Փաշինյանը տարիներ շարունակ իրականացնում է ազգային էլիտաների հետապնդում. Լարիսա ԱլավերդյանԱրդյունաբերության կուլիսներում․ ինչ է իրականում կանգնած մեկ տոննա հանքաքարի հետևումՀայտնի է, թե որքան կարժենան նոր կենսաչափական անձնագիրը և նույնականացման քարտըԴավիթ Ղազինյանը առաջադրվեց ԱԺ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահՀայաստանում օտարերկրյա ներդրումները շատ ե՞ն. եթե շատ չեն, ի՞նչու շատ չեն. Արամ Վարդևանյան Հնդկաստանի հյուսիսում թունելի փլnւզման հետևանքով յոթ մարդ է զnhվել Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Երևանի ևս 2 փողոցում գորգի տեսքով հետիոտնային անցումներ կլինեն․ ի՞նչ է հայտնի Պուտինը պատրաստ է ընդունել ԱՄՆ բանագնացներին․ Լավրով Ֆինանսական գրագիտությունը՝ Մանկապատանեկան հանրապետական կենտրոնի վրանային ճամբարում․ Իդրամ և IDBank