Երևան, 15.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Եթե հույս չու­նես, որ առաջ կգնաս, ուրեմն մի էլ սկսիր. չի եղել մի պահ, որ հույսս կորց­նեմ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Պարբերաբար հանդիպում ենք պատմությունների, որոնց հերոսները սեփական ուժերով, զրոյից հետաքրքիր նախաձեռնություններ են սկսել: Տիգրան Մաղլոջյանի մասին ինքս տեղեկացա մեր «ամենագիտակի»՝ սոցիալական ցանցերի միջոցով: 

Տիգրանը բացառապես հասարակ պղնձյա մետաղալարերով յուրօրինակ զարդեր է պատրաստում: Ապրանքանիշն էլ կոչել է իր ազգանունով: Նրա խոսքերով, այն տարբերվող է, նման ազգանուն Հայաստանում և աշխարհում շատ քիչ կհանդիպենք:

Տիգրանն ասում է՝ նպատակ ունի նաև արծաթյա զարդեր պատրաստել, բայց դա արդեն ապագայի հարց է: «Առաջ գնալու, աճելու համար շատ մտքեր ունեմ, բայց հիմա օգտագործում եմ միայն պղնձե մետաղալարեր և պատրաստում եմ բացառապես զարդեր»,-«Փաստի» հետ զրույցում նշում է նա: 

Զարդեր ստեղծելու և դրանցով նաև գումար վաստակելու մասին ենք զրուցում: «Իմ գեների մեջ կա ստեղծագործելու ջիղը, փոքր տարիքում մոտ 5 տարի հաճախել եմ նկարչության դասերի: 

Տարբեր ոլորտներում ուժերս փորձեցի, բայց հետո հասկացա, որ աշխատանքս իմ ձեռքերով պետք է ստեղծեմ: Ձեռքիցս ինչ-որ բաներ գալիս էին, որոշեցի այնպիսի իրեր պատրաստել, որ Հայաստանում համարյա չլինի: Դրա համար սկսեցի օգտագործել պղինձը»,-ասում է մեր զրուցակիցը:

Հետաքրքրվում եմ՝ իսկ նման զարդերի նկատմամբ հետաքրքրություն կա՞: «Այո, վերջին 4-5 ամիսներին հետաքրքրությունն ավելի է մեծացել: 

Իհարկե, ամենասկզբում՝ մոտ մեկ տարի առաջ, երբ նոր-նոր էի զարդերը ստեղծում և դրանց վաճառքով զբաղվում, շատ մարդիկ ուղղակի տեղյակ չէին դրանց մասին: Հետո նաև սոցիալական ցանցերի միջոցով էջս բավական տարածվեց, հավանողների թիվն ավելացավ: 

Սա էլ նպաստեց, որ պատվերների քանակն ավելանա, հիմա հազիվ եմ հասցնում, որոշել եմ Գյումրիում մի քանի խանութներում ներկայացնել աշխատանքներս, հետագայում նաև Երևան կբերեմ, վիրուսը մի քիչ խանգարեց ծրագրերին»,-ընդգծում է Տիգրանը:

Այժմ նա աշխատում է տանը, բայց մտադիր է փոքրիկ արհեստանոց ստեղծել տան հարակից հատվածում, ցանկություն կա ցուցահանդեսների մասնակցելու և անգամ կազմակերպելու:

Տիգրանն ինքնուս է, զարդերի պատրաստումը սովորել է ուսուցողական տարբեր կայքերի ու տեսանյութերի միջոցով: «Տարբեր տեսանյութերից ու հոդվածներից հասկացա, որ նմանատիպ զարդերը բավական տարածված են ԱՄՆ-ում, Եվրոպայում: Կամաց-կամաց սկսեցի կատարելագործել իմ աշխատանքները: 

Հետաքրքիր է՝ հիմա, երբ կողք կողքի եմ դնում այժմյան և դեռ սկզբնական շրջանի իմ աշխատանքները, հասկանում եմ, թե որքան շատ է տարբերությունը: Ընդամենը ժամանակ էր պետք, որ ձեռքս սովորեր: Մարդիկ, որոնք տեսնում են աշխատանքները, ասում են՝ վատ չի ստացվում»,-նշում է երիտասարդ զարդագործը:

Ցանկացած նախաձեռնության մեկնարկին մարդն ամեն դեպքում պետք է որոշակի, թեկուզ քիչ քանակությամբ գումար ունենա: Տիգրանն ասում է՝ իր պարագայում սկզբնական շրջանում ֆինանսական մեծ բարդություններ չեն եղել: 

«Զարդերը պատրաստում եմ հասարակ գործիքներով, որոնք հնարավոր է բոլորն էլ իրենց տանն ունենան: Հիմա, օրինակ՝ գործիքները շատացել են՝ ավելի լուրջ ու մանրակրկիտ աշխատանքներ ստեղծելու համար: 

Գնում եմ տարբեր հաստությունների պղնձյա մետաղալարեր, որոշակի գումար եմ ծախսում նաև քարերը գնելու համար: Ամեն ինչ անում եմ, որ աշխատանքներս մեկը մյուսին նման չլինի»,-ասում է մեր զրուցակիցը:

Մեր երկրում, հատկապես բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով մշտապես խոսվում է անհատական ջանքի և դրա կարևորության մասին, բայց, իհարկե, գաղտնիք չէ՝ երբեմն ցանկացած փոքրիկ հիասթափություն՝ լինի անձնական ու ֆինանսական խնդիր, թե բյուրոկրատական քաշքշուկ, կարող է ստիպել մի կողմ թողնել երազանքները կամ էլ դադարել աշխատել ինչ-որ նախագծի վրա: 

Տիգրանն ասում է՝ երբ ժամանակին պետք է սկսեր զարդերի պատրաստումը, խորհուրդ ստանալու նպատակով զանգահարել է Արտակ Թադևոսյանին, ով ևս զարդեր է պատրաստում, բայց պարկուճներից, փամփուշտից ու արկերի մնացորդներից: 

«Արտակին հարցրեցի՝ ի՞նչ խորհուրդ կտաս, աշխատանքն առաջ կգնա՞: Ինքն էլ ի պատասխան ասաց՝ եթե հույս չունես, որ կկարողանաս առաջ գնալ, ուրեմն մի էլ սկսիր: Ամեն ինչ պետք է հույսերով սկսես: Չի եղել մի պահ, որ հույսս կորցնեմ: Առավել ևս հիմա, երբ ամեն ինչ ստացվում է, պատվերները շատանում են: Համոզվում եմ, որ աճելու էլի տեղ ունեմ, սա ընդամենն սկիզբն է: Ես մինչև հիմա առաջնորդվում եմ Արտակի խորհրդով»,-ասում է Տիգրանը:

 

Նա այժմ պատվերներ է ստանում տարբեր երկրներից և փոստի միջոցով առաքում զարդերը: «Հունաստանում բնակվող մի հայ, որն այնտեղ զարդերի խանութներ ունի, իմ աշխատանքները հավանել էր և պատվիրել, բայց վիրուսի տարածումը խանգարեց մեր հետագա քայլերին: Պատվերներ ունեմ Լոս Անջելեսից, Լիոնից և այլ քաղաքներից: 

Իմ ստեղծած զարդերը կրում են այն մարդիկ, որոնց համար այնքան էլ կարևոր չէ՝ դրանք ոսկուց են, արծաթից, թե սովորական մետաղալարից: Գուցե անգամ պատրաստված լինի հասարակ փայտից, բայց եթե լինի ճաշակով ու գեղեցիկ, ապա մարդն այն կկրի: Նույնը նաև իմ զարդերի դեպքում է»,-եզրափակում է Տիգրան Մաղլոջյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

 

Ըմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարին«Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից»․ ժամանակավոր ցուցադրություն Բյուզանդական թանգարանումՀռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում էՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովՆարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոնՍամվել Կարապետյանի մեծ անակնկալը գյումրեցիներին՝ հայրաքաղաքի օրվա կապակցությամբ. Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համարՍմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգևոր միասնության խորհրդանիշ խաչքարԵվրոպական միությունն արձանագրել է «Հայաքվե»-ի բարձրացրած հարցերը՝ Ավետիք Չալաբյանի գործովԱրամ Վարդևանյանը հոկտեմբերի 14-ին հանդիպել է մեր երկրում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր նորանշանակ դեսպան Ֆլորիան Էսկյուդիեի հետՄեր ժողովրդի մի ստվար զանգված վարկային բեռի տակ է. Հայկ Ֆարմանյան36 ժամ գազ չի լինիԵրբ Նիկոլ Փաշինյանը դառնում է ադրբեջանցի զինվորի փաստաբանըՍԴ նախագահ չի ընտրվել, նոր ընտրություն կանցկացվիՓայտանյութով բեռնված «ՈւԱԶ»-ի վարորդը փորձել է դիմել փախուստի, ինչի ընթացքում ավտոմեքենան կողաշրջվել էԱրհեստական բանականությամբ ստեղծված կեղծ լուսանկարներ․ Ի՞նչ անել, եթե ձեզանից գումար են շորթում․ ՆԳՆ-ն մանրամասներ է ներկայացրել Որտեղ է խաղաղությունը, երբ ադրբեջանցի զինվորը կարողանում է կրակել հայ մոր վրա, որն իր երեխաներին էր պաշտպանում․ Լենա ՄաթևոսյանԻնդոնեզիայում երկինքը դարձել է նարնջագույն․ հրդեհներից առաջացած ծխի խիտ շերտը ծածկել է բնակեցված տարածքներըԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԷլմիրա Կարապետյանը նվաճել է Հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալըԱդրբեջանը թիրախավորում է Հայաստանի էկոհամակարգերը․ ԱԺ պատգամավորը COP 17-ին ներկայացրել է փաստերԶՊՄԿ-ն ներդնում է նոր ու ժամանակակից ISO 27001 ստանդարտ․ տվյալների պաշտպանությունը կբարձրանաՀոկտեմբերի 15/16-ին 24 ժամ ջուր չի լինելուՓաշինյանը 4 ժամ անցկացրեց խորհրդարանում` պաշտպանելով Ադրբեջանի շահերը, նրանց դեմ խոսելու, Հայաստանի և մեր քաղաքացիների շահերը պաշտպանելու փոխարենՓոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 2 վարչական շրջանումՆԱՏՕ-ն կենսական նշանակություն ունի նաև Միացյալ Նահանգների պաշտպանության համար․ ՌյուտեՀռոմի պապի եղբայրը խոսել է վիրահատությունից հետո նրա բարեկեցության մասին Եվրահանձնաժողովը զգուշացնում է՝ դիզելային վառելիքի դեֆիցիտ է սպասվում «Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը Ղազախստան մեկնելու կանոնները փոխվում են․ նոր պահանջ ՀՀ քաղաքացիների համար Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտանգային լուրջ խնդիրների առաջ. Մարիաննա Ղահրամանյան«Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը տեղափոխվում է. ԳԹԿ Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք ՉալաբյանԵրևանի մետրոպոլիտենում հունվարից հոկտեմբեր հայտնաբերվել է թմրանյութի 52 դեպքԼավրովը կայցելի ԱդրբեջանՍպերցյանի և Ռոնալդուի թիմերի միջև խաղը հետաձգվել է Հետաքրքիր է՝ ո՞վ է հսկելու մայրաքաղաքի մուտքերը. նոր հաստիքնե՞ր են ստեղծելու դրա համար. Գառնիկ Դանիելյան Փաշինյանը ցանկանում է Ադրբեջանին հանձնել Տիգրանաշենը. մենք դա թույլ չենք տա և կապահովենք Տիգրանաշենի զարգացումը. տեսանյութԵրեխան փրկել է սրտի կաթված ստացող հորըԱվելի քան 900 ԱԹՍ․ Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի 20 շրջանների Ինչպես մեր թշնամի պետությունները, այնպես էլ ներկայիս իշխանությունները հայ ժողովրդին ոչնչացնելը սկսում են եկեղեցուց. Արմեն ՄանվելյանՎաղաշեն-Աստղաձոր ճանապարհին «Opel»-ը մխրճվել է կայանված «ԳԱԶ 53»-ի մեջ․ կա վիրավոր ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր ԿամդնդատյանԻնչ փուլում է ժանտախտը․ ե՞րբ Հայաստանին վտանգ կսպառնաԵվրահանձնաժողովը Կիևին 2.86 միլիարդ եվրո է փոխանցել՝ անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ գնելու համար Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ ՍավգուլյանԱհա, թե ինչ տեսք ունի Փաշինյանի բերած «խաղաղությունը». Փաշինյանը խաղաղություն չի՛ բերում, բերում է զիջումներ. տեսանյութԱվելի քան 2500 կոնտեյներ տեղափոխող նավ է խորտակվել՝ փորձելով հատել Հորմուզի նեղուցը․ ԻՀՊԿ