Երևան, 09.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (7 ՄԱՅԻՍԻ)․ Դի­տարկ­վել է հազ­վա­գյուտ՝ հա­րյու­րա­մյա­կում ընդամենը մի քա­նի ան­գամ հան­դի­պող տի­ե­զե­րա­կան երև­ույթ՝ Մեր­կու­րիի շար­ժու­մը Երկ­րի և Արե­գա­կի մի­ջև

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստան, Բելառուս և Ռուսաստան՝ Ռադիոյի օր, Դանիա՝ Աղոթքի օր, Ղազախստան՝ Հայրենիքի պաշտպանի օր, Շոտլանդիա՝ Գարնան օր։

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

951-ծնվել է բանաստեղծ և փիլիսոփա Գրիգոր Նարեկացին։ 

1893-ծնվել է հայ բժիշկ, գիտնական Եղիշե Շեկ-Հովսեփյանը։ 

1928-ծնվել է կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանը։ 

1941-ծնվել է կինոռեժիսոր և սցենարիստ Կարեն Գևորգյանը։ 

1947-ծնվել է բանաստեղծ Գարուշ Հարոյանը։

1957-ծնվել է նկարիչ Արա Ղևոնդյանը։ 

1984-վախճանվել է գրականագետ Գուրգեն Անտոնյանը։

1994-Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի ներկայացուցիչները ստորագրել են Բիշքեկյան արձանագրությունը, որով կոչ էր արվում դադարեցնել կրակը մայիսի 8-9-ին։

2001- Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Շահբուզի շրջանում տեղի ոստիկանական վարչության աշխատակիցները ձերբակալել են Հայաստանի մի քաղաքացու՝ հարբած վիճակում, որը մայիսի 4-ի լույս 5-ի գիշերը խախտել էր Ադրբեջանի պետական սահմանը։

2004-Միացյալ Նահանգների «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիան հրապարակել է աշխարհի այն 16 երկրների ցանկը, որոնք անհատույց դրամական օժանդակություն կստանան 2004 թվականին ամերիկյան կառավարության հատկացրած 1 միլիարդ դոլարի շրջանակներում։ Ընտրված երկրներից է նաև Հայաստանը։

2007-Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Արկադի Ղուկասյանը ստորագրել է «Ներման խնդրագրերի քննարկման արդյունքների մասին» հրամանագիր, որով ներում է շնորհվել 18 հոգու:

2009-մեկնարկել է Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզչությունը, որը տևել է մինչև մայիսի 29-ը։ 

2014-իշխող ՀՀԿ-ի խորհրդարանական խմբակցության ղեկավար է ընտրվել Վահրամ Բաղդասարյանը, քարտուղար` Գագիկ Մելիքյանը:

 

2018-«Իմ քայլը» շարժման առաջնորդ, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում կայացած հանրահավաքի իր ելույթում հայտարարել է, որ հաջորդ օրը հայտարարում է «ոչ աշխատանքային օր», և աջակիցներին կոչ է արել ժամը 11-ից հավաքվել Հանրապետության հրապարակում:

- գրեթե երկու տարի ճաղերի հետևում անցկացրած ընդդիմադիր գործիչ, «Ոտքի Հայաստան» նախաձեռնության անդամ Անդրիաս Ղուկասյանը ազատ է արձակվել դատարանի դահլիճից:

ԱՇԽԱՐՀ

399 մ.թ.ա.-ծնվել է հին հույն փիլիսոփա Սոկրատը։

1104-խաչակիրները պարտություն են կրել Հարրանի ճակատամարտում։

1744-կայսրուհի Ելիզավետա Պետրովնան Ռուսաստանում արգելել է մահապատիժը։ 

1800-վախճանվել է կոմպոզիտոր Նիկոլո Պաչինին։

 

1825-վախճանվել է իտալական ծագմամբ ավստրիացի կոմպոզիտոր Անտոնիո Սալ յերին։

1832-Հունաստանը դարձել է անկախ թագավորություն։

1840-ծնվել է ռուս կոմպոզիտոր Պյոտր Իլյիչ Չայկովսկին։

1861-Թեննեսի նահանգը որոշում է ընդունել անջատվել ԱՄՆ-ից։

1875-կնքվել է ռուս-ճապոնական պայմանագիրը, համաձայն որի, Կուրիլյան կղզիները անցնում են Ռուսաստանին Սախալին կղզու փոխարեն։

1895-Պետերբուրգում ֆիզիկոս և էլեկտրատեխնիկ Ալեքսանդր Պոպովը ցուցադրել է իր հայտնագործությունը՝ ռադիոն։

1915-Գերմանական ՈՒ-20 սուզանավը գրոհել է անգլիական ուղևորատար «Լուզիտանիա» նավը, զոհվել են 1198 ուղևորները։ 

1920-ստորագրվել է պայմանագիր ՌԽՖՍՀ-ի և անկախ Վրաստանի միջև։

 1925-ինքնասպանություն է գործել ռուս հեղափոխական, ահաբեկիչ, էսէռների կուսակցության ղեկավարներից մեկը՝ Բորիս Սավենկովը։

1940-Մոսկվայի պետական համալսարանը վերանվանվել է Միխայիլ Լոմոնոսովի անունով։

1945-Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ռեյմսում ժամը 2։41-ին ստորագրվել է Գերմանիայի կապիտուլ յացիայի մասին արձանագրությունը։

1946-Տոկիոյում հիմնադրվել է «Տոկիոյի հեռուստակապի ընկերությունը», որը հետագայում վերանվանվել է «Սոնի» ընկերություն։ 

1954-ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Անգլիան մերժել են ԽՍՀՄ-ի՝ ՆԱՏՕ մտնելու առաջարկը։

 

1960-Միխայիլ Տալը դարձել է շախմատի աշխարհի 8-րդ չեմպիոն։

1966-վախճանվել է լեհ երգիծաբան, բանաստեղծ Ստանիսլավ Եժի Լեցը։

1984-Անդրեյ Սախարովը պարտադրաբար տարվել է Գորկու մարզային կլինիկական հիվանդանոց, որտեղ պահվել է 4 տարի։

2003-Երկիր մոլորակի բնակիչները դիտարկել են հազվագյուտ՝ հարյուրամյակում մի քանի անգամ հանդիպող տիեզերական երևույթ՝ Մերկուրիի շարժումը Երկրի և Արեգակի միջև։

Ի ՄԻ ԲԵՐԵՑ Կ. ԽԱՉԻԿՅԱՆԸ

 

 

 

ԻՀՊԿ հրամանատար․ ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանում չկարողացան հասնել իրենց նպատակներին Հունգարիայի իշխող կուսակցությունը նախագահի պաշտոնում առաջադրել է Գերագույն դատարանի նախկին նախագահի թեկնածությունը ԱՄՆ Սենատ է ներկայացվել Լիբանանին օգնելու օրինագիծ Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք՝ Արարատում. Դաշտավանում կան 10-ից ավելի վիրավորներ. հնչել են կրակոցներ Մեսսին ընտանիքի հետ Ռոսարիոյում է. հայտնի են Խորխե Մեսսիի հուղարկավորության մանրամասները Ուկրաինայի զինված ուժերը հարձակվել են Բելգորոդի վրա․ վիրավորվել է 13 մարդ, այդ թվում՝ երկու երեխա Ֆիդան. Թուրքիան աջակցում է դեպի կայուն խաղաղություն Հայաստանի և Ադրբեջանի շարժմանը Սևանա լճում հեծանիվ-նավակը շրջվել է. քաղաքացիներին օգնության են հասել փրկարարները Հեշտ չէ կաթողիկոս դատելը, անգամ դատավորներն են հրաժարվում, հասկանում են, որ հետևանք կունենա Պետդեպարտամենտը Կիևին տեղեկացրել է Թուրքիայից ամերիկյան զենքի հնարավոր փոխանցման մասին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնին նախորդող պահքի Բարեկենդանը ԱՄՆ Սենատ է ներկայացվել Լիբանանին օգնելու օրինագիծ «Բայդենի քաղցկեղը տարածվել է, շատ ցավ է պատճառում», հայտնել է որդին Ո՞վ կհաղթի UFC 331-ում. Արման Ծառուկյանի ու Մաուրիսիո Ռուֆիի մենամարտի գործակիցները հայտնի են Վթարային ջրանջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի` օգոստոսի 9-ին Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 9-ին ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում Սխալ հարցից ճիշտ պատասխան չի ծնվում. Մհեր ԱվետիսյանՊետությունը կարծիքներով չի կառավարվում. այն կառավարվում է գիտելիքով ու պատասխանատվությամբ. Մհեր ԱվետիսյանԹուրքիայի ԱԳ նախարար. Պակիստանի և Սաուդյան Արաբիայի հետ պաշտպանական պակտը նման է ՆԱՏՕ 5-րդ հոդվածին Ռուսաստանի ամենամեծ արևային էլեկտրակայանը կկառուցվի Ամուրի մարզումԻրանը նշել է Հորմուզի նեղուցի բացման վեց պայման Օգոստոսի 10-ից 13-ը գազանջատումներ են սպասվումԳերմանիայում ցույց է անցկացվել Մերցի կառավարության դեմՄոդին համաշխարհային ռեկորդ է սահմանել. 303 միլիոն դիտում՝ 24 ժամում23-ամյա ուսանողի մշակած հավելվածը հարավկորեական App Store-ում շրջանցել է նույնիսկ Google Maps-ը Ռուսաստանի տարածքում ոչնչացվել է ուկրաինական 360 անօդաչու թռչող սարքՕգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին, 13-ին, 14-ին, 17-ին, 18-ին և 20-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՈղբերգական դեպք՝ Երևանում․ Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԱդրբեջանի Սարով գյուղում տանը 18-ամյա աղջկա դի է հայտնաբերվելՀայհիդրոմետի տնօրենը գրել էԱրտակարգ դեպք՝ Երևանում․ կոտրել են «Հույս բոլոր մարդկանց» հիմնադրամի շենքի պատուհաններն ու դռներըԱլիևն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել«Ինտեր»-ը հաղթեց «Յուվենտուս»-ինՔրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊԶելենսկին ու Վուչիչը քննարկել են համագործակցությունն ընդլայնելու հնարավորություններըՀրդեհի ահազանգ Սայաթ-Նովա պողոտայում. շենքից տարհանվել է 5 բնակիչՃապոնական Յակիշիմե կերամիկայի ցուցահանդեսը երկարաձգվել է մինչև օգոստոսի 30-ըՈրոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներումՓաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցելՉհանե´ս խաչդ, Հայաստան աշխարհ․ Ուժեղ ՀայաստանՍիցիլիայի օդանավակայանը փակվել է Էթնա հրաբխի ժայթքման պատճառովՀետվճարի փոխարեն՝ արժանապատիվ և ֆիքսված թոշակ․ ինչու է գործող համակարգը սոցիալական անարդարության խնդիր ստեղծում. Հրայր ԿամենդատյանԵրևանի Կենտրոնում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանըԻրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ն ընդունի հանրապետության պայմաններըԵրևանում անցկացվել է հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային մարզական փառատոնԴմիտրի Մեդվեդև. Արևմուտքի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ կրկնում է վրացական սցենարըԵղանակը առաջիկա 5 օրերին Ադրբեջանցիների բնակեցումը Հայաստանում լուրջ վտանգներ է պարունակում. Ավետիք Չալաբյան