Երևան, 09.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ճա­նա­պար­հա­յին եր­թև­ե­կու­թյան կա­նոն­նե­րի խախ­տում­նե­րին վե­րա­բե­րող գոր­ծե­րի քննու­թյու­նը դա­տա­րա­նը կի­րա­կա­նաց­նի գրա­վոր ըն­թա­ցա­կար­գով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որով առաջարկվում է գրավոր ընթացակարգ ներդնել վարչական դատավարությունում։ Մասնավորապես՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի մի շարք հոդվածներով սահմանված գործերով, որոնք հայտնաբերվել են տեսանկարահանող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցներով կամ ճանապարհային ոստիկանության ծառայողի կողմից՝ տեսաձայնագրող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցներով, վարչական դատարանը գործի քննությունն իրականացնելու է գրավոր ընթացակարգով: 

Խոսքը վերաբերում է հիմնականում ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներին: Վերը նշված գործերի շարքում ներառված են նաև, այսպես կոչված, կարմիր գծերի հետ կապված խախտումները: Այս գործերի քննությունը դատարանը սկզբունքորեն իրականացնելու է գրավոր ընթացակարգով։ 

Միաժամանակ վարչական դատարանը գրավոր դատաքննություն կարող է կիրառել նաև այլ գործերով, եթե գտնում է, որ գործը քննելու և լուծելու համար ներկայացվել են բավարար ապացույցներ և բացակայում է դատավարության մասնակիցների առարկությունը։

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է՝ վարչական դատավարության օրենսգրքի 18-րդ գլուխը նախատեսում է գրավոր դատաքննության ինստիտուտ՝ դրա կիրառման պարտադիր նախապայման սահմանելով դատավարության մասնակիցների համաձայնությունը։ 

Վարչական դատավարությունում գրավոր ընթացակարգի նախատեսումը նպատակ ունի ապահովել գործերի արագ և արդյունավետ քննությունը՝ միաժամանակ դատարանին և դատավարության մասնակիցներին հնարավորություն տալով տնտեսելու ժամանակը։

 Սակայն իրավական կարգավորման նման պայմաններում գործի գրավոր քննության ընթացակարգը գործնականում կիրառություն չի գտնում՝ չծառայելով օրենսդրի հետապնդած նպատակներին։ 

Նշվում է՝ գրավոր դատաքննության կիրառումը հնարավորություն է տալիս թեթևացնելու դատական համակարգի ծանրաբեռնվածությունը այն գործերի գրավոր քննության միջոցով, որոնք իրավական կամ փաստական առումով բարդություն չեն ներկայացնում։ 

Այս առումով գրավոր դատաքննության ընթացակարգը նախընտրելի միջոց է վարչական գործերի արդյունավետ և արագ քննությունն ապահովելու համար։

 

Գործի քննության գրավոր ընթացակարգը բարելավելու անհրաժեշտությունը պայմանավորված է նախևառաջ այն հանգամանքով, որ վարչական դատարանում չափազանց մեծ քանակով վիճարկվում են ճանապարհային ոստիկանության կողմից կայացված տուգանքների վերաբերյալ որոշումները, որոնցով նախատեսված տուգանքի չափը չի գերազանցում 5 000 դրամը։ 

Պետական մարմինների ու դրանց պաշտոնատար անձանց ակտերն անվավեր ճանաչելու պահանջի վերաբերյալ վարչական գործերը հարուցվում են գլխավորապես ֆիզիկական անձանց կողմից ընդդեմ ճանապարհային ոստիկանության: 

Ճանապարհային անվտանգության ապահովման բնագավառում կայացված վարչական ակտերի շարքում հատկապես մեծ թիվ է կազմում տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերով հայտնաբերված իրավախախտումների վերաբերյալ գործերով վարչական ակտերի վիճարկումը։

Արդարադատության նախարարությունը մեջբերում է նաև միջազգային փորձը: 

Նշվում է՝ գործերի քննության գրավոր ընթացակարգի կիրառումը լայնորեն տարածված է միջազգային պրակտիկայում և անհրաժեշտ պահանջներին համապատասխանելու պարագայում ընդունելի դատավարական կառուցակարգ է նաև մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային պրակտիկայում։

«ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով, բացի թվարկված փոփոխությունները, նախատեսվում է նաև գրավոր ընթացակարգից բանավոր ընթացակարգի անցնելու հնարավորություն: 

Որպես հիմքեր նշվում են գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստը բանավոր ընթացակարգի պայմաններում պարզելու անհրաժեշտությունը, մասնավորապես՝ դատավարության մասնակիցներից բացատրություն վերցնելու, վկաներին, փորձագետին կամ մասնագետին հարցաքննելու անհրաժեշտությունը կամ ոչ պատշաճ կողմին փոխարինելու կամ գործի քննությանն այլ անձանց ներգրավելու անհրաժեշտությունը: 

Բացի դա, կարգավորվել է գրավոր ընթացակարգից բանավոր ընթացակարգի անցնելու վերաբերյալ դատավարության մասնակցի կողմից միջնորդություն ներկայացնելու հարցը: Դատարանի կողմից դատավարության մասնակցի միջնորդության մերժումը պետք է լինի հիմնավորված:

Նախագծի 116-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված գործերով դատական ակտը կարող է բողոքարկվել միայն վարչական ակտի հասցեատիրոջ կողմից: Սահմանափակվել է վարչական մարմնի բողոքարկման իրավունքը: 

Վարչական դատարանում գրավոր ընթացակարգով քննված գործերի համար քննության գրավոր ընթացակարգ է սահմանվել նաև վերաքննիչ վարչական դատարանում: 

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վարչական մարմինը նախագծի 116-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված գործերով չունի բողոքարկման իրավունք՝ նախատեսվել է, որ առաջին ատյանի դատարանի կամ վարչական վերաքննիչ դատարանի կողմից հայցն կամ վերաքննիչ բողոքն ամբողջությամբ բավարարվելու դեպքում դատական ակտն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

Նախագծերի ընդունմամբ ակնկալվում է բարձրացնել վարչական դատավարության արդյունավետությունը և նվազեցնել վարչական դատարանի ծանրաբեռնվածությունը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Սևանա լճում հեծանիվ-նավակը շրջվել է. քաղաքացիներին օգնության են հասել փրկարարները Հեշտ չէ կաթողիկոս դատելը, անգամ դատավորներն են հրաժարվում, հասկանում են, որ հետևանք կունենա Պետդեպարտամենտը Կիևին տեղեկացրել է Թուրքիայից ամերիկյան զենքի հնարավոր փոխանցման մասին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնին նախորդող պահքի Բարեկենդանը ԱՄՆ Սենատ է ներկայացվել Լիբանանին օգնելու օրինագիծ «Բայդենի քաղցկեղը տարածվել է, շատ ցավ է պատճառում», հայտնել է որդին Ո՞վ կհաղթի UFC 331-ում. Արման Ծառուկյանի ու Մաուրիսիո Ռուֆիի մենամարտի գործակիցները հայտնի են Վթարային ջրանջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի` օգոստոսի 9-ին Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 9-ին ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում Սխալ հարցից ճիշտ պատասխան չի ծնվում. Մհեր ԱվետիսյանՊետությունը կարծիքներով չի կառավարվում. այն կառավարվում է գիտելիքով ու պատասխանատվությամբ. Մհեր ԱվետիսյանԹուրքիայի ԱԳ նախարար. Պակիստանի և Սաուդյան Արաբիայի հետ պաշտպանական պակտը նման է ՆԱՏՕ 5-րդ հոդվածին Ռուսաստանի ամենամեծ արևային էլեկտրակայանը կկառուցվի Ամուրի մարզումԻրանը նշել է Հորմուզի նեղուցի բացման վեց պայման Օգոստոսի 10-ից 13-ը գազանջատումներ են սպասվումԳերմանիայում ցույց է անցկացվել Մերցի կառավարության դեմՄոդին համաշխարհային ռեկորդ է սահմանել. 303 միլիոն դիտում՝ 24 ժամում23-ամյա ուսանողի մշակած հավելվածը հարավկորեական App Store-ում շրջանցել է նույնիսկ Google Maps-ը Ռուսաստանի տարածքում ոչնչացվել է ուկրաինական 360 անօդաչու թռչող սարքՕգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին, 13-ին, 14-ին, 17-ին, 18-ին և 20-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՈղբերգական դեպք՝ Երևանում․ Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԱդրբեջանի Սարով գյուղում տանը 18-ամյա աղջկա դի է հայտնաբերվելՀայհիդրոմետի տնօրենը գրել էԱրտակարգ դեպք՝ Երևանում․ կոտրել են «Հույս բոլոր մարդկանց» հիմնադրամի շենքի պատուհաններն ու դռներըԱլիևն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել«Ինտեր»-ը հաղթեց «Յուվենտուս»-ինՔրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊԶելենսկին ու Վուչիչը քննարկել են համագործակցությունն ընդլայնելու հնարավորություններըՀրդեհի ահազանգ Սայաթ-Նովա պողոտայում. շենքից տարհանվել է 5 բնակիչՃապոնական Յակիշիմե կերամիկայի ցուցահանդեսը երկարաձգվել է մինչև օգոստոսի 30-ըՈրոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներումՓաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցելՉհանե´ս խաչդ, Հայաստան աշխարհ․ Ուժեղ ՀայաստանՍիցիլիայի օդանավակայանը փակվել է Էթնա հրաբխի ժայթքման պատճառովՀետվճարի փոխարեն՝ արժանապատիվ և ֆիքսված թոշակ․ ինչու է գործող համակարգը սոցիալական անարդարության խնդիր ստեղծում. Հրայր ԿամենդատյանԵրևանի Կենտրոնում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանըԻրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ն ընդունի հանրապետության պայմաններըԵրևանում անցկացվել է հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային մարզական փառատոնԴմիտրի Մեդվեդև. Արևմուտքի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ կրկնում է վրացական սցենարըԵղանակը առաջիկա 5 օրերին Ադրբեջանցիների բնակեցումը Հայաստանում լուրջ վտանգներ է պարունակում. Ավետիք ՉալաբյանԷստոնիայում կոչ են արել փակել Ռուսաստանի հետ սահմանը «Հայաքվե»-ի հայտարարությունից հետո WCC-ն արձագանքել է Հայ Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակինԽաղաղությունն անհնար է առանց ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինվшծ ուժերի դուրսբերման․ Իշխան Սաղաթելյան «Շտապ հաստատեք քարտի տվյալները»․ IDBank-ը զգուշացնում է հյուրանոցների ամրագրման հետ կապված զեղծարարությունների մասինՏղամարդը ծեծել է շտապօգնության բժշկին և վարորդին Մհեր Անանյանն ընդգրկվել է Յունիբանկի Վարչության կազմում«Սմայլ Սվիթ»-ի զարգացման ճանապարհը Կոնվերս Բանկի գործընկերությամբ