Երևան, 15.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Այս ըն­թաց­քը պետք է մեր հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը բա­ցա­հայ­տե­լու սկիզ­բը դառ­նա»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Անձը, անհատը հոգեբանորեն ունի ազատության զգացողություն՝ ազատ ապրելու, շնչելու, քայլելու և այլն: Այս օրերին մեր տեսողական, լսողական ընկալումները, շարժողական ազատությունը սահմանափակվում է մեր տան պատերում: 

Սա ունի թե՛ դրական և թե՛ բացասական կողմեր: Ո՞րն է բացասականը: Անհատն իր ներսում կուտակված էներգիան, իրեն՝ որպես տեսակ սպառելու, շուրջը կատարվող իրադարձությունները զգալու անհրաժեշտություն ունի, այդ ամենից այժմ բոլորս հետ ենք մնում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է հոգեբան Աննա Բադալյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում մարդկանց ապրած զգացողություններին:

Նա նշում է՝ մշտապես առաջ է քաշվում այն միտքը, որ բոլոր մարդիկ ունեն ինքնամեկուսացման փորձ: «Նախքան լույս աշխարհ գալը՝ մենք ինն ամիս եղել ենք ինքնամեկուսացման մեջ՝ ներարգանդային կյանքում: 

Այսինքն՝ ենթագիտակցորեն այդ փորձն ունենք: Բայց այստեղ պետք է նայենք ոչ թե նորածնի, այլ հասուն մարդու հոգեբանությամբ: Օգտագործենք յուրաքանչյուր ակնթարթ՝ զարգացնելու մեր կարողությունները, բացահայտելու մեր հնարավորությունները: 

Պետք է նոր բան փնտրել: Գուցե մարդիկ սկսեն զբաղվել մի գործով, ինչի մասին մինչ այս երբեք չեն էլ մտածել: 

Պետք է զարգացնել ստեղծագործական ընկալումները, միտքը: Կարելի է ինչ-որ գործեր նախաձեռնել՝ ներգրավելով ողջ ընտանիքին, եթե ընտանիքը մեծ է, նրանց համար ավելի հեշտ կլինի, քան միայնակ մարդկանց դեպքում: Միայնակությունը եռակի և քառակի է հարվածում: Այստեղ ամեն ինչ կախված է անձի տեսակից, ամեն ինչ էլ կարելի է հաղթահարել»,-նշում է հոգեբանը:

 

Շատերին մտահոգում է, թե մարդիկ հոգեբանորեն ինչ վիճակում կհայտնվեն, երբ սահմանափակումները վերանան: «Սկզբնական շրջանում լինելու է էյֆորիկ վիճակ: Երբ սահմանափակումները հանվեն, չենք մտածելու՝ հիմա ինչպե՞ս վարվենք, ի՞նչ անենք, դա գալու է ազատության վայելքից հետո, երբ մտնենք հունի մեջ, ենթագիտակցական մակարդակում լինելու է որոշակի տհաճ նստվածք: Այս պարագայում կարևոր է, թե ինչպես անհատը կօգտագործի այդ բացասական էներգիան: 

Պետք է փորձի իրեն դրսևորել տարբեր ոլորտներում»,-ասում է Բադալյանը: 

Նա նշում է՝ այս ամենից հետո փոխվելու է մեր արժեհամակարգը, հոգեկերտվածքը: «Սկսելու ենք ծանր ու թեթև անել այն ամենը, ինչի միջով անցել ենք: Հնարավոր չէ, որ մեր վարքականոնները չփոխվեն, իսկ մեր հոգեկերտվածքը չգնա դեպի դրականը, իհարկե, նրանց դեպքում, ովքեր ավելի արժևորել են այն, ինչ ունեն և պատկերացրել, որ կարող են մի ակնթարթում այդ ամենը կորցնել: Լավատես մարդ լինելով՝ կարծում եմ, որ սրանից հետո պետք է շատ բան փոխվի, սկսենք ավելի կարևորել ամեն վայրկյանը, լույսի շողը, ծաղիկը, խոտի բույրը, մարդկային փոխհարաբերությունները, մեր վերաբերմունքը մեր քաղաքին և երկրին: 

Խորը ներաշխարհ ունեցող մարդկանց դեպքում այս ամենը նոր կյանք գնացող ճանապարհի սկիզբը կդառնա: Ո՞վ կմտածեր, որ ամեն ինչ կարող էր այս ընթացքն ունենալ: Ուրեմն պետք է վայելել յուրաքանչյուր ակնթարթը, գույնը, բույրը: 

Չպետք է շարունակենք մեխանիկորեն ապրել, այս ընթացքը պետք է աճելու, մեր հնարավորությունները բացահայտելու սկիզբը դառնա»,-եզրափակում է Աննա Բադալյանը: 

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 15-ից 19-ինԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարին«Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից»․ ժամանակավոր ցուցադրություն Բյուզանդական թանգարանումՀռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում էՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովՆարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոնՍամվել Կարապետյանի մեծ անակնկալը գյումրեցիներին՝ հայրաքաղաքի օրվա կապակցությամբ. Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համարՍմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգևոր միասնության խորհրդանիշ խաչքարԵվրոպական միությունն արձանագրել է «Հայաքվե»-ի բարձրացրած հարցերը՝ Ավետիք Չալաբյանի գործովԱրամ Վարդևանյանը հոկտեմբերի 14-ին հանդիպել է մեր երկրում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր նորանշանակ դեսպան Ֆլորիան Էսկյուդիեի հետՄեր ժողովրդի մի ստվար զանգված վարկային բեռի տակ է. Հայկ Ֆարմանյան36 ժամ գազ չի լինիԵրբ Նիկոլ Փաշինյանը դառնում է ադրբեջանցի զինվորի փաստաբանըՍԴ նախագահ չի ընտրվել, նոր ընտրություն կանցկացվիՓայտանյութով բեռնված «ՈւԱԶ»-ի վարորդը փորձել է դիմել փախուստի, ինչի ընթացքում ավտոմեքենան կողաշրջվել էԱրհեստական բանականությամբ ստեղծված կեղծ լուսանկարներ․ Ի՞նչ անել, եթե ձեզանից գումար են շորթում․ ՆԳՆ-ն մանրամասներ է ներկայացրել Որտեղ է խաղաղությունը, երբ ադրբեջանցի զինվորը կարողանում է կրակել հայ մոր վրա, որն իր երեխաներին էր պաշտպանում․ Լենա ՄաթևոսյանԻնդոնեզիայում երկինքը դարձել է նարնջագույն․ հրդեհներից առաջացած ծխի խիտ շերտը ծածկել է բնակեցված տարածքներըԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԷլմիրա Կարապետյանը նվաճել է Հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալըԱդրբեջանը թիրախավորում է Հայաստանի էկոհամակարգերը․ ԱԺ պատգամավորը COP 17-ին ներկայացրել է փաստերԶՊՄԿ-ն ներդնում է նոր ու ժամանակակից ISO 27001 ստանդարտ․ տվյալների պաշտպանությունը կբարձրանաՀոկտեմբերի 15/16-ին 24 ժամ ջուր չի լինելուՓաշինյանը 4 ժամ անցկացրեց խորհրդարանում` պաշտպանելով Ադրբեջանի շահերը, նրանց դեմ խոսելու, Հայաստանի և մեր քաղաքացիների շահերը պաշտպանելու փոխարենՓոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 2 վարչական շրջանումՆԱՏՕ-ն կենսական նշանակություն ունի նաև Միացյալ Նահանգների պաշտպանության համար․ ՌյուտեՀռոմի պապի եղբայրը խոսել է վիրահատությունից հետո նրա բարեկեցության մասին Եվրահանձնաժողովը զգուշացնում է՝ դիզելային վառելիքի դեֆիցիտ է սպասվում «Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը Ղազախստան մեկնելու կանոնները փոխվում են․ նոր պահանջ ՀՀ քաղաքացիների համար Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտանգային լուրջ խնդիրների առաջ. Մարիաննա Ղահրամանյան«Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը տեղափոխվում է. ԳԹԿ Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք ՉալաբյանԵրևանի մետրոպոլիտենում հունվարից հոկտեմբեր հայտնաբերվել է թմրանյութի 52 դեպքԼավրովը կայցելի ԱդրբեջանՍպերցյանի և Ռոնալդուի թիմերի միջև խաղը հետաձգվել է Հետաքրքիր է՝ ո՞վ է հսկելու մայրաքաղաքի մուտքերը. նոր հաստիքնե՞ր են ստեղծելու դրա համար. Գառնիկ Դանիելյան Փաշինյանը ցանկանում է Ադրբեջանին հանձնել Տիգրանաշենը. մենք դա թույլ չենք տա և կապահովենք Տիգրանաշենի զարգացումը. տեսանյութԵրեխան փրկել է սրտի կաթված ստացող հորըԱվելի քան 900 ԱԹՍ․ Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի 20 շրջանների Ինչպես մեր թշնամի պետությունները, այնպես էլ ներկայիս իշխանությունները հայ ժողովրդին ոչնչացնելը սկսում են եկեղեցուց. Արմեն ՄանվելյանՎաղաշեն-Աստղաձոր ճանապարհին «Opel»-ը մխրճվել է կայանված «ԳԱԶ 53»-ի մեջ․ կա վիրավոր ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր ԿամդնդատյանԻնչ փուլում է ժանտախտը․ ե՞րբ Հայաստանին վտանգ կսպառնաԵվրահանձնաժողովը Կիևին 2.86 միլիարդ եվրո է փոխանցել՝ անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ գնելու համար Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ ՍավգուլյանԱհա, թե ինչ տեսք ունի Փաշինյանի բերած «խաղաղությունը». Փաշինյանը խաղաղություն չի՛ բերում, բերում է զիջումներ. տեսանյութ