Երևան, 09.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Կորոնավիրուսի շրջանակներում դավադրապաշտությունը պտտվում է դրա մտացածին լինելու և այդ կերպ բնակչության մի մասին ոչնչացնելու շուրջ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

David Fidanyan

Մեկ տարի առաջ Կոնգոյի Դեմոկրատական հանրապետությունում բժիշկները գործադուլով էին սպառնում՝ պահանջելով կառավարությունից որ պաշտպանեն իրենց: Պատճառն այն էր, որ բնակիչները չէին հավատում էբոլայի փաստին և հարձակվում էին նրանց վրա: Գվինեայում 2014թ. սկսված Էբոլայի հերթական համաճարակի ժամանակ սնահավատ վարակակիրները բժիշկների փոխարեն այցելում էին բուսաբուժությամբ զբաղվողների և տարատեսակ ծեսեր իրականացնողների մոտ: 14-րդ դարի Եվրոպայում թևածող և տասնյակ միլիոնավոր մարդկանց կյանքեր խլած Սև մահի համաճարակի ժամանակ հսկայական ազդեցություն ունեցող Կաթոլիկ եկեղեցին համարում էր որ տեղի ունեցողը լոկ պատիժ է մարդկության մեղքերի համար և պայքարում էր դրա դեմ կրոնական երթերով:

1957-58թթ. բռնկված սուր շնչառական վարակիչ հերթական վիրուսի կամ Ասիական գրիպի ժամանակ շատերը կրկին անգամ թերահավատորեն էին մոտենում տեղի ունեցողին, սակայն դա չխանգարեց որ վիրուսը մոտ 2 միլիոն մարդու կյանք խլի: Մարդկության հազարամյակների պատմության շրջանակներում համաճարակները ուղեկցել և ուղեկցելու են մեզ: Դա աքսիոմ է: Սկսած օրինակ պատմության հայտնի համաճարակներից 6-րդ դարի Հուստինիանոսի ժանտախտից մինչև Կորոնավիրուս: Այս առումով պետք է նշել, որ եղել և այժմ էլ կան համաճարակների համատեքստում տարբեր դավադրապաշտական և եթե կուզեք մառազմատիկ մոտեցումներ, կամ ուղղակի ցնդաբանություններ: Եթե Աֆրիկայում էբոլայի համաճարակների ժամանակ շատերը չեն հավատում տեղի ունեցողին և ամեն ինչում մեղավոր են համարում «չարի խորհրդանիշ սպիտակ համազգեստով» մարդկանց, ապա օրինակ Հայաստանում կորոնավիրուսի շրջանակներում դավադրապաշտական տենդենցը պտտվում է ինչ որ ջհուդամասոնների շուրջ: Եթե միջնադարում ժանտախտը համարվում էր ոչ թե հիվանդություն այլ երկնային պատիժ, ապա այժմ կորոնավիրուսի շրջանակներում դավադրապաշտությունը պտտվում է հիվանդության մտացածին լինելու մարդկանց պատվաստելու և այդ կերպ մոլորակի բնակչության մի մասին ոչնչացնելու ցնդաբանության շուրջ: Իհարկե մարդկանցից շատերը գերադասում են վարդագույն ակնոցները և ոչ թե դառը իրականությունը, որովհետև դառը իրականությունը դա հոգեբանական սթրես կամ լարվածություն է առաջ բերում: Սակայն մարդիկ չեն գիտակցում որ տրվելով մոլեգնող համաճարակի շուրջ տարատեսակ հակագիտական ցնդաբանությունների քարոզին հավասարվում են աֆրիկյան ինչ որ մի ցեղի ներակայացուցիչներին, ովքեր չեն հավատում Էբոլայի գոյությանը իսկ սպիտակ համազգեստով բժիշկներին էլ համարում են չարի խորհրդանիշ:

 
 
 

 

Սևանա լճում հեծանիվ-նավակը շրջվել է. քաղաքացիներին օգնության են հասել փրկարարները Հեշտ չէ կաթողիկոս դատելը, անգամ դատավորներն են հրաժարվում, հասկանում են, որ հետևանք կունենա Պետդեպարտամենտը Կիևին տեղեկացրել է Թուրքիայից ամերիկյան զենքի հնարավոր փոխանցման մասին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնին նախորդող պահքի Բարեկենդանը ԱՄՆ Սենատ է ներկայացվել Լիբանանին օգնելու օրինագիծ «Բայդենի քաղցկեղը տարածվել է, շատ ցավ է պատճառում», հայտնել է որդին Ո՞վ կհաղթի UFC 331-ում. Արման Ծառուկյանի ու Մաուրիսիո Ռուֆիի մենամարտի գործակիցները հայտնի են Վթարային ջրանջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի` օգոստոսի 9-ին Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 9-ին ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում Սխալ հարցից ճիշտ պատասխան չի ծնվում. Մհեր ԱվետիսյանՊետությունը կարծիքներով չի կառավարվում. այն կառավարվում է գիտելիքով ու պատասխանատվությամբ. Մհեր ԱվետիսյանԹուրքիայի ԱԳ նախարար. Պակիստանի և Սաուդյան Արաբիայի հետ պաշտպանական պակտը նման է ՆԱՏՕ 5-րդ հոդվածին Ռուսաստանի ամենամեծ արևային էլեկտրակայանը կկառուցվի Ամուրի մարզումԻրանը նշել է Հորմուզի նեղուցի բացման վեց պայման Օգոստոսի 10-ից 13-ը գազանջատումներ են սպասվումԳերմանիայում ցույց է անցկացվել Մերցի կառավարության դեմՄոդին համաշխարհային ռեկորդ է սահմանել. 303 միլիոն դիտում՝ 24 ժամում23-ամյա ուսանողի մշակած հավելվածը հարավկորեական App Store-ում շրջանցել է նույնիսկ Google Maps-ը Ռուսաստանի տարածքում ոչնչացվել է ուկրաինական 360 անօդաչու թռչող սարքՕգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին, 13-ին, 14-ին, 17-ին, 18-ին և 20-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՈղբերգական դեպք՝ Երևանում․ Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԱդրբեջանի Սարով գյուղում տանը 18-ամյա աղջկա դի է հայտնաբերվելՀայհիդրոմետի տնօրենը գրել էԱրտակարգ դեպք՝ Երևանում․ կոտրել են «Հույս բոլոր մարդկանց» հիմնադրամի շենքի պատուհաններն ու դռներըԱլիևն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել«Ինտեր»-ը հաղթեց «Յուվենտուս»-ինՔրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊԶելենսկին ու Վուչիչը քննարկել են համագործակցությունն ընդլայնելու հնարավորություններըՀրդեհի ահազանգ Սայաթ-Նովա պողոտայում. շենքից տարհանվել է 5 բնակիչՃապոնական Յակիշիմե կերամիկայի ցուցահանդեսը երկարաձգվել է մինչև օգոստոսի 30-ըՈրոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներումՓաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցելՉհանե´ս խաչդ, Հայաստան աշխարհ․ Ուժեղ ՀայաստանՍիցիլիայի օդանավակայանը փակվել է Էթնա հրաբխի ժայթքման պատճառովՀետվճարի փոխարեն՝ արժանապատիվ և ֆիքսված թոշակ․ ինչու է գործող համակարգը սոցիալական անարդարության խնդիր ստեղծում. Հրայր ԿամենդատյանԵրևանի Կենտրոնում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանըԻրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ն ընդունի հանրապետության պայմաններըԵրևանում անցկացվել է հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային մարզական փառատոնԴմիտրի Մեդվեդև. Արևմուտքի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ կրկնում է վրացական սցենարըԵղանակը առաջիկա 5 օրերին Ադրբեջանցիների բնակեցումը Հայաստանում լուրջ վտանգներ է պարունակում. Ավետիք ՉալաբյանԷստոնիայում կոչ են արել փակել Ռուսաստանի հետ սահմանը «Հայաքվե»-ի հայտարարությունից հետո WCC-ն արձագանքել է Հայ Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակինԽաղաղությունն անհնար է առանց ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինվшծ ուժերի դուրսբերման․ Իշխան Սաղաթելյան «Շտապ հաստատեք քարտի տվյալները»․ IDBank-ը զգուշացնում է հյուրանոցների ամրագրման հետ կապված զեղծարարությունների մասինՏղամարդը ծեծել է շտապօգնության բժշկին և վարորդին Մհեր Անանյանն ընդգրկվել է Յունիբանկի Վարչության կազմում«Սմայլ Սվիթ»-ի զարգացման ճանապարհը Կոնվերս Բանկի գործընկերությամբ