Երևան, 09.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Նրանք հե­ռա­նում են առանց նե­ղա­նա­լու, բայց երե­խա­նե­րի հո­գում ամ­բողջ կյան­քի ըն­թաց­քում սպի­ներ են մնում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Թռչեի մտքով տուն, ուր իմ մայրն է արթուն… Երգչուհու թովիչ ձայնը հաճելի հուշեր է արթնացնում, բայց մեկ էլ սթափվում եմ տաքսու վարորդի բամբ ձայնից՝ «Խանջյան ո՞ր մասում կանգնեմ»: 

Մեկ ուզում եմ շտկումներ անել հարցի մեջ, բայց դե, զահլա չկա: Հարցին պատասխանում եմ, գումարը վճարում և իջնում մեքենայից: Քայլերս ակամա տանում են մոտակա այգին, արևի ջերմությունը լրիվ այլ է, փողոցի ու մոտակա տարածքի խաղաղությունը՝ խիստ ցանկալի, ուզում եմ վայելել ազատությունս՝ հեռախոսից, լուրերից, վիրուսներից, մտքերից. մարդկանցից` չէ, մարդկանց մի տեսակ կարոտել եմ, նոր դեմքեր ու աչքեր եմ ուզում տեսնել, որպես մարդ նոր զգացողությունների կարիք ունեմ: 

Ինչևէ: Աչքերս փակում եմ ու մտովի գնում դեպի հեռուներ: Բայց երկար ժամանակ մենակ մնալ սեփական մտքերի հետ նշանակում է՝ ինքդ քեզ փորձության ենթարկել: Սովորության համաձայն, ձեռքս գնում է դեպի հեռախոսս: Զանգեր չկան, ռեֆլեքսորեն լրահոսն եմ ուսումնասիրում: Սա արդեն մասնագիտական է, իմ այս ֆունկցիան անջատելու հավանականությունը գրեթե զրոյացել է:

Ազգությամբ հայ լրագրող-հեռուստահաղորդավարուհին, որը դեռևս անկախության տարիներին ընտանիքի հետ տեղափոխվել է Միացյալ Նահանգներ, սոցցանցային իր էջում կիսվել է «Los Angeles Times»-ի պատրաստած հոդվածով, որտեղ հեղինակը խոսում է ԱՄՆ-ում բնակվող հայերի մասին՝ ներկայացնելով մի ընտանիքի, որը որոշում է կայացրել վերադառնալ Հայաստան: 

Այո՛, այսօր հայեր կան աշխարհի ցանկացած անկյունում: Երբեք չեմ մոռանա ծանոթներիցս մեկի խոսքը, որն ասաց՝ «անապատում ձմերուկը կիսեցին, ու միջից հայ դուրս էկավ»: Կես կատակ-կես լուրջ ասված այս մտքի ապացույցն է այն, որ այսօր հայկական սփյուռքն աշխարհում ամենամեծերից մեկն է: 

Քննարկել, թե ինչու են մարդիկ որոշում լքել հայրենիքը, չէինք ցանկանա, պատճառներն իրականում շատ բազմազան են՝ սոցիալական, առողջական, անձնական: Երբեմն նաև հեռանում են մարդիկ, որոնք այստեղ և՛ կայացած են, և՛ ունեն բավարար ֆինանսական միջոցներ բարեկեցիկ ապրելու համար:

Վերադարձողներ էլ կան, բայց այդ մարդկանց թիվը քիչ է: Չեն վերադառնում նոր գնացածները, նրանք մեծամասամբ հետդարձի ճանապարհ չեն թողնում, քանի որ այստեղ` հայրենիքում, վաճառում են ամեն հնարավոր բան, իրենց հետ վերցնում են միայն իրենց՝ կարոտը թողնելով այստեղ, կամ էլ տունդարձի ճանապարհին, այստեղ մնում են նրանց մեծահասակ ծնողները, բարեկամները: 

Նրանք Հայաստան կվերադառնան միայն որպես զբոսաշրջիկ, կշրջեն երկրում, կասեն՝ բան չի փոխվել, կամ էլ կգան վերջին հրաժեշտի մասնակցելու, չեն էլ հասցնի անգամ բռնել սիրելիների ձեռքն ու ասել, որ սիրում են նրանց: 

Որքան ցավի, կուտակված արցունքների պոռթկման, սիրո ու կարոտի վկա են դառնում գերեզմանաքարերը, լուռ, առանց ձայն հանելու նրանք ականջալուր են լինում իրենց սիրելի որդիների ու թոռների կարոտի խոսքերին ու արցունքներին, բայց սփոփել չեն կարող, ասել, որ նեղացած չեն, որ չկարողացան մի վերջին անգամ համբուրել կյանքի ու առողջության գնով շահածպահած սիրելի տղային ու աղջկան, քանի որ ինքնաթիռն այդ օրը մի քիչ ուշ վայրէջք կատարեց, նրանք չհասցրեցին: 

Նրանք հեռանում են առանց նեղանալու, բայց երեխաների հոգում ամբողջ կյանքի ընթացքում սպիներ են մնում:

Այսօր, երբ բազմաթիվ հայեր, իրենց կամքից անկախ, առողջապահական պայմանների պատճառով վերադարձել են հայրենիք, արդյոք առաջին իսկ հնարավորության դեպքում չե՞ն վերադառնա ռուսաստաններ, եվրոպաներ: Իհարկե, կգնան:

 Ուզո՞ւմ են: Երբեմն դա արդեն սովորություն է դառնում: Արտագնա աշխատանքի մեկնողները հիմնականում բաց են թողնում իրենց երեխաների կյանքի ամենակարևոր իրադարձությունները: 

Այո՛, անում են ամեն հնարավորը, որպեսզի նրանք ֆինանսական որևէ դժվարություն չունենան, բայց ավելի հաճախ տղան ուզում է կողքին հայր ունենալ, ֆիզիկապես զգալ ծնողների ներկայությունը, դա ավելի կարևոր է, քան այլ հարցերը:

 

Այսօր ոչ միայն մեր երկրում, այլև ամբողջ աշխարհում ծանր ժամանակներ են: Երկու ամսվա ընթացքում Հայաստան է ժամանել 63 հազար մարդ: 63 հազար մարդ լավ իմաստով հայտնվել է հայրենիքի «թակարդում»: Մենք՝ որպես պետություն, ի՞նչ ենք անում այս մարդկանց ելքը հայրենիքից փակելու համար, խոպանին այլընտրանքը կա՞: 

Չենք բացառում, որ եթե նույնիսկ այստեղ շատերը բարձր աշխատավարձով էլ աշխատանք ունենան, կընտրեն արտերկիրը, դա բացառել որևէ դեպքում չի կարելի, բայց շատերն էլ լավ օրից չէ, որ տնից-տեղից կտրված՝ միայնակ գիշերներ են լուսացնում բոլորից հեռու: 

«Որտեղ հաց, այնտեղ կաց» արտահայտությունը լավը չէ, մեղմ ասած, այնքան էլ ճիշտ չէ, բայց եթե նույնիսկ այդպես էլ է, ապա, ի վերջո, պետք է գա այն օրը, որ այն շրջվի դեպի Հայաստան, որովհետև հացն ու ապագան այստեղ են:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

ԻՀՊԿ հրամանատար․ ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանում չկարողացան հասնել իրենց նպատակներին Հունգարիայի իշխող կուսակցությունը նախագահի պաշտոնում առաջադրել է Գերագույն դատարանի նախկին նախագահի թեկնածությունը ԱՄՆ Սենատ է ներկայացվել Լիբանանին օգնելու օրինագիծ Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք՝ Արարատում. Դաշտավանում կան 10-ից ավելի վիրավորներ. հնչել են կրակոցներ Մեսսին ընտանիքի հետ Ռոսարիոյում է. հայտնի են Խորխե Մեսսիի հուղարկավորության մանրամասները Ուկրաինայի զինված ուժերը հարձակվել են Բելգորոդի վրա․ վիրավորվել է 13 մարդ, այդ թվում՝ երկու երեխա Ֆիդան. Թուրքիան աջակցում է դեպի կայուն խաղաղություն Հայաստանի և Ադրբեջանի շարժմանը Սևանա լճում հեծանիվ-նավակը շրջվել է. քաղաքացիներին օգնության են հասել փրկարարները Հեշտ չէ կաթողիկոս դատելը, անգամ դատավորներն են հրաժարվում, հասկանում են, որ հետևանք կունենա Պետդեպարտամենտը Կիևին տեղեկացրել է Թուրքիայից ամերիկյան զենքի հնարավոր փոխանցման մասին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնին նախորդող պահքի Բարեկենդանը ԱՄՆ Սենատ է ներկայացվել Լիբանանին օգնելու օրինագիծ «Բայդենի քաղցկեղը տարածվել է, շատ ցավ է պատճառում», հայտնել է որդին Ո՞վ կհաղթի UFC 331-ում. Արման Ծառուկյանի ու Մաուրիսիո Ռուֆիի մենամարտի գործակիցները հայտնի են Վթարային ջրանջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի` օգոստոսի 9-ին Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 9-ին ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում Սխալ հարցից ճիշտ պատասխան չի ծնվում. Մհեր ԱվետիսյանՊետությունը կարծիքներով չի կառավարվում. այն կառավարվում է գիտելիքով ու պատասխանատվությամբ. Մհեր ԱվետիսյանԹուրքիայի ԱԳ նախարար. Պակիստանի և Սաուդյան Արաբիայի հետ պաշտպանական պակտը նման է ՆԱՏՕ 5-րդ հոդվածին Ռուսաստանի ամենամեծ արևային էլեկտրակայանը կկառուցվի Ամուրի մարզումԻրանը նշել է Հորմուզի նեղուցի բացման վեց պայման Օգոստոսի 10-ից 13-ը գազանջատումներ են սպասվումԳերմանիայում ցույց է անցկացվել Մերցի կառավարության դեմՄոդին համաշխարհային ռեկորդ է սահմանել. 303 միլիոն դիտում՝ 24 ժամում23-ամյա ուսանողի մշակած հավելվածը հարավկորեական App Store-ում շրջանցել է նույնիսկ Google Maps-ը Ռուսաստանի տարածքում ոչնչացվել է ուկրաինական 360 անօդաչու թռչող սարքՕգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին, 13-ին, 14-ին, 17-ին, 18-ին և 20-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՈղբերգական դեպք՝ Երևանում․ Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԱդրբեջանի Սարով գյուղում տանը 18-ամյա աղջկա դի է հայտնաբերվելՀայհիդրոմետի տնօրենը գրել էԱրտակարգ դեպք՝ Երևանում․ կոտրել են «Հույս բոլոր մարդկանց» հիմնադրամի շենքի պատուհաններն ու դռներըԱլիևն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել«Ինտեր»-ը հաղթեց «Յուվենտուս»-ինՔրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊԶելենսկին ու Վուչիչը քննարկել են համագործակցությունն ընդլայնելու հնարավորություններըՀրդեհի ահազանգ Սայաթ-Նովա պողոտայում. շենքից տարհանվել է 5 բնակիչՃապոնական Յակիշիմե կերամիկայի ցուցահանդեսը երկարաձգվել է մինչև օգոստոսի 30-ըՈրոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներումՓաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցելՉհանե´ս խաչդ, Հայաստան աշխարհ․ Ուժեղ ՀայաստանՍիցիլիայի օդանավակայանը փակվել է Էթնա հրաբխի ժայթքման պատճառովՀետվճարի փոխարեն՝ արժանապատիվ և ֆիքսված թոշակ․ ինչու է գործող համակարգը սոցիալական անարդարության խնդիր ստեղծում. Հրայր ԿամենդատյանԵրևանի Կենտրոնում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանըԻրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ն ընդունի հանրապետության պայմաններըԵրևանում անցկացվել է հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային մարզական փառատոնԴմիտրի Մեդվեդև. Արևմուտքի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ կրկնում է վրացական սցենարըԵղանակը առաջիկա 5 օրերին Ադրբեջանցիների բնակեցումը Հայաստանում լուրջ վտանգներ է պարունակում. Ավետիք Չալաբյան