Երևան, 09.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 ՄԱՅԻՍԻ)․ Ֆրան­սի­ա­կան մեծ հե­ղա­փո­խու­թյու­նը, «կա­պիկ­նե­րի դա­տա­վա­րու­թյու­նը», Եվ­րա­խորհր­դի ստեղ­ծու­մը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՏՈՆԵՐ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԵՐ

Մանկաբարձի համաշխարհային օր, Հաշմանդամների իրավունքների պաշտպանության համաշխարհային օր, Եվրոպայի համաշխարհային օր, Դանիա՝ Ազատագրման օր, Նիդերլանդներ՝ Ազատագրման օր, Ճապոնիա՝ Երեխաների օր, Ղըրղըզստան՝ Սահմանադրության օր, Ավստրիա՝ Ռասիզմի և բռնության դեմ պայքարի օր, Բելառուս՝ Տպագրության օր, Թայլանդ՝ Թագադրման օր, Եթովպիա՝ Ազատության օր։

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1899 –ծնվել է շուշեցի հայտնի դերասան Տիգրան Շամիրխանյանը։ 

1906 –ծնվել է արձակագիր, լրագրող Մկրտիչ Ասլանյանը։

1911 –ծնվել է երաժշտագետ, բանաստեղծ Մաթևոս Մուրադյանը։

1925 – ծնվել է մանկաբույժ Միքայել Ջոթյանը։

1936 –ծնվել է գիտնական, տեսաբան- ֆիզիկոս Էդվարդ Չուբարյանը։ 

1972– վախճանվել է մեծանուն նկարիչ Մարտիրոս Սարյանը: 

1993- վախճանվել է երկրաբան Արշալույս Գաբրիելյանը։

1994– Հայաստանի, Ադրբեջանի և Արցախի միջև ստորագրվել է հրադադարի մասին Բիշքեկյան արձանագրությունը: 

2005-Գյումրիում բացվել է «Հոկտեմբեր» կինոթատրոնը:

2006-Բելգիայում բռնկված հրդեհի արդյունքում այրվել է A320 մակնիշի հայաստանյան երկու ինքնաթիռ, որոնք տեխնիկական զննում էին անցնում Բելգիայում: Ինքնաթիռներից մեկը պատկանել է «Արմավիա», իսկ երկրորդը՝ «Հայկական միջազգային ավիաուղիներ» ընկերություններին:

 

2013-Երևանում կայացել են ավագանու ընտրություններ: Ընտրությունների նախնական արդյունքներով հաղթանակ է տարել իշխող Հանրապետական կուսակցությունը:

2017-Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հանդիսավորությամբ հանձնել է ԱԺ նորընտիր պատգամավորների մանդատները:

ԱՇԽԱՐՀ

553 -սկսվել է Երկրորդ Կոնստանդնուպոլսյան եկեղեցական ժողովը։ 

1260 - Խուբիլայը դարձել է Մոնղոլական կայսրության մեծ խան։ 

1494 - Քրիստափոր Կոլումբոսը հասնում է Ջամայկայի ափերին։ 

1599 -ծնվել է անգլիական հեղափոխության առաջնորդ, Անգլիայի լորդ-պրոտեկտոր Օլիվեր Կրոմվելը։ 

1751 -Պորտուգալիայի արտգործնախարար Սեբաստիան Պոմբալը հրատարակել է օրենք, ըստ որի, Պորտուգալիայում աուտոդաֆ կարելի է իրականացնել միայն կառավարության համաձայնությամբ, որով իսկ Պուրտուգալիայում դադարեցվել է ինկվիզիցիայի իշխանությունը։ 

1788 - իսպանացի ծովագնաց Մարտինեսը Վանկուվեր կղզին (ներկայիս Կանադա) հայտարարել է Իսպանիայի սեփականություն։

1789 -թագավոր Լյուդովիկոս 16-րդը հրավիրել է Գերագույն խորհուրդ, որը չէր գումարվել 1614 թվականից ի վեր։ Նիստերի ընթացքում փոխզիջումների չգալու հետևանքով սկսվել է Մեծ ֆրանսիական հեղափոխությունը։

1816- Կարլ Օգոստոս Սեկսեն-Վայմարը ներկայացրել է առաջին գերմանական Սահմանադրությունը։ 

1818– ծնվել է գերմանացի նշանավոր փիլիսոփա, տնտեսագետ, մարքսիզմի հիմնադիր Կառլ Մարքսը: 

1821– վախճանվել է Ֆրանսիայի կայսր Նապոլեոն Բոնապարտը: 

1921– Կոկո Շանելը հանրությանն է ներկայացրել Chanel No 5 օծանելիքը: 

1836 -Բելգիայում շահագործման է հանձնվել Եվրոպայի առաջին երկաթուղին, որը կապել է Մեխելեն և Բրյուսել քաղաքները։ 1846 – ծնվել է լեհ գրող Հենրիկ Սենկևիչը։ 

1862 -Մեքսիկա ֆրանսիական ներխուժման ժամանակ տեղի է ունեցել Պուեբլեի ճակատամարտը, որի ժամանակ Շարլ դե Լորանսեի ղեկավարած ֆրանսիական բանակը պարտություն է կրել Իգնասիո Սարագոսայի ղեկավարած մեքսիկական բանակից։

 1891 -Նյու Յորքում բացվել է Music Hall համերգային դահլիճը (ներկայիս Կարնեգի Հոլլ), բացման առաջին համերգի խմբավարն է եղել Չայկովսկին։ 

1912 - լույս է տեսել «Պրավդա» թերթի առաջին համարը։

1925 -ամերիկյան Դեյտոն քաղաքում (Թեննեսի նահանգ) ձերբակալվել է 24-ամյա դպրոցական ուսուցիչ Ջոն Սկոուպսը, որը համարձակվել է դասավանդել նահանգի օրենքներով արգելված՝ Չարլզ Դարվինի էվոլուցիայի տեսությունը։ Այդ առիթով ընթացող դատավարությունը ստացել է «կապիկների դատավարություն» անունը և իր վրա է բևեռել ամբողջ աշխարհի ուշադրությունը։

1936 -Պիետրո Բոդոլոյի ղեկավարած իտալական բանակը գրավել է Եթովպիայի մայրաքաղաքը (Պողպատե կամքի երթ)։ 

1945-Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանական զորքերը կապիտուլացիայի են ենթարկվել Հոլանդիայում։

1949 –եվրոպական տասը երկիր համաձայնագիր է ստորագրել Եվրոպայի խորհուրդ ստեղծելու մասին:

1951– Մեծ Բրիտանիայում ցուցադրվել է հատուկ խաղերի համար պատրաստված առաջին Nimrod համակարգիչը:

1988 -կայացել է առաջին տեսահաղորդումը Էվերեստի գագաթից։

1995 –վախճանվել է ծագումով հրեա ռուսաստանցի շախմատիստ Միխայիլ Բոտվիննիկը։

2004– Պաբլո Պիկասսոյի «Ծխամորճով տղան» կտավը աճուրդում վաճառվել է 104 միլիոն դոլարով:

2009 – Վրաստանում ռազմական խռովության փորձ է իրականացվել:

 

Ի ՄԻ ԲԵՐԵՑ Կ. ԽԱՉԻԿՅԱՆԸ

 

«Բայդենի քաղցկեղը տարածվել է, շատ ցավ է պատճառում», հայտնել է որդին Ո՞վ կհաղթի UFC 331-ում. Արման Ծառուկյանի ու Մաուրիսիո Ռուֆիի մենամարտի գործակիցները հայտնի են Վթարային ջրանջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի` օգոստոսի 9-ին Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 9-ին ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում Սխալ հարցից ճիշտ պատասխան չի ծնվում. Մհեր ԱվետիսյանՊետությունը կարծիքներով չի կառավարվում. այն կառավարվում է գիտելիքով ու պատասխանատվությամբ. Մհեր ԱվետիսյանԹուրքիայի ԱԳ նախարար. Պակիստանի և Սաուդյան Արաբիայի հետ պաշտպանական պակտը նման է ՆԱՏՕ 5-րդ հոդվածին Ռուսաստանի ամենամեծ արևային էլեկտրակայանը կկառուցվի Ամուրի մարզումԻրանը նշել է Հորմուզի նեղուցի բացման վեց պայման Օգոստոսի 10-ից 13-ը գազանջատումներ են սպասվումԳերմանիայում ցույց է անցկացվել Մերցի կառավարության դեմՄոդին համաշխարհային ռեկորդ է սահմանել. 303 միլիոն դիտում՝ 24 ժամում23-ամյա ուսանողի մշակած հավելվածը հարավկորեական App Store-ում շրջանցել է նույնիսկ Google Maps-ը Ռուսաստանի տարածքում ոչնչացվել է ուկրաինական 360 անօդաչու թռչող սարքՕգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին, 13-ին, 14-ին, 17-ին, 18-ին և 20-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՈղբերգական դեպք՝ Երևանում․ Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԱդրբեջանի Սարով գյուղում տանը 18-ամյա աղջկա դի է հայտնաբերվելՀայհիդրոմետի տնօրենը գրել էԱրտակարգ դեպք՝ Երևանում․ կոտրել են «Հույս բոլոր մարդկանց» հիմնադրամի շենքի պատուհաններն ու դռներըԱլիևն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել«Ինտեր»-ը հաղթեց «Յուվենտուս»-ինՔրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊԶելենսկին ու Վուչիչը քննարկել են համագործակցությունն ընդլայնելու հնարավորություններըՀրդեհի ահազանգ Սայաթ-Նովա պողոտայում. շենքից տարհանվել է 5 բնակիչՃապոնական Յակիշիմե կերամիկայի ցուցահանդեսը երկարաձգվել է մինչև օգոստոսի 30-ըՈրոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներումՓաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցելՉհանե´ս խաչդ, Հայաստան աշխարհ․ Ուժեղ ՀայաստանՍիցիլիայի օդանավակայանը փակվել է Էթնա հրաբխի ժայթքման պատճառովՀետվճարի փոխարեն՝ արժանապատիվ և ֆիքսված թոշակ․ ինչու է գործող համակարգը սոցիալական անարդարության խնդիր ստեղծում. Հրայր ԿամենդատյանԵրևանի Կենտրոնում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանըԻրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ն ընդունի հանրապետության պայմաններըԵրևանում անցկացվել է հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային մարզական փառատոնԴմիտրի Մեդվեդև. Արևմուտքի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ կրկնում է վրացական սցենարըԵղանակը առաջիկա 5 օրերին Ադրբեջանցիների բնակեցումը Հայաստանում լուրջ վտանգներ է պարունակում. Ավետիք ՉալաբյանԷստոնիայում կոչ են արել փակել Ռուսաստանի հետ սահմանը «Հայաքվե»-ի հայտարարությունից հետո WCC-ն արձագանքել է Հայ Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակինԽաղաղությունն անհնար է առանց ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինվшծ ուժերի դուրսբերման․ Իշխան Սաղաթելյան «Շտապ հաստատեք քարտի տվյալները»․ IDBank-ը զգուշացնում է հյուրանոցների ամրագրման հետ կապված զեղծարարությունների մասինՏղամարդը ծեծել է շտապօգնության բժշկին և վարորդին Մհեր Անանյանն ընդգրկվել է Յունիբանկի Վարչության կազմում«Սմայլ Սվիթ»-ի զարգացման ճանապարհը Կոնվերս Բանկի գործընկերությամբ Իրական խաղաղությանն ուղղված թիվ մեկ քայլը պետք է լիներ մեր բոլոր գերիների ազատ արձակումըԹուրքիան փակում է Սև ծովի ճանապարհը․ Նովոռոսիյսկ մեկնող նավերի անցումը սահմանափակվում է Ինչպես է ՔՊ-ն «հարգում» ժողովրդի քվեն. Մարիաննա Ղահրամանյան Ընդդիմությունը պետք է օր առաջ համախմբվի այս ծանր իրավիճակից դուրս գալու համար. Արմեն Մանվելյան 68 տարեկանում կյանքից հեռացել է Լիոնել Մեսսիի հայրը